Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

041.0301.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2017 թվականի N 301-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 4 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-1) անձնագրի 11-րդ կետի «թ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժ» ենթակետը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 14 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-3) անձնագրի 11-րդ կետի «ը» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «թ» ենթակետը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 147 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-13) անձնագրի 11-րդ կետի «թ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժ» ենթակետը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 107 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-8) անձնագրի 11-րդ կետի «ը» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «թ» ենթակետը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 168 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-18) անձնագրի 11-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 14-րդ ենթակետը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 128 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-11) անձնագրի 11-րդ կետի «ժդ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժե» ենթակետը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 98 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-12) անձնագրի 11-րդ կետի «է» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 82 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-10) անձնագրի 11-րդ կետի «ե» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «զ» ենթակետը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 180 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-64) անձնագրի 11-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 8-րդ ենթակետը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 103 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-13) անձնագրի 11-րդ կետի «զ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «է» ենթակետը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 93 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-11) անձնագրի 11-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» և «ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը» բառերը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 22 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-4) անձնագրի 11-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժգ» ենթակետը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 173 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-20) անձնագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 5-րդ ենթակետը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 78 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-9) անձնագրի 11-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժգ» ենթակետը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 30 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-5) անձնագրի 11-րդ կետի ժա» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և «ժբ» ենթակետը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 171 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-21) անձնագրի 11-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 7-րդ ենթակետը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 37 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-6) անձնագրի 11-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 69 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-8) անձնագրի 11-րդ կետի «ժա» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» և «ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը» բառերը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 44 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-7) անձնագրի 11-րդ կետի «է» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» և «ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը» բառերը.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 150 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-14) անձնագրի 11-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 10-րդ ենթակետը.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 190 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-24) անձնագրի 11-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 10-րդ ենթակետը.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 191 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-25) անձնագրի 11-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» բառերը և 10-րդ ենթակետը.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 121 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-10) անձնագրի 11-րդ կետի «ե» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» և «ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը» բառերը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 9 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-2) անձնագրի 11-րդ կետի «է» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու» և «ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.03.2017
N 301-Ն
Որոշում