Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ ...

 

 

040.0312.030417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2017 թվականի N 312-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով.

«21.1. Սույն կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ, 14-րդ, 15-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով սահմանված խնդրահարույց դեպքերում համագործակցող կողմը սույն կանոնակարգի 7-րդ կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում սույն կանոնակարգի 11-րդ կետի`

1) 4-րդ ենթակետով սահմանված տվյալները.

2) 6-րդ ենթակետի շրջանակներում ստորև նշված խնդրահարույց դեպքերի համար հետևյալ տվյալները`

 

._____________________________________________________________________.

|NN |Խնդրահարույց դեպքը     |Ծածկա-  |Համագործակցող կողմը   |Վարքի    |

|ը/կ|                       |գիրը    |                      |առանձնա- |

|   |                       |(գաղտնի)|                      |հատկու-  |

|   |                       |        |                      |թյունները|

|___|_______________________|________|______________________|_________|

|1. |Հայաստանի              |        |ՀՀ պաշտպանության      |   X     |

|   |Հանրապետության         |        |նախարարության         |         |

|   |պաշտպանության մարտական |        |զինծառայողների        |         |

|   |գործողությունների      |        |սոցիալական            |         |

|   |հետևանքով,  մարտական   |        |պաշտպանության         |         |

|   |հերթապահություն և      |        |վարչություն           |         |

|   |հատուկ առաջադրանք կամ  |        |                      |         |

|   |ծառայողական            |        |                      |         |

|   |պարտականությունները    |        |                      |         |

|   |(միայն զինծառայողների  |        |                      |         |

|   |մասով) կատարելիս       |        |                      |         |

|   |զինծառայողի կամ        |        |                      |         |

|   |կամավորականի           |        |                      |         |

|   |հաշմանդամություն ձեռք  |        |                      |         |

|   |բերելը                 |        |                      |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|2. |Հայաստանի              |        |ՀՀ պաշտպանության      |   X     |

|   |Հանրապետության         |        |նախարարության         |         |

|   |պաշտպանության մարտական |        |զինծառայողների        |         |

|   |գործողությունների      |        |սոցիալական            |         |

|   |հետևանքով,  մարտական   |        |պաշտպանության         |         |

|   |հերթապահություն և      |        |վարչություն           |         |

|   |հատուկ առաջադրանք կամ  |        |                      |         |

|   |ծառայողական            |        |                      |         |

|   |պարտականությունները    |        |                      |         |

|   |(միայն զինծառայողների  |        |                      |         |

|   |մասով) կատարելիս       |        |                      |         |

|   |զինծառայողի կամ        |        |                      |         |

|   |կամավորականի զոհվելը   |        |                      |         |

|   |(մահանալը) կամ անհայտ  |        |                      |         |

|   |կորած համարվելը        |        |                      |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|3. |«Ենթադրյալ» ընտանեկան  |        |ՀՀ կառավարությանն     |   X     |

|   |բռնության ենթարկված անձ|        |առընթեր ՀՀ            |         |

|   |հայտնաբերելը           |        |ոստիկանություն        |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|4. |Անձի հոգեկան           |        |«Սևանի  հոգեբուժական  |         |

|   |առողջության խնդիրներ   |        |հիվանդանոց» ՓԲԸ       |         |

|   |ունենալը (հոգեկան և    |        |(համաձայնությամբ)     |         |

|   |վարքի խանգարումների    |        |«Նուբարաշեն»          |         |

|   |դասին համապատասխանող   |        |հոգեբուժական կենտրոն» |         |

|   |հոգեկան անառողջ        |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |վիճակներ կամ վարքի     |        |«Նորք» հոգեբուժական   |         |

|   |խանգարումներ)          |        |կենտրոն» ՓԲԸ          |         |

|   |                       |        |(համաձայնությամբ)     |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|5. |Ալկոհոլային խմիչքների  |        |«Նարկոլոգիական        |         |

|   |օգտագործումը չարաշահելը|        |հանրապետական կենտրոն» |         |

|   |(ալկոհոլի գործածում    |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |վնասակար (կործանարար)  |        |բժշկական օգնության և  |         |

|   |հետևանքներով)          |        |սպասարկման տվյալ      |         |

|   |                       |        |տեսակի լիցենզիա       |         |

|   |                       |        |ունեցող այլ բժշկական  |         |

|   |                       |        |հաստատություններ      |         |

|   |                       |        |(համաձայնությամբ)     |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|5.1|Ալկոհոլային խմիչքների  |        |«Նարկոլոգիական        |         |

|   |օգտագործումը           |        |հանրապետական կենտրոն» |         |

|   |չարաշահելու վտանգի     |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |առկայությունը          |        |բժշկական օգնության և  |         |

|   |                       |        |սպասարկման տվյալ      |         |

|   |                       |        |տեսակի լիցենզիա       |         |

|   |                       |        |ունեցող այլ բժշկական  |         |

|   |                       |        |հաստատություններ      |         |

|   |                       |        |(համաձայնությամբ)     |         |

|   |                       |        |ՀՀ կառավարությանն     |         |

|   |                       |        |առընթեր               |         |

|   |                       |        |ՀՀ ոստիկանություն     |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|6. |Թմրամիջոցներ և  (կամ)  |        |«Նարկոլոգիական        |         |

|   |հոգեմետ                |        |հանրապետական կենտրոն» |         |

|   |(հոգեներգործուն)       |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |նյութեր օգտագործելը    |        |բժշկական օգնության և  |         |

|   |                       |        |սպասարկման տվյալ      |         |

|   |                       |        |տեսակի լիցենզիա       |         |

|   |                       |        |ունեցող այլ բժշկական  |         |

|   |                       |        |հաստատություններ      |         |

|   |                       |        |(համաձայնությամբ)     |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|6.1|Թմրամիջոցների կամ      |        |«Նարկոլոգիական        |         |

|   |հոգեմետ                |        |հանրապետական կենտրոն» |         |

|   |(հոգեներգործուն)       |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |նյութերի գործածումը    |        |բժշկական օգնության և  |         |

|   |դադարեցրած անձ` գտնվում|        |սպասարկման տվյալ      |         |

|   |է դադարի (ռեմիսիայի)   |        |տեսակի լիցենզիա       |         |

|   |շրջանում կամ           |        |ունեցող այլ բժշկական  |         |

|   |հաջողությամբ ավարտել է |        |հաստատություններ      |         |

|   |բուժման կուրսը         |        |(համաձայնությամբ)     |         |

|___|_______________________|________|______________________|_________|

|6.2|Թմրամիջոցներ և  (կամ)  |        |«Նարկոլոգիական        |         |

|   |հոգեմետ                |        |հանրապետական կենտրոն» |         |

|   |(հոգեներգործուն)       |        |ՓԲԸ (համաձայնությամբ) |         |

|   |նյութեր օգտագործելու   |        |բժշկական օգնության և  |         |

|   |վտանգի առկայությունը   |        |սպասարկման տվյալ      |         |

|   |                       |        |տեսակի լիցենզիա       |         |

|   |                       |        |ունեցող այլ բժշկական  |         |

|   |                       |        |հաստատություններ      |         |

|   |                       |        |(համաձայնությամբ)     |         |

|   |                       |        |ՀՀ կառավարությանն     |         |

|   |                       |        |առընթեր ՀՀ            |         |

|   |                       |        |ոստիկանություն        |         |

._____________________________________________________________________.

 

21.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության համապատասխան տարածքային գործակալությանը (բաժնին) է փոխանցում 21.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստացված տվյալները և 2-րդ ենթակետով ստացված տվյալներից` ծածկագրերը և վարքի առանձնահատկությունները:

21.3. Սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալները տրամադրելու համար սոցիալական աջակցության կարիք ունեցող անձից համաձայնություն ստանալու գործընթացը կազմակերպում է համապատասխան համագործակցող կողմը:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ապահովել սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետում նշված խնդրահարույց դեպքերի վարումն ապահովող պահանջների կիրառումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2017
N 312-Ն
Որոշում