ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2017 թվականի N 680-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով անկախ աուդիտոր «Հայաուդիտ» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, 82-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` համաձայն NN 1-5 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում