Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 

 

040.0242.020317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2017 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:».

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից` ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:»:

2. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին ներկայացնում է դիմում:

3. Բանկը մերժում է դիմումը, եթե դիմողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ:

4. Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

5. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`

1) 2017 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը.

2) դիմելու ամսվա 1-ից` եթե դիմումը ներկայացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից հետո:

6. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար 2017 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ներկայացված դիմումներն առոչինչ են:

7. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը գործում են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2017
N 242-Ն
Որոշում