Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0324.030417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2017 թվականի N 324-Ա

 

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության անդրսահմանային տարածքային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին 2017 թվականի ապրիլի 5-6-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի) Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական համեմատական գործընթացի փորձարկման արդյունքների վերաբերյալ աշխատանքային սեմինարին մասնակցելու և անդրսահմանային համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի, Աշոտ Գիլոյանի և Լիլիթ Սարոյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.04.2017
N 324-Ա
Որոշում