Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

040.0349.100417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2017 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 27-րդ կետից հանել «մեկ հայտ ներկայացնելու պատճառով» բառերը.

2) 40-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) պահանջվող հողամասն այլ անձի օգտագործման ներքո գտնվելու դեպքում` նաև հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման (եթե հողօգտագործողը քաղաքացի է): Լիազորված պետական մարմինը հողօգտագործողի գրավոր համաձայնությունն ստանալու նպատակով հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին պատշաճ կերպով ծանուցում է հողօգտագործողին: Հողօգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ կարող են դադարել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:».

3) 41-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում` հայտն ստանալու պահից» բառերով.

4) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում մրցույթում առաջարկվող լավագույն պայմանները` կիրառելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսվող համայնքի ղեկավարի կողմից սահմանված` մրցութային պայմանների բավարարման աստիճանի միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդը:».

5) 55-րդ կետից հանել «մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով» բառերը.

6) որոշմամբ հաստատված N 7 ձևից հանել «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի վարձակալ հանդիսացող կողմին վերաբերող «Կ.Տ.» տառերը.

7) որոշմամբ հաստատված N 7 ձևից հանել «Հողամասի առուվաճառքի մասին» պայմանագրի գնորդ հանդիսացող կողմին վերաբերող «Կ.Տ.» տառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2017
N 349-Ն
Որոշում