Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

010.0069.230317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «գործողությունը (վավերությունը)» բառերից հետո լրացնել «սույն օրենքով և ստորագրող անձի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Նույնականացման քարտում զետեղվում են հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված էլեկտրոնային թվային ստորագրության անհատական հավաստագրերը:

Էլեկտրոնային թվային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը տեղադրվում է հավաստագրման կենտրոնի կայքում: Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր թողարկելուց բացի, հավաստագրման կենտրոնը կարող է թողարկել այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր: Նման տեսակի հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրվում է նույնականացման քարտի վավերականության ժամկետով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«- դադարեցնել հավաստագրի գործողությունը`

ա. եթե նույնականացման քարտն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,

բ. եթե` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ հավաստագիրը կեղծվել է, կամ հավաստագրի օգտագործումը վնաս է պատճառում ստորագրող անձին կամ երրորդ անձի,

գ. ստորագրող անձի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի գրավոր պահանջի դեպքում,

- էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը դադարեցվելու կամ ժամանակավոր կասեցվելու դեպքերում կատարել համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում.».

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես կասեցնելու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը`

ա. եթե առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նույնականացման քարտը կորել է, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է կեղծվել, կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև նշված փաստերի հաստատումը կամ հերքումը,

բ. ստորագրող անձի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարի կատարումը:

Հավաստագրման կենտրոնի կողմից իր նախաձեռնությամբ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցումը կատարվում է ստորագրող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին այդ մասին ծանուցում ուղարկելու պահից:

Ծանուցումը պետք է բովանդակի հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցման վերաբերյալ որոշման հիմքերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

23 մարտի 2017 թվականի

ՀՕ-69-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-69-Ն օրենք