Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱ ...

 

 

040.0348.100417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2017 թվականի N 348-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով) մասով ձեռնպահ մնալ տվյալ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց, եթե պարտապանի ակտիվների արժեքը բավարարում է պարտատերերի պահանջներն ամբողջովին մարելու համար:

2. Սահմանել, որ պետական կառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց ակտիվների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` համապատասխան դիմումի դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2017
N 348-Ն
Որոշում