Սեղմել Esc փակելու համար:
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

 

010.0076.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պետական տեսուչ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայող» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը` վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է`».

2) 5-րդ մասի «տեսչության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

27 մարտի 2017 թվականի

ՀՕ-76-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-76-Ն օրենք