Սեղմել Esc փակելու համար:
«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ ...

13.09.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.07.2017  -ից մինչեւ   13.09.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1204-Ա որոշում)

i

040.1398.310317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2016 թվականի N 1398-Ա

 

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հավանություն տալ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ի ներկայացրած «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման համատեղ ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.07.17 թիվ 875-Ա որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը` կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:».

2) յոթերորդ պարբերությունում «2014» թիվը փոխարինել «2019» թվով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 5-ի

N 1398-Ա որոշման

 

ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Բովանդակությունը

 

1. Համատեղ ներդրումային ծրագրի նկարագիրը

2. Տեղեկատվություն ծրագիր ներդրողների մասին

3. Ծրագրի գործողության ոլորտը

4. Ծրագրի համատեղ ներդրումային բյուջեն

5. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

6. Ծրագրի իրականացման ժամկետը

7. Ծրագրի նորմատիվ իրավական կարգավորումը

 

1. ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

«Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Խորհրդային տարիներին այն նախատեսվել է որպես միջին դասի հյուրանոց, սակայն շուկայական հարաբերությունների զարգացմամբ ծրագրի հայեցակարգում առաջացել է էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Նախատեսվող վերակառուցումից հետո այն լինելու է Երևան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են նրա կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը (1,814 հա), մյուս հյուրանոցների համեմատությամբ ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի շատ ավելի մեծ չափը, ինչպես նաև ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ինֆրակառուցվածքը:

Բացի դրանից, հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն:

Միաժամանակ հյուրանոցային համալիրի տարածքում նախատեսվում է բարձրակարգ (VIP) խաղատան կազմակերպում` համապատասխան լիցենզիայի հիման վրա:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «ԼՅՈՒՔՍ» ԴԱՍԻ հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան:

Բացի դրանից, հյուրանոցային համալիրը կարող է ներառել նաև այլ կառույցներ, մասնավորապես, առանձին «Apartments Plaza», որը կներկայացնի իրենից բազմահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «ԼՅՈՒՔՍ» ԴԱՍԻ բնակարաններ:

Կառուցվելու են ավտոհանգրվաններ, ստորգետնյա` մոտավորապես 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա` առնվազն 50 ավտոկայանատեղիով:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցված նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Յուրաքանչյուր կատեգորիայի համարների վերջնական թիվը կհստակեցվի ծրագրի իրականացման ընթացքում:

Համատեղ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքում նման դասի յուրահատուկ և միակ օբյեկտը` 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում` «Դավիթ Բեկ» հյուրանոցի:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողներն են`

1. «ՍԻ-ՍԻ-ՋԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԽՈՒՄԲ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ` գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (գրանցման հասցեն` 15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus, գրանցման համարը` 229631): «ՍԻ-ՍԻ-ՋԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԽՈՒՄԲ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ Է:

2. «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ («Davit Bek Entertainments» LLC), իրավաբանական անձ` գրանցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (գրանցման հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 40, գրանցման համարը` 286.110.925645):

 

3. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտներում` հյուրանոցային բիզնես, տուրիզմ և բնակարանաշինություն:

Համատեղ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է առնվազն 400 նոր աշխատատեղի ստեղծում:

 

4. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ

 

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ներդրումներ իրականացվել շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով:

Ծրագրի համատեղ ներդրումային բյուջեն բաղկացած է.

 

._____________________________________________________________________.

|ՀՈԴՎԱԾԸ                 |Ներդրումը      |Համարժեքը                   |

|________________________|_______________|____________________________|

|«Դվին» հյուրանոցային    |100.000        |(կամ 55.745.000 դրամ`       |

|համալիր» ՓԲԸ-ի          |ԱՄՆ-ի դոլար    |համաձայն պայմանագրի կնքման  |

|բաժնետոմսերի ձեռքբերման |               |օրվա համար ՀՀ ԿԲ-ի          |

|համար վճարված գումարից  |               |սահմանված փոխարժեքի)        |

|________________________|_______________|____________________________|

|Սեփականաշնորհման        |1.159.489.825  |(կամ 2.079.988 ԱՄՆ-ի դոլար` |

|նպատակներին ուղղված     |դրամ           |համաձայն պայմանագրի կնքման  |

|գումարից                |               |օրվա համար ՀՀ ԿԲ-ի սահմանված|

|                        |               |փոխարժեքի)                  |

|________________________|_______________|____________________________|

|2013 թ. կատարված        |860.000        |(կամ 348.575.200 դրամ`      |

|ներդրումների գումարից   |ԱՄՆ-ի դոլար    |համաձայն 2013 թ. համար ՀՀ   |

|                        |               |ԿԲ-ի սահմանված միջին        |

|                        |               |փոխարժեքի)                  |

|________________________|_______________|____________________________|

|2014 թ. կատարված        |3.982.000      |(կամ 1.655.596.140 դրամ`    |

|ներդրումների գումարից   |ԱՄՆ-ի դոլար    |համաձայն 2014 թ. համար ՀՀ   |

|                        |               |ԿԲ-ի սահմանված միջին        |

|                        |               |փոխարժեքի)                  |

|________________________|_______________|____________________________|

|2015 թ. կատարված        |10.253.000     |(կամ 4.899.396.050 դրամ`    |

|ներդրումների գումարից   |ԱՄՆ-ի դոլար    |համաձայն 2015 թ. համար ՀՀ   |

|                        |               |ԿԲ-ի սահմանված միջին        |

|                        |               |փոխարժեքի)                  |

|________________________|_______________|____________________________|

|2016 թ. համար           |2.500.000      |(կամ 1.201.200.000 դրամ`    |

|հայտարարագրված          |ԱՄՆ-ի դոլար    |համաձայն 2016 թ. համար ՀՀ   |

|ներդրումների գումարից   |               |ԿԲ-ի սահմանված միջին        |

|                        |               |փոխարժեքի)                  |

|________________________|_______________|____________________________|

|2017 թ. համար նախատեսվող|17.500.000     |(կամ 8.487.500.000 դրամ`    |

|գումարից                |ԱՄՆ-ի դոլար    |ելնելով 1 ԱՄՆ-ի դոլարի համար|

|                        |               |485 դրամ պայմանական         |

|                        |               |փոխարժեքից)                 |

|________________________|_______________|____________________________|

|2018 թ. համար նախատեսվող|50.000.000     |(կամ 24.250.000.000 դրամ`   |

|գումարից                |ԱՄՆ-ի դոլար    |ելնելով 1 ԱՄՆ-ի դոլարի համար|

|                        |               |485 դրամ պայմանական         |

|                        |               |փոխարժեքից)                 |

._____________________________________________________________________.

 

ԱՅՍՊԻՍՈՎ, ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՏԱՐՎԱԾ և ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿԿԱԶՄԻ մոտավորապես 87 մլն ԱՄՆ-ի դոլարը (իսկ դրամային արտահայտությամբ` 42 միլիարդ) գերազանցող գումար:

Ներդրումները կատարվում են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով, և գլխավորապես ուղղված են շարժական և անշարժ գույքի (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) ստեղծմանն ու ձեռքբերմանը, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև հյուրանոցային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքային իրավունքների ձեռքբերմանը:

 

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է իր սեփական և վարկային միջոցներով (վարկի դրույքաչափը մինչև 12% տարեկան):

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

 

Ծրագրի իրականացումը նախատեսված է հասցնել ավարտին մինչև 2018 թվականի վերջը:

 

7. ԾՐԱԳՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Համաձայն «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` օտարերկրյա ներդրում է համարվում գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «Օտարերկրյա ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ իրականացնել`

1. արտարժույթով, արժութային այլ արժեքներով, Հայաստանի Հանրապետության ազգային դրամով.

2. շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.

3. բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.

4. դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.

5. արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.

6. վճարովի ծառայություններով.

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ներդրումներն ուղղված կլինեն բացառապես այն նպատակներին հասնելուն, որոնք ներկայացված են սույն համատեղ ներդրումային ծրագրի նկարագրում (1-ին մաս):

Ներդրումները կատարվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա` կնքված միջազգային և տեղի կապալառուների (մատակարարների) հետ դրամով և արտարժույթով:

2013 թվականի հոկտեմբերի 31-ից հետո ընկած ժամանակահատվածում լրացուցիչ ներդրումներ կատարելու փաստերը հաստատվում են սույն ծրագրի շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերով և բանկային քաղվածքներով, վճարման հանձնարարականներով:

Ներկայացվող համատեղ ներդրումային ծրագիրը հավանության արժանանալու դեպքում ներդրողները կներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կատարված ներդրումների վերաբերյալ միջազգային (IFRS) ստանդարտներին համապատասխան կազմված տարեկան հաշվետվությունները, կատարված ծախսերի նպատակայնությունն ու հիմնավորվածությունը, կենթարկվեն գնահատման անկախ գնահատող կազմակերպությունների կողմից, իսկ ընդհանուր ներդրումների արդյունքների ամփոփումը կենթարկվի արտաքին աուդիտի հեղինակություն վայելող հետևյալ աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից` PWC, Deloitte Armenia, Ernst & Young, KPMG Armenia, Grant Thornton, BDO Armenia, Baker Tilly Armenia:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի համատեղ ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

ՍՈՒՅՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ (ՏԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.07.16 N 01/11-1/18623-16 ԳՐՈՒԹՅՈՒՆԸ), ԽԱՂԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԻ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ի կողմից («Davit Bek Entertainments» LLC):

ԱՊԱԳԱ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ և ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ:

 

(հավելվածը փոփ. 20.07.17 թիվ 875-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2016
N 1398-Ա
Որոշում