Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

010.0074.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «արտադրանքի և դրա» բառերը փոխարինել «արտադրանքի կամ արտադրանքի և դրա» բառերով.

2) 3-րդ և 16-րդ կետերից հանել «նորմատիվ» բառը.

3) 6-րդ կետից հանել «ցանկացած» բառը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ և 31-րդ կետերով.

«30) «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ»` արտադրանքը կամ արտադրանքը և արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացները.

31) պետական վերահսկողություն` վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանը և վերացմանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի ամբողջ տեքստում «տնտեսական գործունեության սուբյեկտներ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներ» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 3-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ կետից հանել «համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևերը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.1) սահմանում է համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) հաստատում է`

ա. փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու համար նախատեսված հայտի ձևը,

բ. էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը.»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ և 13-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հաշվի առնելով Խորհրդի առաջարկությունները,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրից հանել «և համապատասխանության սերտիֆիկատը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «օբյեկտ» բառից առաջ լրացնել «տեխնիկական կանոնակարգման» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 4 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 28. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 28.1. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Պետական վերահսկողության նպատակն է տեխնիկական կանոնակարգման ենթակա շուկայահանված արտադրանքի անվտանգության ապահովումը խախտումների կանխարգելման, բացահայտման ու վերացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 28.2. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

 

ՀՈԴՎԱԾ 28.3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքը:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

27 մարտի 2017 թվականի

ՀՕ-74-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-74-Ն օրենք