Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.04.2017  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0060.210317

(օրենքն ուժը կորցրել է 01.07.2022 թվականից` 15.06.22 ՀՕ-246-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դատարանը դատապարտյալի» բառերից հետո լրացնել «կամ տարածքային մարմնի» բառերով, «ժամկետում» բառից հետո` «կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով» բառերով, իսկ նույն մասի «Նշված» բառը փոխարինել «Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու» բառերով.

2) 2-րդ մասի «տարաժամկետելու» բառը փոխարինել «տուգանքը մաս առ մաս վճարելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21 մարտի 2017 թվականի

ՀՕ-60-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-60-Ն օրենք