Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒ ...

 

 

050.0044.090317

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        03            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2017 թվականի թիվ 44-Ն

 

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2017 թվականի մարտի 30-ից շրջանառության մեջ դնել «Նոյան տապան» ոսկե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի փետրվարի 17-ի

թիվ 44-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Նոյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1 g» և «Au 999.9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը    100 դրամ

    Մետաղը և  հարգը     ոսկի 999.9

    Քաշը                1,0 գ

    Տրամագիծը           13,9 մմ

    Որակը               պրուֆ

    Դրամաշուրթը         ատամնավոր

    Տպաքանակը           3000 հատ     

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

«Նոյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

_______________________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Նոյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1/4 Oz» և «Au 999.9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը    10000 դրամ

    Մետաղը և  հարգը     ոսկի 999.9

    Քաշը                7,78 գ

    Տրամագիծը           20,0 մմ

    Որակը               պրուֆ

    Դրամաշուրթը         ատամնավոր

    Տպաքանակը           1000 հատ     

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

«Նոյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

_______________________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Նոյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1/2 Oz» և «Au 999.9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը    25000 դրամ

    Մետաղը և  հարգը     ոսկի 999.9

    Քաշը                15,55 գ

    Տրամագիծը           25,2 մմ

    Որակը               պրուֆ

    Դրամաշուրթը         ատամնավոր

    Տպաքանակը           800 հատ     

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

«Նոյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

_______________________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Նոյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ-DRAM», և թողարկման տարեթիվը` «2017»: Աջ կողմում առկա են «1 Oz» և «Au 999.9» մակագրությունները, իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Հուշադրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Հուշադրամի շրջագծով «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը    50000 դրամ

    Մետաղը և  հարգը     ոսկի 999.9

    Քաշը                31,1 գ

    Տրամագիծը           30,2 մմ

    Որակը               պրուֆ

    Դրամաշուրթը         ատամնավոր

    Տպաքանակը           500 հատ     

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

«Նոյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

_______________________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.02.2017
N 44-Ն
Որոշում