Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

010.0051.200317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-98 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 59-րդ հոդվածը «պետի» բառից հետո լրացնել «(զորամասի հրամանատարի)» բառերով, իսկ նույն հոդվածի «չհանելով կոշիկները,» բառերը փոխարինել «առանց կոշիկների, չհանելով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային և ձայնաազդանշանային համակարգերով, մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «, և ձեռքի նռնակները ողջ անձնակազմի համար` յուրաքանչյուրին երկուական նռնակ» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 101-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) «և ձեռքի նռնակները» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տագնապի դեպքում պահակատանը գտնվող անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 102-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «մետաղյա արկղերում» բառերը հանել.

2) 4-րդ մասի «, նռնակների և բռնկիչների» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում, 157-րդ և 195-րդ հոդվածներում «անցագրերի» բառը փոխարինել «թույլտվության գրությունների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում «պահակապետը կամ նրա» բառերը փոխարինել «պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «սարքավորման օպերատորին» բառերը փոխարինել «սարքավորումները» բառով.

2) 3-րդ մասը «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «ծեփապատճենին» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագրքի 116-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը «զորավարժության» բառից հետո լրացնել «(զորամասի կազմով ճամբարային հավաքի)» բառերով, իսկ «նշանակել» բառից հետո` «մինչև» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի «, նռնակների և բռնկիչների» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ուղղակի» բառը փոխարինել «անմիջական» բառով, իսկ նույն մասի «, եթե դեմքով ճանաչում է» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 158-162-րդ հոդվածները «(պահեստ)» բառից և դրա հոլովաձևերից հետո լրացնել «կամ հավաքակայան» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում «(պահեստը, դրամարկղը)» բառերը փոխարինել «(պահեստը) կամ հավաքակայանը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը «օդի» բառից առաջ լրացնել «եթե» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «քաջաց» բառը փոխարինել «Ձեզ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 234-րդ հոդվածի 5-րդ մասի «, խցերում պահվող մեկուսացվածների քանակը» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 248-րդ հոդվածում «Չհանելով կիսաճտքավոր կոշիկները,» բառերը փոխարինել «Առանց կոշիկների, չհանելով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 10-րդ գլխի վերնագրում, դրան հաջորդող վերնագրում և 262-րդ հոդվածի 1-ին մասում «առանձին տեղադրված ռադիոտեխնիկական և այլ հատուկ» բառերը փոխարինել «զորամասի տեղաբաշխման վայրից դուրս տեղակայված» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկները կազմում են մի քանի գրաֆիկ» բառերը փոխարինել «կազմվում են պարեկային գրաֆիկներ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 265-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարեկների զենքը և դրանց լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքերը` առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից և կնքվում վերջինիս կնիքով:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20 մարտի 2017 թվականի

ՀՕ-51-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-51-Ն օրենք