031.0050.130317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2017 թվականի մարտի 14-ից 15-ը ներառյալ պաշտոնական այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային
տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Սուրեն ԿԱՐԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և
ներդրումների նախարար
Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Իգնատի ԱՌԱՔԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Վարդան ՏՈՂԱՆՅԱՆ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի
խորհրդական
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
հասարակայնության և տեղեկատվության միջոցների
հետ կապերի վարչության պետ
Արմեն ԳԻՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետ
Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետի տեղակալ (մարտի 8-ից 15-ը)
Լևոն ՄԻՆԱՍՅԱՆ «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (մարտի 8-ից 15-ը)
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի առաջին տեղակալ
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ
Աշոտ ԲՈՒԴՈՒՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Գևորգ ՄՈՎՍԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Գագիկ ՎԱՆՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (մարտի 8-ից 15-ը)
Կարեն ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ
Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
աշխատակից
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արմեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Զարուհի ՕՀԱՆՅԱՆ Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արտակ ՂԵՎՈՆԴՅԱՆ Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Հրածին ՍԱՖԱՐՅԱՆ «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Վահե ԱՎԱՆԵՍՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Արմինե ՄԱՄԻԿՈՆՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Վահե ԱՌԱՔԵԼՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր), լրատվության միջոցների աշխատակիցների (բացառությամբ Զ. Օհանյանի, Ա. Ղևոնդյանի, Վ. Ավանեսյանի, Ա. Մամիկոնյանի և Վ. Առաքելյանի) գիշերավարձի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), ինչպես նաև պատվիրակության անդամների տրանսպորտի և ապահովագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ս. Ղահրամանյանի Երևան-Մոսկվա ինքնաթիռի տոմսի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2017 թվականի մարտի 14-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, մարտի 15-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:
13 մարտի 2017 թվականի
ՆԿ-50-Ա