040.0356.100417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 356-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
7. Կազմակերպչի և պետության պարտականությունների բաշխումը և կողմերի
մասնակցության հարաբերակցությունը
- Կազմակերպչի կողմից առաջարկվող պետության մասնակցության և Կազմակերպչի մասնակցության հարաբերակցությունը
Պետության մասնակցությունը ԱՏԳ ձևավորման մեջ առաջին հերթին ակնկալվում է ԱՏԳ առաջմղման ոլորտում: Երկրի արդյունաբերական և տնտեսական զարգացման պետական ռազմավարության շրջանակներում ԱՏԳ մեխանիզմների ստեղծման բացառիկության տեսակետից նպատակահարմար է պետության և ԱՏԳ Կազմակերպչի միջև առավելագույն սերտ համագործակցությունը ԱՏԳ բրենդի և շահագործողների ապրանքների, ծառայությունների առաջմղման շրջանակներում:
Կազմակերպիչն առաջարկում է պետական մասնակցություն կազմակերպիչ ընկերության բաժնեմասում: Մասնակցության պայմանները կսահմանվեն պայմանագրով:
Նախ և առաջ անհրաժեշտ է պետական պաշտոնական կապերի (տեղեկատվական, դիվանագիտական և այլն) լիակատար օգտագործումը գործընկեր պետությունների արդյունաբերական միություններին ԱՏԳ-ի մասին (մասնագիտացման ոլորտը, առավելությունները, պայմանները և այլն) տեղեկացնելու համար:
Պետության տեղեկատվական օժանդակությունը կարող է նաև ներառել.
* օտարերկրյա պետությունների համապատասխան գործակալությունների հետ աշխատանքը,
* պոտենցիալ շահագործողների համար Հայաստանի երկրային պրոֆիլի պատրաստումը,
* ԱՏԳ-ի վերաբերյալ տեղեկատվություն հասցնելու նպատակով դեսպանությունների առևտրային (կոմերցիոն) բաժինների մասնակցությամբ շնորհանդեսները,
* ճյուղային նախարարությունների պաշտոնական նամակները օտարերկրյա գործընկերներին,
* կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումները տեղական և արտասահմանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ,
* ԶԼՄ-ների հաղորդագրությունները,
* ԱՏԳ-ի մասին գործընկերների տեղեկացումը պաշտոնական այցերի գործընթացում,
* աշխատանքը սուվերեն ֆոնդերի հետ,
* սփյուռքի ներգրավումը:
Համագործակցության առաջարկված ուղղություններով պետության կողմից ֆինանսական միջոցների տրամադրում չի նախատեսվում, ինչը դարձնում է պետական մասնակցությունը իրատեսական և արդարացված:
- Առանց պետության մասնակցության կամ առանց համապատասխան ենթակառուցվածքների (չի վերաբերում ԱՏԳ ներսի ենթակառուցվածքներին) առկայության ազատ տնտեսական գոտու գործունեությունը սկսելու հնարավորությունը
Կազմակերպիչը քաջ գիտակցելով ներկա տնտեսական իրավիճակը և հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի միջոցների սահմանափակությունը նախատեսում է սկսել իր գործունեությունը առանց պետական ֆինանսական միջոցների ներգրավման, ինչը իր հերթին հանդիսանում է ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության և նպատակահարմարության ապացույց` պայմանավորված ԱՏԳ տեղակայման տարածքում ենթակառուցվածքներ ստեղծելու համար Կազմակերպչի կողմից նախատեսվող զգալի ֆինանսական ծախսերը:
Չնայած վերոնշյալի Կազմակերպիչը կողջունի պետության կողմից մասնակցությունը ենթակառուցվածքների ձևավորման մեջ, քանի որ այն խթանելու է ոչ միայն ԱՏԳ գործունեությունը, այլև մարզի զարգացումը:
Հարկ է նշել, որ ԱՏԳ գործունեության որոշակի խոչընդոտ կարող է հանդիսանալ տրանսպորտային խնդիրը: Հայաստանի համար հիմնական նավահանգիստները, որոնցով իրականացվում է ապրանքաշրջանառությունը դեպի երկիր և երկրից դուրս, վրացական Փոթիի (մոտ 560 կմ) և Բաթումի (մոտ 700 կմ) նավահանգիստներն են: Բեռնափոխադրումը իրականացվում է բեռնատար մեքենաների և երկաթուղային տրանսպորտի միջոցով:
Հայաստանի համար տրանսպորտային ևս մեկ միջանցք հանդիսանում է բեռների տրանզիտը Իրանով: Հեռանկարում, մի շարք առկա խնդիրների կարգավորումից և երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացումից հետո, հնարավոր է նաև Հայաստանից Ռուսաստան, ՈՒկրաինա, ԱՊՀ և Եվրոպայի այլ պետություններ երկաթուղու վերաբացում, որն իրականացվում էր նախկինում` Խորհրդային ժամանակներում: Մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» մայրուղին ըստ էության կլինի տրանսպորտային միջանցք, որը կապահովի Հայաստանի Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ելքը (սևծովյան և միջերկրածովյան տարածաշրջան հետագա ելքով) կձգվի Հայաստանի հարավից` Մեղրիի շրջանից մինչև Սև ծովում վրացական նավահանգիստներ:
Հայկական մայրաքաղաքից մինչև Բաթումի ճանապարհի երկարությունը, որն այժմ կազմում է 700 կմ, նոր ճանապարհի կառուցումից հետո կկրճատվի մինչև 450 կմ: Ապագա մայրուղու երկարությունը գործողից 35%-ով կարճ կլինի: Բացի վառելիքի տնտեսումից, նոր ավտոճանապարհը հնարավորություն կտա նաև տնտեսելու ժամանակ: Մասնավորապես, Բաթումիից Երևան երկաթուղային փոխադրումները այսօր երկու-երեք օր են տևում, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կտևեն հինգից վեց ժամ: Դա շատ կարևոր առավելություն է, քանի որ Հայաստանի արտաքին առևտրի 70%-ը բաժին է հասնում Վրաստանի տարածքով փոխադրմանը: Իսկ հարավում մայրուղին հասնում է Իրանի հետ սահմանին:
8. Բնապահպանական ազդեցության գնահատականը
- Համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին
«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն կապահովի ԱՏԳ ամբողջ տարածքի բնապահպանական անվտանգությունը: ԱՏԳ տարածքը կպարսպապատվի ՀՀ օրենսդրության բնապահպանական պահանջներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում կապահովվի բնապահպանական փորձագիտական համապատասխան եզրակացության առկայությունը: Բոլոր օբյեկտները, որոնք գտնվում են ԱՏԳ տարածքում, կբավարարեն սանիտարական, հակահրդեհային, բնապահպանական և այլ սահմանված նորմերին: Կմշակվի արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլան` շահագործողներին համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ (տեղեկատվական ստենդեր և այլն):
- Էկոլոգիական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ սարքավորումների տեղակայման համար տարածքն անվճար տրամադրելու պատրաստակամություն
Անհրաժեշտության դեպքում ԱՏԳ-ում անվճար կհատկացվի տարածք (50 մ2 ոչ պակաս) բնապահպանական նորմերի և պահանջների ապահովման նպատակով`անհրաժեշտ ստուգաչափիչ սարքավորումների տեղադրման համար:
Բացի վերոնշյալից պետք է նշել նաև, որ ԱՏԳ տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի:
9. Կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և միջին
աշխատավարձի չափը
ԱՏԳ կառավարիչը գործունեության ընթացքում կստեղծի մոտ 80 նոր աշխատատեղ ընկերության հիմնական աշխատակազմ ձևավորելու նպատակով (այս աշխատատեղերը չեն ներառում ազատ տնտեսական գոտու շինարարական աշխատանքների համար ներգրավվող աշխատողներին): Աշխատակազմի 10 հոգին կլինի ղեկավար անձնակազմը (տնօրեն, տեղակալներ, գլխավոր հաշվապահ, տարբեր ուղղությունների պատասխանատուներ և այլն), իսկ 70-ը` վարչատնտեսական աշխատողները (շուկայագետներ, անվտանգության աշխատակիցներ, բանվորներ, տարբեր մասնագետներ և այլն): Ղեկավար անձնակազմի ամսական միջին աշխատավարձը կկազմի շուրջ 1,600 ԱՄՆ դոլար (ներառյալ բոլոր հարկերը), իսկ վարչատնտեսական աշխատակազմինը` 450 ԱՄՆ դոլար: Ամեն դեպքում յուրաքանչյուր աշխատողի միջին ամսական աշխատավարձը Սյունիքի մարզի համապատասխան մասնագիտության աշխատողների միջին աշխատավարձից ավելին կլինի շուրջ 10 տոկոսով:
Աղյուսակ 9. ԱՏԳ աշխատատեղերի ստեղծման ժամանակացույց
._____________________________________________________________________.
| |2017-2019 թթ.|2020-2023 թթ.|2024-2027 թթ.|
|___________________________|_____________|_____________|_____________|
|Աշխատատեղերի քանակը |50 |70 |80 |
._____________________________________________________________________.
10. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները
._____________________________________________________________________.
|Ծառայության անվանումը |Արժեքը (ԱԱՀ-ի |Մեկնաբանություններ |
| |հաշվառմամբ)* | |
|_________________________|__________________|________________________|
|Արտադրատնտեսական |Մինչև $13/քմ/ամս.|Կախված վարձակալվող |
|տարածքների | |տարածքի չափից և |
|վարձակալությամբ | |ժամկետից` |
|տրամադրում | |վարձակալության գինը |
| | |կարող է ցածր լինել |
| | |(պայմանագրային) |
|_________________________|__________________|________________________|
|Գրասենյակային տարածքների |Մինչև $15/քմ/ամս.|Կախված վարձակալվող |
|վարձակալությամբ | |տարածքի չափից և |
|տրամադրում | |ժամկետից` |
| | |վարձակալության գինը |
| | |կարող է ցածր լինել |
| | |(պայմանագրային) |
|_________________________|__________________|________________________|
|Ժամանակավոր պահպանության |Պայմանագրային | |
|պահեստի վարձակալությամբ | | |
|տրամադրում | | |
|_________________________|__________________|________________________|
|Ավտոկոնտեյներների |Պայմանագրային | |
|հրապարակների (բաց | | |
|հրապարակ) վարձակալությամբ| | |
|տրամադրում | | |
|_________________________|__________________|________________________|
|Լոգիստիկ-պահեստային |Պայմանագրային |Այս ծառայությունների |
|ծառայություններ. | |գնային քաղաքականությունը|
|- բեռների, | |կորոշակիացվի ԱՏԳ |
|կոնտեյներների ընդունում | |գործարկման սկզբին |
|և բեռնաթափում, ապրանքի | | |
|հսկողություն, | | |
|ներպահեստային | | |
|տեղաշարժում, բեռների | | |
|վերաբարձում: | | |
|_________________________|__________________|________________________|
|Կոմունալ ծառայություններ |Ծառայության | |
|(էլեկտրաէներգիա, ջուր, |մատակարարների | |
|ջրահեռացում (կոյուղի), |տարիֆներին | |
|գազամատակարարում) |համապատասխան | |
|_________________________|__________________|________________________|
|Գերարագ ինտերնետ, |Ծառայության | |
|հեռախոսաֆիկացում |մատակարարների | |
| |տարիֆներին | |
| |համապատասխան | |
|_________________________|__________________|________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |Մինչև $15/ամիս | |
|ԱՏԳ շահագործողների | | |
|աշխատակիցների թեթև | | |
|մեքենաների համար 1 | | |
|մեքենատեղ (արտոնյալ | | |
|տարիֆ) | | |
|_________________________|__________________|________________________|
|Ավտոկանգառ (պահպանվող) |$0,2/ժամ | |
|հյուրերի թեթև | | |
|մեքենաների համար 1 | | |
|մեքենատեղ (ԱՏԳ տարածքի | | |
|սահմաններից դուրս) | | |
|_________________________|__________________|________________________|
|Պահեստային տարածքներ |Ըստ պայմանագրի/ |Այս ծառայությունների |
| |գործարքային |գնային քաղաքականությունը|
| | |կորոշակիացվի ԱՏԳ |
| | |գործարկման սկզբին: |
|_________________________|__________________|________________________|
|«Կենտրոնացված |Ընդգրկված է | |
|ընդունելության» |վարձակալության | |
|ծառայություններ |գնի մեջ | |
._____________________________________________________________________.
Հասարակական սպասարկման ծառայություններ
Շահագործող ընկերությունների աշխատակիցների աշխատանքի համար լրացուցիչ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նախատեսվում է ԱՏԳ տարածքում տեղակայել հասարակական սպասարկման բնույթի օբյեկտների համալիր:
Մասնավորապես, այդպիսի օբյեկտների աշխատանքի ապահովման համար Կազմակերպչի կողմից մրցութային կարգով կներգրավվեն առևտրային կազմակերպություններ (Կազմակերպիչը նրանց վարձակալությամբ կտրամադրի տարածքներ/շինություններ և կվերահսկի աշխատանքը):
Այդպիսի օբյեկտների շարքում նախատեսվում է ունենալ, մասնավորապես.
* Հանրային սննդի օբյեկտ (ճաշարան, սրճարան),
* Հանգստի կազմակերպման օբյեկտներ,
* Առաջին բուժօգնության կետ,
* Շահագործողների (արտոնյալ) և հյուրերի (վճարովի) թեթև ավտոմեքենաների կայանատեղի,
* Պատճենահանման կենտրոն (լուսապատճենահանման, տպագրելու և այլ ծառայություններ),
* Նոտարական գրասենյակ և թարգմանությունների բյուրո,
* Բանկային և ապահովագրական ծառայություններ,
* Իրավաբանական ծառայություններ (խորհրդատվություն),
* Խորհրդատվական ծառայություններ (բիզնես-խորհրդատվություն, կառավարչական խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն և այլն),
* Վիզային կենտրոն (վիզաների և գրանցման ձևակերպման կենտրոն) և այլն:
ԱՏԳ «կենտրոնացված ընդունելության» ծառայություն
* Սյունիք ԱՏԳ-ում կգործի «Կենտրոնացված ընդունելության» ծառայությունը: Տվյալ ծառայության գործառույթների մեջ կմտնի հյուրերի ընդունումը, ԱՏԳ-ի և շահագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն:
«Մեկ պատուհանի» ծառայություններ
* ԱՏԳ-ում ներդրողների (շահագործողների) հարցերի լուծման նպատակով պետական մարմինների հետ համագործակցությամբ կստեղծվի պետական ծառայությունների մատուցման համակարգ «Մեկ պատուհանի» սկզբունքով:
Ակնկալվում է, որ ԱՏԳ տարածքում կգործեն շահագործող ընկերություններին այլ ծառայություններ մատուցող ընկերություններ (օրինակ` անձնակազմի հավաքագրման, ուսուցման և վերապատրաստման և այլն):
Բոլոր այն ծառայությունները, որոնք հնարավոր է մատուցել էլեկտրոնային եղանակով, կմատուցվեն նշված եղանակով:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 356-Ա որոշման
Ձև N 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում
գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ
01. .20 թ. - 01. .20 թ.
_______________________
(հաշվետու ժամանակաշրջանը)
Ազատ տնտեսական գոտու անվանումը ________________________________________
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը _______________________________
Կազմակերպչի անվանումը _________________________________________________
Պետական գրանցման համարը _______________________________________________
Պետական գրանցման ամսաթիվը _____________________________________________
Գտնվելու վայրը ________________________________________________________
Կոնտակտային տվյալները _________________________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը,
ստորագրությունը
___________________________________________________________
Ձև N 2
Հաշվետվություն
ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ցուցանիշի անվանումը |Պլանավորված|Փաստացի|
|___|_____________________________________________|___________|_______|
|1. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների| | |
| |(այդ թվում` էլեկտրոնային) անվանումը | | |
| |(թվարկել բոլոր ծառայությունները) | | |
| |* | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|2. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության | | |
| |սակագին (թվարկել բոլոր ծառայությունների | | |
| |սակագները, դրամ*) | | |
| |* | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|3. |Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում | | |
| |իրականացված ներդրումների չափը (դրամ) և | | |
| |ուղղվածությունը | | |
| | * Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ | | |
| | թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից`| | |
| | ըստ աղբյուրների) | | |
| | * Կապիտալ ծախսեր | | |
| | * Ընթացիկ ծախսեր | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|4. |Կազմակերպչի շահույթը հաշվետու | | |
| |ժամանակաշրջանում (դրամ) | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|5. |Մարքեթինգային միջոցառումների համար | | |
| |իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների | | |
| |(դրամ) | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|6. |Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից | | |
| |որպես շահագործող ներգրավված բրենդերը | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|7. |Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի | | |
| |քանակ | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|8. |Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի | | |
| |կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ | | |
| |գործունեության տեսակների | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|9. |Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, | | |
| |զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները | | |
|___|_____________________________________________|___________|_______|
|10.|Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող | | |
| |կազմակերպությունների ցանկը և գործունեության | | |
| |տեսակը (թվարկել) | | |
._____________________________________________________________________.
* Ցուցանիշն արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել դրամի ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով
Ձև N 3
Հաշվետվություն
հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի
գործունեության վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN |Շահա-|Շահա-|Շահա-|Շահա- |Շահագոր-|Ընդհա-|Հայաս-|Շահա- |Շահա- |Միջին |
|ը/կ|գոր- |գոր- |գոր- |գոր- |ծողի ար-|նուր |տանի |գոր- |գոր- |աշխատա-|
| |ծողի |ծողի |ծողի |ծողի |տահանման|իրա- |տարած-|ծողի |ծողի |վարձի |
| |անվա-|գոր- |կող- |կողմից|ծավալը |ցումից|քում |շա- |կողմից|չափը |
| |նումը|ծու- |մից |կատար-|(դրամ)` |ստաց- |իրաց- |հույթը|ստեղծ-|(դրամ) |
| | |նեու-|զբա- |ված |ըստ |ված |ման |հաշվե-|ված |շահա- |
| | |թյան |ղեց- |ներ- |ապրանքա-|հա- |ծավալը|տու |աշխա- |գործողի|
| | |տեսա-|ված |դրում-|տեսակնե-|սույթը|(դրամ)|ժամա- |տատե- |կողմից |
| | |կը |տա- |ների |րի |(դրամ)| |նակա- |ղերի |ստեղծ- |
| | | |րածքի|ծավալը|(համա- | | |շրջա- |քանակը|ված |
| | | |չափը |(դրամ)|ձայն | | |նում | |աշխատա-|
| | | |(քառ.| |ԱՏԳԱԱ | | |(դրամ)| |տեղերի |
| | | |մ) | |դասա- | | | | |համար` |
| | | | | |կարգչի) | | | | |ըստ |
| | | | | |և արտա-| | | | |գործու-|
| | | | | |հանման | | | | |նեու- |
| | | | | |ուղղու- | | | | |թյան |
| | | | | |թյուննե-| | | | |տեսակ- |
| | | | | |ների | | | | |ների |
|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|
|1. | | | | | | | | | | |
|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|
|2. | | | | | | | | | | |
|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|
|3. | | | | | | | | | | |
|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|
|...| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.