Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

040.0293.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2017 թվականի N 293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը հաստատելու մասին» N 363-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «և օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

3) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`

ա. թույլտվության վերնագիրը «արդյունահանման» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով,

բ. «ՈՒղեկից բաղադրիչների անվանումները» պարբերությունից հետո լրացնել նոր` «Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի և թափոնների անվանումը» և «ընդերքօգտագործման թափոնների ծավալները» պարբերություններով,

գ. «Տրամադրված տեղամասի ծայրակետերի կոորդինատները» պարբերությունը «տեղամասի» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2017
N 293-Ն
Որոշում