041.0326.030417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2017 թվականի N 326-Ա
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայ ականավոր գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի ապրիլի 3-ի
N 326-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ն. Տեր-Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Գերաշնորհ Տ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հովնան եպիսկոպոս (համաձայնությամբ)
Հակոբյան
Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության
և հասարակական գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Մինասյան - ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Բարխուդարյան - Վ. Բարխուդարյանի որդին (համաձայնությամբ)