Սեղմել Esc փակելու համար:
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻ ...

 

 

040.0329.030417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 329-Ա

 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «12. Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված լաբորատոր սարքավորումները և համակարգերը (այսուհետ` գույք)` 84,918.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով` համաձայն հավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրումը «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը` կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 30-ի

N 329-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Սարքավորումների և  համակարգերի անվանումները         |Գինը        |

|ը/կ|                                                    |(հազ. դրամ) |

|___|____________________________________________________|____________|

|1. |Ջրաչափերի ստուգաչափման ստենդի արդիականացման համար   |9,864.5     |

|   |նախատեսված համապատասխան չափման գործիքների և  սարքերի|            |

|   |հավաքածու                                           |            |

|___|____________________________________________________|____________|

|2. |Իոնիզացիոն չափումների լաբորատոր սարքավորումներ      |38,828.5    |

|___|____________________________________________________|____________|

|   |այդ թվում`                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|   |էլեկտրամագնիսական ճառագայթման չափիչ                 |1,024.8     |

|___|____________________________________________________|____________|

|   |երկտեղանոց ջերմակարգավորիչ                          |3,348.5     |

|___|____________________________________________________|____________|

|   |հիդրոմխոցային մանոմետր                              |2,486.7     |

|___|____________________________________________________|____________|

|   |իոնիզացիոն ճառագայթման չափումների լաբորատորիայի     |31,968.5    |

|   |վերազինման նպատակով սպեկտրաչափերի հավաքածու         |            |

|___|____________________________________________________|____________|

|3. |Ռադիոէլեկտրոնային չափիչների հավաքածու               |17,950.0    |

|___|____________________________________________________|____________|

|4. |Գազաբաշխիչ աշտարակների (ԱԳԼՃԿ) ստուգաչափման շարժական|10,300.0    |

|   |լաբորատորիա                                         |            |

|___|____________________________________________________|____________|

|5. |Համալիր` բարձր ջերմաստիճանային ջերմային չափումների  |7,975.0     |

|   |համար և  ստուգաչափման գազային խառնուրդներ           |            |

|___|____________________________________________________|____________|

|   |այդ թվում`                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|   |համալիր` բարձր ջերմաստիճանային ջերմային չափումների  |6,980.0     |

|   |համար                                               |            |

|___|____________________________________________________|____________|

|   |ստուգաչափման գազային խառնուրդներ                    |995.0       |

|________________________________________________________|____________|

|    Ընդամենը                                            |84,918.0    |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 329-Ա
Որոշում