Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.04.2017  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0061.210317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 431.1-ին հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 431.1. ՏՈՒԳԱՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

 

1. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաև տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:

2. Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ:

3. Տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը:

4. Դատարանը տուգանքը վճարելու անհնարինությունը կամ այն վճարելուց չարամտորեն խուսափելը որոշում է` հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասը «ազատազրկումը կրելու համար ուղարկելու» բառերից հետո լրացնել «, տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21 մարտի 2017 թվականի

ՀՕ-61-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-61-Ն օրենք