ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
6 ապրիլի 2017 թվականի N 14
9. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԵՐԿՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցին (այսուհետ` զեկույց)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել զեկույցի` օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել զեկույցի և կից ներկայացվող թարգմանությունների փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. ապրիլի 6-ի նիստի
N 14 արձանագրային որոշման
-----------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
2017 թ. ազգային զեկույց
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
ներկայացվելիք` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների
պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ի կոնվենցիայի
և դրան կից երկու (1954 և 1999 թթ.) արձանագրությունների կիրարկման
Տարածաշրջանը Բարձր պայմանավորվող կողմ
I. 1954 թ. Հաագայի կոնվենցիա
1. Հոդված 3. Մշակութային արժեքի պահպանություն
Սույն հոդվածով Բարձր պայմանավորվող կողմերի համար սահմանվում է պարտավորություն խաղաղ պայմաններում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով` զինված հակամարտության դեպքում կանխատեսելի ազդեցություններից պաշտպանվելու համար:
- Դուք ձեռնարկե՞լ եք նման միջոցներ:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ սահմանվում են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տարահանման միջոցառումների հիմնական խնդիրները, կազմակերպումը և իրականացումը: Տարահանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարահանման պլաններով, որոնք ներառում են նաև նյութական և մշակութային արժեքների դուրսբերման կարգը:
2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» N 1178-Ն ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման ու պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Ազգային օրենսդրության կատարելագործման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության թանգարանային և ազգային գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարահանման, պահպանության և վերադարձման կարգը, մշակութային արժեքների պահպանման ջերմախոնավային ռեժիմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Բանակ-կրթություն-մշակույթ ոլորտների կապերն ամրապնդելու, մշակույթի և արվեստի միջոցով զինծառայողների, երիտասարդների շրջանում վեհ հատկանիշներ ձևավորելու, պատմամշակութային արժեքների ու ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու և դրանց պահպանման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2012 թ. հունվարին ստորագրվել է ՀՀ պաշտպանության (19.01.2012 թ. հմ. 26), կրթության և գիտության (20.01.2012 թ. հմ. 32-Ա/Ք) ու մշակույթի (20.01.2012 թ. հմ. 14-Ա) նախարարների համատեղ հրաման: Սույն հրամանի հավելվածի համաձայն` ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրվել են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին` հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների ու ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի արմատավորման, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պատշաճ կերպով պահպանման նպատակով: Համատեղ հրամանի պահանջների շրջանակներում պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների հետ պարբերաբար կատարվում են ճշտումներ և իրականացվում են պատմամշակութային արժեքների հաշվառման գործընթացի հստակեցման, պատմության և մշակույթի հուշարձանների պետական անվանացուցակների համալրման ուղղությամբ աշխատանքներ:
ՀՀ պաշտպանության (08.07.2011 թ. հմ 796) և մշակույթի (01.07.2011 թ. հմ 772 Ա/Ք) նախարարների համատեղ հրամանով հաստատված կցագրման համաձայն` զորամասերի և ուսումնական հաստատությունների կողմից պարբերաբար իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների խնամքի ու բարեկարգման աշխատանքներ:
Պատմության և մշակույթի հուշարձանները գնահատվում են որպես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կենտրոններ, որտեղ կազմակերպվում են խմբային արշավներ և էքսկուրսիաներ, իրականացվում են նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունները:
2. Հոդված 7. Ռազմական միջոցներ
Սույն հոդվածով Բարձր պայմանավորվող կողմերի համար սահմանվում է պարտավորություն` իրենց ռազմական կանոնակարգերում կամ հրահանգներում ներառելու այնպիսի դրույթներ, որոնք կարող են ապահովել կոնվենցիայի դրույթների պահպանումը, ինչպես նաև իրենց զինված ուժերում պլանավորել կամ ստեղծել ծառայություններ կամ մասնագետներ` նպատակ ունենալով ապահովել հարգանքը մշակութային արժեքների նկատմամբ և համագործակցել դրանց պահպանության համար պատասխանատու քաղաքացիական ուժերի հետ: Այս պարտավորությունները պետք է իրականացվեն խաղաղ ժամանակահատվածում:
Արդյո՞ք Դուք ռազմական կանոնակարգերում կամ հրահանգներում ներառել եք նման դրույթներ` կոնվենցիայի դրույթների պահպանման նպատակով:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 500: Կարող եք նաև ներկայացնել համացանցում առկա հղումները կամ կցել համապատասխան փաստաթղթերը (անգլերեն և/կամ ֆրանսերեն):
ՀՀ պաշտպանության բնագավառի գործող օրենսդրության համակարգում ներառված են այնպիսի նորմեր, որոնք թույլ են տալիս ապահովել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի հիմնական դրույթների կիրարկումը: Մասնավորապես` ՀՀ զինված ուժերի մարտական կանոնադրությունում ներառված են դրույթներ, որոնք արգելում են ռազմական նպատակներով օգտագործել մշակութային արժեքները, ինչպես նաև արգելվում է հատուկ պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների դեմ ձեռնարկել ցանկացած տիպի թշնամական գործողություն և դրանց հարակից տեղանքի հատվածներն օգտագործել ռազմական նպատակներով (ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրություն, 2-րդ մաս, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, 39-րդ և 40-րդ հոդվածներ): Մարտական գործողությունների վարման արգելված եղանակներից է մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, պաշտամունքի վայրերի և ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն կազմող այլ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև դրանց օգտագործումը մարտական գործողություններում հաջողության հասնելու նպատակով (ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրություն, 2-րդ մաս, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, 41-րդ հոդված): Մարտական կանոնադրության 1-ին և 3-րդ մասերը դեռևս լրամշակվում են, որոնցում նույնպես կընդգրկվեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանն ուղղված դրույթներ: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ժնևյան և Հաագայի կոնվենցիաների ու դրանց արձանագրությունների դրույթների պահպանումը ՀՀ զինված ուժերում ապահովում և իրականացնում են բոլոր կարգի հրամանատարներն ու պետերը:
ՀՀ զինված ուժերում ՀՀ պաշտպանության նախարարի 2002 թ. հուլիսի 19-ի հրամանով գործողության մեջ է դրվել Միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնական ձեռնարկը: Նշված ձեռնարկում արտահայտված են նաև «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի հիմնական դրույթները մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ` մասնավորապես ներկայացված են մշակութային արժեքների սահմանումը, դրանց ռազմական նպատակներով օգտագործման անթույլատրելիությունը, մշակութային արժեքների նկատմամբ ցանկացած տիպի թշնամական գործողություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, մշակութային արժեքների տարբերակիչ նշանը և այլն:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումներից և ժամանակավոր սահմանափակումներից է բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարհանումն առավել անվտանգ տարածքներ:
- Արդյո՞ք Դուք ձեր երկրում ստեղծել եք նման ծառայություններ զինված ուժերի համակարգում, որոնց գործունեության հիմնական նպատակը մշակութային արժեքների հանդեպ հարգանքի ապահովումն է:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 500:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում բանակ-կրթություն-մշակույթ կապերն ամրապնդելու, պատմամշակութային արժեքների, հուշարձանների ու ավանդույթների նկատմամբ զինծառայողների շրջանում հարգալից վերաբերմունք արմատավորելու և դրանց պահպանման նպատակով տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նշված աշխատանքների իրականացումը կարգավորվում է ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով: ՀՀ պաշտպանության նախարարությունում նշված աշխատանքների համակարգումն իրականացվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների միջոցով:
3. Մշակութային արժեքը նշելու նպատակով տարբերանշանի կիրառում (Գլուխ V)
1954 թ. Հաագայի կոնվենցիայով հաստատվել է տարբերանշան մշակութային արժեքի բացառիկությունը նշելու համար` նպատակ ունենալով ապահովել դրա ճանաչումը` մասնավորապես զինված ընդհարման ժամանակ: Մշակութային արժեքի նախանշումը նախապատրաստական միջոցառումներից մեկն է, որն անհրաժեշտ է իրականացնել խաղաղ պայմաններում:
- Արդյո՞ք Դուք նշել եք մշակութային արժեքը կոնվենցիայի տարբերանշանի կիրառման միջոցով:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել առաջացած խոչընդոտների լուծումները, ինչպես նաև տեղեկույթ տրամադրել Ձեր իշխանությունների առաջարկած միջոցների մասով` տարբերանշանի տեսանելիության ապահովումը երաշխավորելով և մշակութային արժեքի գեղագիտական նշանակությունը չխաթարելով:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 500: Կարող եք կից ներկայացնել նաև առկա լուսանկարները:
Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը չի կիրառել կոնվենցիայով սահմանված տարբերանշանը, քանի որ 17-րդ հոդվածով սահմանված դեպքեր արձանագրված չեն եղել:
4. Հոդված 25. Կոնվենցիայի տարածումը
Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող կանոնակարգերը պետք է ընդգրկված լինեն զինվորականների և, հնարավորության դեպքում, քաղաքացիական անձնակազմի դասավանդման ծրագրերում: Նպատակը կոնվենցիայի սկզբունքների տարածումն է ամբողջ բնակչության և հատկապես զինված ուժերի և մշակութային արժեքների պահպանության գործում ներգրավված անձնակազմի շրջանում:
- Դուք տարածե՞լ եք կոնվենցիայի դրույթները զինված ուժերում, ինչպես նաև թիրախային խմբերում և ընդհանուր հանրության շրջանում:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այդ թվում` մշակութային ունեցվածքի հանդեպ հարգանքի և պաշտպանության ապահովման նպատակով ԶՈՒ անձնակազմի ուսուցումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված և գործողության մեջ դրված «Զինված ընդհարումների իրավունք» և «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկներով:
Նկատի ունենալով, որ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանությունը մաս է կազմում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի` ՀՀ զինված ուժերի զորամասերում հրամանատարական պատրաստության ծրագրով սահմանված են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրման ժամեր: Դրանք իրականացվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ զինծառայողներին ուսուցանելու ընթացքում: ՈՒսումնասիրումը զորամասերում կազմակերպում ու անմիջականորեն ղեկավարում են դրանց հրամանատարները և հրամանատարի իրավական աշխատանքների գծով օգնական սպաները: Ծրագրի շրջանակներում զինծառայողները ծանոթանում են ՀՀ զինված ուժերի մարտական գործողությունների մասնակցի վարքականոնին, միջազգային տարբերանշաններին, նշաններին ու ազդանշաններին, իրենց պաշտոնական պարտականությունների սահմաններում մարդասիրական իրավունքի հիմնական նորմերին, որպեսզի կարողանան ղեկավարվել դրանցով և ապահովել միջազգային իրավունքի նորմերի պահպանման վերահսկողությունը զինված ընդհարումների ողջ ընթացքում:
Բացի նշվածներից, տարեկան երկու անգամ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, գումարտակների հրամանատարական կազմերի համար կազմակերպվում և անցկացվում են Միջազգային մարդասիրական իրավունքի հրահանգիչների 5-օրյա դասընթացներ, որոնց ընթացքում նույնպես ուսուցանվում և ամրապնդվում են անձնակազմին ուսուցանող հրամանատարական կազմի գիտելիքները զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման վերաբերյալ:
«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիան և դրան կից 1954 թ. արձանագրությունը թարգմանվել են հայերենով և հրապարակվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական ժողովածուի 2004 թ. դեկտեմբերի 20-ի 4 12-րդ համարում:
Պաշտոնական տեղեկագրերը հրապարակվում են ՀՀ ԱԳ նախարարության կողմից և առաքվում ՀՀ պետական կառավարման կենտրոնական և մարզային բոլոր մարմիններին և կառույցներին, տրամադրվում են կենտրոնական և համայնքային բոլոր գրադարաններին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:
- Այս համատեքստում ինչպիսի՞ հանրային իրազեկման գործողություններ եք իրականացրել և ինչպիսի՞ գործողություններ եք նախատեսել ապագայի համար: Խնդրում ենք նախանշել թիրախային խմբերը յուրաքանչյուր գործողության համար:
Բառերի առավելագույն քանակը` 1000: Կարող եք ներկայացնել նաև համացանցում առկա հղումները կամ կցել համապատասխան փաստաթղթերը (անգլերեն և/կամ ֆրանսերեն):
Տեղեկատվությունը ներկայացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ 2014 թ. ներկայացված պարբերական զեկույցում:
5. Հոդված 26 (1). Պաշտոնական թարգմանություններ
Քարտուղարությունը ստացել է կոնվենցիայի և դրա իրականացման գործառնական ձեռնարկի պաշտոնական թարգմանությունների որոշակի քանակ: Տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Հաագայի կոնվենցիայի և դրա 1954 թ. արձանագրության լեզվական տարբերակները
- Արդյո՞ք Ձեր երկիրը ընդգրկված է պաշտոնական թարգմանությունների ցանկում:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Եթե ոչ, ապա կարո՞ղ եք քարտուղարությանը տրամադրել թարգմանության էլեկտրոնային տարբերակը:
«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիայի և դրան կից 1954 թ. արձանագրության թարգմանության էլեկտրոնային տարբերակները կցվում են:
6. Հոդված 28. Պատժամիջոցներ
Սույն հոդվածը Բարձր պայմանագրային կողմերի համար սահմանում են պարտավորություններ իրենց ընդհանուր քրեական իրավազորության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` դատական կարգով հետապնդելու և սահմանելու համար քրեական կամ կարգապահական պատիժներ այն անձանց նկատմամբ, ովքեր, անկախ իրենց քաղաքացիությունից, կխախտեն կամ կհրահանգեն խախտել կոնվենցիայի դրույթները:
- Արդյո՞ք Դուք ազգային օրենսդրությունում կոնվենցիայով սահմանված պարտավորություններին հակառակ գործողությունները դիտարկում եք որպես քրեական հանցագործություն:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Եթե` այո, ապա քարտուղարությունը խնդրում է տրամադրել համապատասխան դրույթ/ներ/ի անգլերեն կամ ֆրանսերեն տարբերակ/ներ/ը (տե՛ս Բաժին 5. Այլ հարցեր):
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 390-րդ հոդվածով սահմանվում է քրեական պատասխանատվություն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար զինված ընդհարումների ժամանակ` մասնավորապես հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելու և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելու, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու նպատակով օգտագործելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքով տուգանք, ինչպես նաև քրեական պատիժ է սահմանված ռազմական գործողությունների ժամանակ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշաններն ապօրինի օգտագործելու համար (397-րդ հոդված):
Օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց համար ՀՀ քրեական օրենսգրքի գործողությանն առնչվող դրույթները, իսկ 15-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ օրենսգրքի կիրառման պայմանները:
Մասնավորապես` օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը`
1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:
Օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա, անկախ դրա գտնվելու վայրից, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա` անկախ դրա գտնվելու վայրից:
Օրենսգրքով պատասխանատվության են ենթակա նաև ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում, իսկ սույն օրենսգրքի 190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով` անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:
Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով և/կամ կատարել են այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:
ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության համաձայն` բոլոր տեսակի հրամանատարները պարտավոր են իմանալ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը (այդ թվում նաև` մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ նորմերը), պահանջել դրանց իմացությունը և կատարումը ենթակա անձնակազմի կողմից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարած անձանց (ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրություն, 2-րդ մաս, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, 52-րդ հոդված):
II. 1954 թ.-ի համաժողովի II բանաձև/որոշում
- Դուք ստեղծե՞լ եք ազգային խորհրդատվական հանձնաժողով` համաձայն Համաժողովի կողմից II բանաձևում արտահայտած ցանկությանը:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես, արդյո՞ք այդ հանձնաժողովը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի իրականացման ազգային հանձնաժողովի անդամ:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 500:
Տեղեկատվությունը ներկայացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ 2014 թ. ներկայացված պարբերական զեկույցում:
III. 1954 թ. Առաջին արձանագրություն
(պետք է լրացնի միայն 1954 թ. արձանագրության կողմ հանդիսացող Բարձր պայմանագրային կողմը)
1954 թ. արձանագրության հիմնական նպատակը բռնազավթված տարածքում մշակութային արժեքի պահպանությունն է: Որպես այդպիսին, ի թիվս այլ հարցերի, այն կազմակերպում է մի համակարգ, որն առնչվում է`
- պահպանության տակ վերցնելուն,
- ապօրինի արտահանված մշակութային արժեքի վերադարձին,
- բարեխիղճ ձեռքբերողներին վերջնական փոխհատուցմանը:
- Արդյո՞ք Դուք միջոցներ եք ձեռնարկել այդ միջազգային պարտավորություններն իրականացնելու համար` ներառյալ համապատասխան օրենսդրության ընդունումը:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Տվյալ պահանջը կիրառելի չէ կամ չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը:
- Արդյո՞ք Դուք պաշտպանության տակ եք վերցրել Ձեր տարածք բռնազավթված տարածքից ներմուծված մշակութային արժեք:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ: Մասնավորապես, քարտուղարությունը հետաքրքրված է Բարձր պայմանավորվող կողմերի միջև տեղ գտած գործնական օրինակ/ներ/ով:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Տվյալ պահանջը կիրառելի չէ կամ չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը:
IV. 1999 թ. երկրորդ արձանագրություն
(լրացվում է միայն 1999 թ. արձանագրության Բարձր պայմանավորվող կողմ հանդիսացող պետությունների կողմից)
1999 թ. երկրորդ արձանագրությունը 1954 թ. կոնվենցիան լրացնում է բազմաթիվ ասպեկտներով: Եթե սույն տեղեկատվությունը կրկնվում է 1954 թ. Հաագայի կոնվենցիային առնչվող հարցաշարը լրացնելու շրջանակներում, ապա կարող եք ուղիղ հղում կատարել դրան:
1. Ընդհանուր դրույթներ (Գլուխ 2)
ՀՈԴՎԱԾ 5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ արձանագրության 5-րդ հոդվածը լրացնում է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը` տրամադրելով խաղաղ պայմաններում նախապատրաստական միջոցառումների կոնկրետ օրինակներ, ինչպիսիք են մշակութային արժեքների գույքագրումը կամ իրավասու մարմինների նշանակումը, ովքեր պատասխանատու են մշակութային արժեքի պահպանության համար:
- Արդյո՞ք Դուք ձեռնարկել եք նման միջոցներ:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե պատասխանը ամբողջությամբ կրկնում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով տրված պատասխանը, ապա կարող եք հղում կատարել դրան: Եթե սույն տեղեկույթն առկա է նախկինում ներկայացված հաշվետվությունում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Տե՛ս 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի պատասխանը:
ՀՈԴՎԱԾ 9. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածը լրացնում է Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթները` մի շարք արգելող միջոցներ պարտադրելով բռնազավթող կողմին: Երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի 102-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան` բռնազավթող ուժ հանդիսացող անդամ պետություններից պահանջվում է ազգային զեկույցներում տեղեկույթ ներկայացնել բռնազավթված տարածքում մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ:
- Արդյո՞ք ապահովվել է համապատասխանելիությունը զինված բռնազավթման դեպքում մշակութային արժեքների պահպանության դրույթների հետ:
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Տվյալ պահանջը կիրառելի չէ կամ չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը:
2. ՈՒժեղացված պաշտպանություն (Գլուխ 3)
Երկրորդ արձանագրությունը սահմանում է ուժեղացված պաշտպանության ռեժիմ: ՈՒժեղացված պաշտպանությունը տրամադրում է զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն (կազմված 12 անդամ պետություններից): Երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի 102-րդ կետով սահմանված է, որ անդամ պետությունները արտահայտեն իրենց մտադրություններն ուժեղացված պաշտպանության տակ մշակութային արժեքները գրանցելու հարցում:
- Դուք մտադի՞ր եք դիմել մշակութային արժեքի ուժեղացված պաշտպանության համար գալիք չորս տարիների ընթացքում, և կիրառելիության դեպքում արդյո՞ք Դուք ունեք նախնական ցանկ` ելնելով երկրորդ արձանագրության 11 (1)-ին հոդվածից:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ: Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել մշակութային արժեք(ներ)ը` համառոտ նկարագրությամբ:
Բառերի առավելագույն քանակը` 500:
Տեղեկատվությունը ներկայացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ 2014 թ. ներկայացված պարբերական զեկույցում:
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
(եթե Ձեր պետության տարածքում գտնվող մշակութային արժեքները ստացել են ուժեղացված պաշտպանություն, ապա խնդրում ենք լրացնել նաև հարցաշարի այս բաժինը)
ՈՒժեղացված պաշտպանության տրամադրումն իրականացվում է, եթե ապահովվում են երկրորդ արձանագրության 10-րդ հոդվածով սահմանված պայմանները:
- Արդյո՞ք տեղում գոյություն ունեն հաստատված մեխանիզմներ ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ստացած հուշարձանները մոնիթորինգի ենթարկելու համար: Որպես օրինակ` արդյո՞ք ընդունված միջոցներն ապահովում են պաշտպանության բարձր մակարդակի մոնիթորինգն այնպես, որ արդյունավետ են բոլոր պայմաններում:
.__. .__.
ԱՅՈ: .__. ՈՉ: .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 3000
Գործառնական ձեռնարկի 102-րդ կետին համապատասխան` անդամ պետությունները պետք է իրազեկեն ուժեղացված պաշտպանության տակ գտնվող հուշարձանների համար ստեղծված տարբերանշանի կիրառման մասին:
.__. .__.
ԱՅՈ: .__. ՈՉ: .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները և ներկայացնել տեղեկույթ Ձեր իրավասու մարմինների առաջարկած միջոցների մասին` տարբերանշանի տեսանելիությունն ապահովելու նպատակով և չխաթարելով մշակութային արժեքի գեղագիտական նշանակությունը:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 500: Կարող եք կից ներկայացնել նաև առկա լուսանկարները:
Ելնելով 1999 թ. երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի 65-րդ կետից` անդամ պետությունները պետք է իրազեկեն կոմիտեին մշակութային արժեքի վրա ազդող յուրաքանչյուր փոփոխության մասին` երկրորդ արձանագրության 10-րդ հոդվածով սահմանված կետերի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
- Արդյո՞ք կոմիտեն պետք է իրազեկվի Ձեր տարածքում գտնվող ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ստացած մշակութային արժեքի որևէ փոփոխության մասին:
.__. .__.
ԱՅՈ: .__. ՈՉ: .__.
Խնդրում ենք նշել, եթե այդպիսին կա, ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքի վրա ազդող որևէ փոփոխության մասին: Մասնավորապես, խնդրում ենք նշել դրա օգտագործման մասին զեկույցի ներկայացման ժամանակահատվածի ընթացքում:
Բառերի առավելագույն քանակը` 750:
3. Քրեական պատասխանատվություն և իրավասություն
Հոդված 15. Երկրորդ արձանագրության լուրջ խախտումներ
15-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին իր առաջին պարբերության մեջ թվարկված կոնկրետ գործողությունները ներպետական օրենքներով որպես քրեական հանցագործություն սահմանել և համապատասխան պատիժներ կիրառել:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել սույն պարտավորության կատարման ուղղությամբ:
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1500:
Հնարավորության դեպքում քարտուղարությունը խնդրում է տրամադրել համապատասխան դրույթ/ներ/ի անգլերեն կամ ֆրանսերեն տարբերակ/ներ/ը (տե՛ս Բաժին 5. Այլ հարցեր):
ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու համար:
Օրենսգրքի 390-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտում է համարվում հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին: Նշված արարքի համար սահմանված է քրեական պատասխանատվություն` ազատազրկում ութից տասներկու տարի ժամկետով:
Տե՛ս նաև 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 28-րդ հոդվածի պատասխանը: ՈՒժեղացված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքները խաղաղ, ինչպես նաև պատերազմական ժամանակ անզգուշությամբ կամ դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ վարչական և քրեական պատժամիջոցներ նախատեսված չեն, սակայն առաջիկայում ընդունվելիք ՀՀ քրեական օրենսգրքով իրավախախտումների համար համապատասխան քրեական պատժամիջոցներ կնախատեսվեն: Նույնը վերաբերում է նաև 21-րդ հոդվածում թվարկված գործողություններին:
Հոդված 16. Իրավասություն
16-րդ հոդվածով անդամ պետություններից պահանջվում է իրենց դատարանների իրավասությունները սահմանել 1999 թ. երկրորդ արձանագրության լուրջ իրավախախտումների նկատմամբ:
- Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել Ձեր դատարանների իրավասությունների փոխանցման ուղղությամբ երկրորդ արձանագրության լուրջ իրավախախտումների դեպքերում:
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1500:
Հնարավորության դեպքում քարտուղարությունը խնդրում է տրամադրել համապատասխան դրույթ/ներ/ի անգլերեն կամ ֆրանսերեն տարբերակ/ներ/ը (տե՛ս Բաժին 5. Այլ հարցեր):
Տեղեկատվությունը ներկայացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ 2014 թ. ներկայացված պարբերական զեկույցում:
ՀՈԴՎԱԾ 21. ՄԻՋՈՑՆԵՐ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ
Երկրորդ արձանագրությունը պարտավորեցնում է կողմերին ընդունել համապատասխան օրենսդրական, վարչական կամ կարգապահական միջոցներ` կանխելու այն քայլերը, որոնք բացասական են ազդում մշակութային ժառանգության վրա:
- Դուք իրականացրե՞լ եք այդպիսի միջոցառումներ:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Հնարավորության դեպքում քարտուղարությունը խնդրում է տրամադրել համապատասխան դրույթ/ներ/ի անգլերեն կամ ֆրանսերեն տարբերակ/ներ/ը (տե՛ս Բաժին 5. Այլ հարցեր):
Տե՛ս 1999 թ. երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի պատասխանը:
4. Տեղեկատվության տարածում և միջազգային աջակցություն
ՀՈԴՎԱԾ 30. ՏԱՐԱԾՈՒՄ
30-րդ հոդվածը լրացնում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 7-րդ և 25-րդ հոդվածները: Այս առումով, ի թիվս այլ հարցերի, անդամ պետություններից պահանջվում է ամրապնդել մշակութային արժեքի հանդեպ հարգանքը և գնահատանքն ամբողջ բնակչության շրջանում, ապահովել արձանագրության տարածումը, ինչպես նաև ընդգրկել զինվորական հրահանգներում մշակութային արժեքների պահպանության ուղեցույցները և կանոնակարգերը:
- Արդյո՞ք տարածել եք կոնվենցիայի դրույթները զինված ուժերի, ինչպես նաև թիրախային խմբերի և ընդհանրապես բնակչության շրջանում:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Տեղեկատվությունը ներկայացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների կիրարկման վերաբերյալ 2014 թ. ներկայացված պարբերական զեկույցում:
- Այս համատեքստում ինչպիսի՞ հանրային իրազեկման գործողություններ եք իրականացրել և ինչպիսի՞ գործողություններ եք նախատեսել ապագայի համար: Խնդրում ենք նախանշել թիրախային խմբերը յուրաքանչյուր գործողության համար:
Բառերի առավելագույն քանակը` 1000: Կարող եք նաև ներկայացնել համացանցում առկա հղումները կամ կցել համապատասխան փաստաթղթերը (անգլերեն և/կամ ֆրանսերեն):
Եթե պատասխանը ամբողջությամբ կրկնում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 7-րդ և 25-րդ հոդվածների մասով տրված պատասխանները, ապա կարող եք հղում կատարել դրանց: Եթե սույն տեղեկույթն առկա է նախկինում ներկայացված հաշվետվությունում, ապա կարող եք հղում կատարել դրան:
«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրությունը թարգմանվել է հայերենով և հրապարակվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրի 2006 թ. դեկտեմբերի 28-ի 8 16-րդ համարում: Պաշտոնական տեղեկագրերը հրապարակվում են ՀՀ ԱԳ նախարարության կողմից և առաքվում ՀՀ պետական կառավարման կենտրոնական և մարզային բոլոր մարմիններին և կառույցներին, տրամադրվում են կենտրոնական և համայնքային բոլոր գրադարաններին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Տե՛ս նաև 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 25-րդ հոդվածի պատասխանը:
ՀՈԴՎԱԾ 32. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի 102-րդ կետին համապատասխան` տեխնիկական աջակցության շրջանակներում անդամ պետությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց գործողությունները երկկողմ կամ բազմակողմ մակարդակներով, որպեսզի կիսեն իրենց փորձը և լավագույն հմտությունները:
- Արդյո՞ք կիսել եք, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության միջոցով, Ձեր փորձը և լավագույն հմտությունները:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Խնդրում ենք մանրամասնել Ձեր պատասխանը` ներկայացնելով հնարավորինս բովանդակալից տեղեկույթ` մասնավորապես նկարագրել ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև խոչընդոտները և մարտահրավերները (կիրառելիության դեպքում), որոնք ի հայտ են եկել կիրարկման գործընթացում: Խնդրում ենք ներկայացնել նաև առաջացած խոչընդոտների լուծումները:
Եթե այդ տեղեկույթն առկա է նախկինում ներկայացրած զեկույցում, ապա կարող եք հղում կատարել դրան:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
5. 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 1999 թ. երկրորդ արձանագրության պաշտոնական թարգմանությունը
Երկրորդ արձանագրության 37-րդ հոդվածով անդամ պետությունները պետք է թարգմանեն ստանդարտներ առաջարկող այս գործիքակազմն իրենց պաշտոնական լեզուներով և պաշտոնական թարգմանությունները փոխանցեն գլխավոր տնօրենին: Մինչ օրս քարտուղարությունը ստացել է երկրորդ արձանագրության պաշտոնական թարգմանությունների որոշակի քանակ: Տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Երկրորդ արձանագրության լեզվական տարբերակները
- Արդյո՞ք Ձեր երկիրն ընդգրկված է պաշտոնական թարգմանությունների ցանկում:
.__. .__.
ԱՅՈ: |x | ՈՉ: | |
.__. .__.
Եթե` ոչ, ապա կարո՞ղ եք քարտուղարությանը տրամադրել թարգմանության էլեկտրոնային տարբերակը:
8. Այլ հարցեր, որոնք առնչվում են 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրա երկու արձանագրություններին
1. Ազգային պատասխանատու անձ
Երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի 103-րդ հոդվածին համապատասխան` «ՅՈՒՆԵՍԿՕ-ում պետության մշտական ներկայացուցչությունը հանդիսանում է պատասխանատու մարմին, եթե անդամ պետությունն այլ բան չի պահանջել»: Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր երկրի մշտական ներկայացուցչությունը հանդիսանա պատասխանատու մարմին, ապա խնդրում ենք քարտուղարությանը ներկայացնել պատասխանատու մարմնի անուն, ազգանունը և հասցեն` երկրորդ արձանագրության կիրարկման պաշտոնական փաստաթղթերը և գրագրությունը ստանալու նպատակով:
- Հաստատություն` ՀՀ մշակույթի նախարարություն
- Անուն, ազգանուն` Արև Սամուելյան
- Հասցե` 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
- Էլ. փոստ`
- Հեռախոս` +374 11 52 12 25
- Ֆաքս` +37411 52 39
2. Ազգային փորձը Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների իրականացման ոլորտում
Խնդրում ենք ստորև ներկայացվող փաստաթղթերի պատճենները ֆրանսերենով և/կամ անգլերենով տրամադրել քարտուղարությանը`
- Համապատասխան քաղաքացիական և զինվորական կանոնակարգեր`
PDF ձևաչափով փաստաթուղթը Կայքի հասցեն:
- Մշակութային արժեքների պահպանության ազգային օրենքները, ինչպես նաև քրեական պատասխանատվության դրույթները, որոնք ընդունվել են Հաագայի կոնվենցիայի 28-րդ հոդվածի և երկրորդ արձանագրության 15-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածների իրականացման շրջանակներում, ինչպես նաև զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պահպանության նախադեպերը:
- Համապատասխան քաղաքացիական և զինվորական կանոնակարգեր`
PDF ձևաչափով փաստաթուղթը Կայքի հասցեն:
- Հանրային իրազեկման աստիճանի բարձրացմանն ուղղված (սեմինարի ժամանակացույց, բրոշյուր և այլն) փաստաթղթեր, ինչպես նաև այլ հարակից փաթեթներ (օրենսդրական, իրավական կամ վարչարարական)` ընդունված 1954 թ. Հաագայի կոնվենցիայի և դրա 1999 թ. երկրորդ արձանագրության իրականացման շրջանակներում:
PDF ձևաչափով փաստաթուղթը Կայքի հասցեն:
3. Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջազգային հիմնադրամ (երկրորդ արձանագրության 29-րդ հոդված)
Արդյո՞ք ներդրում եք կատարել հիմնադրամում:
.__. .__.
ԱՅՈ: | | ՈՉ: |x |
.__. .__.
Եթե` ոչ, ապա պլանավորու՞մ եք արդյոք ներդրում կատարել հիմնադրամում ապագայում:
.__. .__.
ԱՅՈ: |X | ՈՉ: | |
.__. .__.
6. Ինքնագնահատման ձևաչափեր
Ազգային զեկույցների ամփոփ փաստաթղթերի հետ միասին խնդրում ենք լրացնել նաև ստորև ներկայացվող աղյուսակները` հիմնական ոլորտներում 1954 թ. Հաագայի կոնվենցիայի և դրա 1999 թ. արձանագրության կիրարկման ընթացքը ներկայացնելու նպատակով:
1. Կիրարկման մակարդակի գնահատում
1 չի իրականացվել,
2 իրականացվել է մասնակի, սակայն գործընթացն ընդհատվել է,
3 իրականացվել է մասնակի, սակայն գործընթացը շարունակվում է,
4 իրականացվել է ամբողջությամբ:
._____________________________________________________________________.
|Նախապատրաստական միջոցառումների իրականացման միջոցով պահպանության|3 |
|պարտավորությունների իրականացում | |
|_______________________________________________________________|_____|
|Մշակութային ժառանգության պահպանության նպատակով զինվորական |4 |
|անձնակազմի դասավանդում | |
|_______________________________________________________________|_____|
|Մշակութային արժեքի նշագրում տարբերանշանի կիրառմամբ |1 |
|_______________________________________________________________|_____|
|Թիրախային խմբերի համար հանրային իրազեկման գործողությունների |3 |
|միջոցով տարածելու պարտավորությունների իրականացում | |
|_______________________________________________________________|_____|
|Համապատասխան քրեական օրենսդրության ընդունում |3 |
|_______________________________________________________________|_____|
|Վերաբերում է այն պետություններին, որոնք ունեն ուժեղացված | |
|պաշտպանության կարգավիճակ ստացած մշակութային արժեքներ | |
|ՈՒժեղացված պաշտպանության կարգավիճակ ստացած մշակութային | |
|արժեքների մոնիթորինգային համակարգի հաստատում | |
._____________________________________________________________________.
1. Խոչընդոտների գնահատում
1 Խոչընդոտներ գրանցվել են, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից տեխնիկական աջակցություն ստանալու մտադրություններ չկան:
2 Խոչընդոտներ գրանցվել են, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից տեխնիկական աջակցություն ստանալու մտադրություններ կան:
3 Խոչընդոտներ գրանցվել են, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից ստացած տեխնիկական աջակցության շնորհիվ դրանք վերացվել են:
4 Խոչընդոտները սկզբում են գրանցվել, սակայն դրանք վերածվել են մարտահրավերների, որոնք հաղթահարվել են:
5 Որևէ խոչընդոտ չի գրանցվել:
._____________________________________________________________________.
|Նախապատրաստական միջոցառումների իրականացման միջոցով պահպանության|4 |
|պարտավորությունների իրականացում | |
|_______________________________________________________________|_____|
|Մշակութային ժառանգության պահպանության նպատակով զինվորական |5 |
|անձնակազմի դասավանդում | |
|_______________________________________________________________|_____|
|Մշակութային արժեքի նշագրում տարբերանշանի կիրառմամբ |2 |
|_______________________________________________________________|_____|
|Թիրախային խմբերի համար հանրային իրազեկման գործողությունների |5 |
|միջոցով տարածելու պարտավորությունների իրականացում | |
|_______________________________________________________________|_____|
|Համապատասխան քրեական օրենսդրության ընդունում |4 |
|_______________________________________________________________|_____|
|Վերաբերում է այն պետություններին, որոնք ունեն ուժեղացված | |
|պաշտպանության կարգավիճակ ստացած մշակութային արժեքներ | |
|ՈՒժեղացված պաշտպանության կարգավիճակ ստացած մշակութային | |
|արժեքների մոնիթորինգային համակարգի հաստատում | |
._____________________________________________________________________.
7. ՈՒժեղացված պաշտպանության տրամադրում - կարծիքների ուսումնասիրություն
1999 թ. երկրորդ արձանագրության 3-րդ գլխին համապատասխան` զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պահպանության կոմիտեն տրամադրում է ուժեղացված պաշտպանության կարգավիճակ, եթե ամբողջությամբ ստորև ներկայացվող երեք պայմանները`
ա) հանդիսանում են մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն,
բ) պաշտպանվում են ազգային համապատասխան օրենսդրական և վարչական միջոցներով, որոնք ճանաչում են դրանց մշակութային և պատմական արժեք լինելը և երաշխավորում են դրանց պաշտպանության ամենաբարձր մակարդակը,
գ) չեն օգտագործվում ռազմական նպատակների կամ ռազմական դիրքերի պաշտպանության համար, և մշակութային արժեքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող կողմը հայտարարություն է արել` ի հաստատումն այն բանի, որ դրանք չեն օգտագործվի նման ձևով:
Նկատի ունենալով, որ այս պայմանները հանդիսանում են միջազգային պայմանագրի մաս` դրանց ընկալումը չի կարող առանձնացվել, ինչը հիմնարար կարևորություն ունի` ելնելով միջազգային իրավունքի պայմանագրերից: Որպես այդպիսին` ազգային զեկույցը պետական մարմիններին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց դիտարկումներն այն մասին, թե ինչպես է տրամադրվում ուժեղացված պաշտպանությունը:
Խնդրում ենք պատասխանել ստորև ներկայացվող հարցերին երկրորդ արձանագրության 10-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուր պայմանի համար` հաշվի առնելով երկրորդ արձանագրության կիրարկման գործառնական ձեռնարկի համապատասխան դրույթները:
- Հոդված 10, (a) պարբերություն - «Մարդկության համար մեծագույն նշանակություն»
Խնդրում ենք թվարկել հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն, թե արդյո՞ք մշակութային արժեքն ունի մարդկության համար մեծագույն նշանակություն:
Բառերի առավելագույն քանակը` 500:
Մարդկության համար մեծագույն նշանակությունը հիմնավորելու համար առաջարկվում է կիրառել Համաշխարհային ժառանգության կոնվենցիայով սահմանված չափորոշիչները և խորհրդատվական մարմինների կողմից կիրառվող գնահատման մեխանիզմները:
- Հոդված 10, (b) պարբերություն - «Պաշտպանության բարձրագույն մակարդակ»
Խնդրում ենք թվարկել այն ազգային մարմինները, որոնց հետ անհրաժեշտ է խորհրդատվություններ անցկացնել` որոշելու համար, թե ինչպիսի միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել` ապահովելու պահպանության բարձրագույն մակարդակը ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հուշարձանների համար:
Բառերի առավելագույն քանակը` 1000:
Պաշտպանության բարձրագույն մակարդակի ապահովման համար անհրաժեշտություն կա խորհրդակցել արդարադատությունն ապահովող և մշակութային արժեքի պահպանությամբ զբաղվող լիազոր մարմինների հետ:
- Հոդված 10, (c) պարբերություն - «Ոչ ռազմական նպատակներով օգտագործում»
- Խնդրում ենք թվարկել այն ազգային մարմինները, որոնց հետ անհրաժեշտ է խորհրդատվությունը անցկացնել, որպեսզի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված մշակութային արժեքը չօգտագործվի ռազմական նպատակներով կամ ռազմական դիրքերի պաշտպանության համար:
Բառերի առավելագույն քանակը` 250:
ՈՒժեղացված պաշտպանության կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված մշակութային արժեքը ռազմական նպատակներով չօգտագործելու համար անհրաժեշտ է խորհրդատվություններ կազմակերպել զինված ընդհարումների ժամանակ պաշտպանության և մարտական գործողությունների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինների հետ: