Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈ ...

 

 

040.0216.100317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 216-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 612779084 դրամ, որից 587082500 դրամը` 1710 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև 230 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով, իսկ 25696584 դրամը` բեռնաթափման, բարձման, համայնքներ տեղափոխման, գործուղման և այլ ծախսերի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 216-Ն որոշման

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻ ՈՒ ԲԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է: Ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր, և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

2. Ագրարային քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղականով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

3. Որոշ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին, ինչը կնպաստի անասնապահության ճյուղի վարման արդյունավետության բարձրացմանը:

4. Քանի որ հանրապետությունում ցածր է ընդեղենային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը, խիստ հրատապ է դրանց արտադրության կազմակերպումը` հաշվի առնելով գյուղատնտեսության գոտիականությունը: Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին հատիկաընդեղենային մշակաբույսերի` ցանքատարածքների, միջին բերքատվության և համախառն բերքի, արտերկրից ներմուծված քանակների և ինքնաբավության մակարդակի վերաբերյալ ցուցանիշները`

 

._____________________________________________________________________.

|Մշակաբույսի|Ցանքատարա-|Միջին     |Համախառն    |Ներմուծումը |Ինքնաբա- |

|անվանումը  |ծությունը |բերքատվու-|բերքը       |(հազ. տոննա)|վության  |

|           |(հա)      |թյունը    |(հազ. տոննա)|            |մակարդակը|

|           |          |(ց/հա)    |            |            |(տոկոս)  |

|___________|__________|__________|____________|____________|_________|

|Ոլոռ       |157       |28.5      |4.5         |1.4         |25       |

|___________|__________|__________|____________|____________|_________|

|Սիսեռ      |25        |22.2      |0.5         |0.3         |14.8     |

|___________|__________|__________|____________|____________|_________|

|Ոսպ        |20        |25.3      |0.5         |1.9         |2.6      |

._____________________________________________________________________.

 

5. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնապահության` անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

6. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2005-2016 թվականների գարնանացան գարու ցանքատարածությունների և 2016 թվականի օպերատիվ տվյալներով միջին բերքատվության ու համախառն բերքի ծավալների վերաբերյալ ցուցանիշները`

 

._____________________________________________________________________.

|Տարեթիվը        |Ցանքատարածությունը|Միջին          |Համախառն բերքը   |

|                |(հա)              |բերքատվությունը|(տոննա)          |

|                |                  |(ց/հա)         |                 |

|                |                  |               |                 |

|________________|__________________|_______________|_________________|

|     2005 թ.    |      62404       |     16.7      |     103851      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2006 թ.    |      59354       |     10.1      |     45792       |

|________________|__________________|_______________|_________________|

|     2007 թ.    |      62253       |     25.1      |     154207      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2008 թ.    |      63745       |     22.4      |     142712      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2009 թ.    |      65907       |     22.0      |     140553      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2010 թ.    |      57503       |     20.1      |     114946      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2011 թ.    |      65306       |     26.4      |     172375      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2012 թ.    |      61990       |     26.2      |     162290      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2013 թ.    |      61090       |     29.3      |     179154      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2014 թ.    |      64464       |     29.7      |     191204      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2015 թ.    |      66890       |     28.6      |     190399      |

|________________|__________________|_______________|_________________|

|     2016 թ.    |      68502       |     30.1      |     206346      |

|________________|__________________|_______________|_________________|

|     Միջինը     |      63284       |     23.9      |     150319      |

._____________________________________________________________________.

 

7. Վերջին տարիներին գարու ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ծավալների աճը պայմանավորված են 2011, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին իրականացված գարնանացան գարու արտադրության զարգացման հինգ ծրագրով, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետություն են ներկրվել 7096 տոննա գարնանացան գարու` առաջին և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնվել է 520 տոննա էլիտային վերարտադրության սերմացուներ:

8. Նախորդ տարիներին արձանագրվել է կերային բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների աստիճանական նվազում. եթե 1990 թվականին ցանքատարածությունները կազմել են 250 հազ., 1999 թվականին` 93,7 հազ., ապա 2000 թվականին կազմել են 61,6 հազ. հեկտար:

9. Գրանցվել է նաև կերային միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքատվության էական նվազում: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում գրեթե չի իրականացվել ցանքաշրջանառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար. իջել է միավոր տարածքից ստացվող բերքի մակարդակը, նվազել են սպիտակուցների արտադրության ծավալները:

10. Սկսած 2011 թվականից` գրանցվել է կերային բազմամյա մշակաբույսերի ցանքատարածությունների աճ, այսպես` 2012 և 2013 թվականներին, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների, դրանք համապատասխանաբար կազմել են 66925 և 74757 հեկտար, 2014 թվականին` 77109 հեկտար, 2015 թվականին` 80229 հեկտար, իսկ 2016 թվականի օպերատիվ տվյալներով` 85645 հեկտար:

11. Հանրապետությունում ցածր է հնդկացորենի ինքնաբավության մակարդակը, և նախադրյալներ են ստեղծվել հնդկացորենի արտադրության զարգացման ու ինքնաբավության մակարդակի էական բարձրացման համար: Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի 34 համայնքում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում 2016 թվականին գյուղացիական կոոպերատիվների կողմից իրականացվել է հնդկացորենի արտադրություն` կատարվել է 511 հեկտարի ցանք, արտադրվել է 615.3 տոննա հնդկացորեն, միջին բերքատվությունը` 12 ց/հա: 2017 թվականին նախատեսվում է ծրագրի շրջանակներում ցանքային տարածությունները հասցնել մինչև 1200 հեկտարի, ինչպես նաև` մեկ վերամշակման գործարան կառուցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ավարտին են մոտենում, իսկ Գեղարքունիքի մարզում ավարտվել են հնդկացորենի վերամշակման գործարանների շինարարական աշխատանքները, որը կնպաստի հնդկացորենի արտադրության ծավալների ավելացմանը:

12. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում է հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության գծով 2 գիտական ընկերություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունն ու «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք լիովին ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման, հողատարածքների ընդարձակման:

13. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական միություններ` «Սյունիքի սերմնարտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը և «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը: Նշված պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից, սակայն, արտադրվում է բարձր վերարտադրության սերմացուի պահանջարկի մինչև 3 տոկոսը:

14. Հանրապետությունում կազմակերպվում են նաև ԻԿԱՐԴԱ-ի, ՍԻՄԻՏ-ի (ICARDA, SIMIT), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի փորձարկումներ:

15. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1) զգացվում է հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի բարձր վերարտադրություն ու բերքատվություն ապահովող սերմացուների պահանջարկ.

2) անջրդի պայմաններում ցածր եկամուտ է ստացվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերը կնպաստեն տևականորեն չմշակված վարելահողերի` շրջանառության մեջ ներգրավմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և տնտեսական աճի ապահովմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16. Ծրագրի նպատակներն են`

1) հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի բերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, սպառման համար անհրաժեշտ ներկրվող քանակի նվազեցումը.

2) արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորումը, արտադրման, վերամշակման և սպառման արժեշղթայի զարգացումը.

3) Հայաստանի Հանրապետությունում ցանքաշրջանառությունների կիրառմամբ գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, ոսպի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացումը.

4) տարեկան մշակովի հողերի տարածքի ավելացումը, ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին կատարումը, ցանքաշրջանառության ապահովումը, բարձր ծլունակությամբ սերմացուների օգտագործումը, ցանքի նորմաների պահպանումը:

17. Ծրագրի խնդիրներն են`

1) արտերկրից 200 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, 13 տոննա հնդկացորենի, 7 տոննա ոլոռի, 5 տոննա սիսեռի, 1000 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու, 5 տոննա եգիպտացորենի, 10 տոննա առվույտի և 240 տոննա կորնգանի սերմացուների ներկրումն ու տեղական սերմնարտադրողից («Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն) 230 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուի գնումը և դրանք` սույն ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին հատկացնելը.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից 2015 և 2016 թվականների գարնանացանի համար ներկրված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պահեստավորված 13.75 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու և 7.511 տոննա առվույտի սերմացուի բաշխումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

18. Նախատեսվում է`

1) 2017 թվականի գարնանն արտերկրից ներմուծել 1480 տոննա գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի առաջին վերարտադրության սերմացուներ.

2) «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնել 230 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու:

19. Արտերկրից ներմուծված և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնված սերմացուի մեկ կիլոգրամը հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով`

 

._________________________________________.

|Գարնանացան ցորեն     |150 դրամ           |

|_____________________|___________________|

|Հնդկացորեն           |500 դրամ           |

|_____________________|___________________|

|Ոլոռ                 |300 դրամ           |

|_____________________|___________________|

|Սիսեռ                |500 դրամ           |

|_____________________|___________________|

|Գարնանացան գարի      |130 դրամ           |

|_____________________|___________________|

|Եգիպտացորեն          |350 դրամ           |

|_____________________|___________________|

|Առվույտ              |1500 դրամ          |

|_____________________|___________________|

|Կորնգան              |370 դրամ           |

._________________________________________.

 

20. Համայնքների կողմից սերմացուների դիմաց նախապես հավաքագրված գումարները փոխանցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված 1930005627050300 նպատակային հաշվեհամարին` պարտադիր նշելով սերմացուների տեսակները, քանակները, համայնքները և շահառուների անունները:

21. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մարզերում սերմացուները հատկացնում է համայնքներին, որոնք ապահովում են սերմացուների բեռնաթափումը:

22. Համաձայն N 1 ձևի` համայնքների ղեկավարները սերմացուների բաշխումն ավարտելուց հետո 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացնում են մարզպետարան: Հայաստանի Հանրապետության մարզպետները N 2 ձևը հաստատելուց հետո սեղմ ժամկետում այն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

23. Համայնքների ղեկավարները սերմացուները տրամադրում են նախապես վճարում կատարած շահառուներին:

24. Գարնանացան սերմացուն հատկացվում է 1-3 հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին:

25. Գարնանացան սերմացուները շահառուներին կհատկացվեն միայն նախապես վճարելու պայմանով` նախապատվությունը տալով գյուղատնտեսական կոոպերատիվներին, ոչ իրավաբանական կարգավիճակ ունեցող գյուղացիական միավորումներին (միավորման շրջանակը պետք է արտացոլված լինի պայմանագրային փոխհարաբերությամբ)` փաստացի հողօգտագործման համաձայն, անասնապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

26. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են յուրաքանչյուր մշակաբույսի համար N 1 ձևով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և փաստաթղթերի պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու նպատակով:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԱՆՔԻ ՆՈՐՄԱՆ

 

27. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մարզերին գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների նախատեսված քանակությունները (համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված վերջնական վճարունակ պահանջարկի)`

 

._____________________________________________________________________.

|NN |Մարզի         |Հատկացվող սերմացուների քանակը                     |

|ը/կ|անվանումը     |(տոննա)                                           |

|   |              |__________________________________________________|

|   |              |գարնա-|հնդկա-|ոլոռ|սիսեռ|գարնա-|եգիպ-|առ-  |կորըն-|

|   |              |նացան |ցորեն |    |     |նացան |տացո-|վույտ|գան   |

|   |              |ցորեն |      |    |     |գարի  |րեն  |     |      |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|1. |Արագածոտն     |30    |0.5   |-   |1    |280   |1    |4    |60    |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|2. |Արարատ        |9     |-     |-   |-    |22.4  |0.5  |1.6  |-     |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|3. |Արմավիր       |-     |-     |-   |-    |20    |-    |-    |-     |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|4. |Գեղարքունիք   |60    |10.75 |6.1 |2.5  |192.9 |1    |9.7  |40    |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|5. |Լոռի          |-     |-     |-   |-    |100   |1.5  |-    |40    |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|6. |Կոտայք        |10    |0.5   |-   |0.5  |145   |-    |0.8  |32    |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|7. |Շիրակ         |10    |-     |-   |-    |280   |-    |-    |63    |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|8. |Սյունիք       |50    |-     |-   |-    |100   |-    |-    |-     |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|9. |Վայոց ձոր     |28    |0.65  |0.7 |1    |80    |-    |1.4  |5     |

|___|______________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|10.|Տավուշ        |3     |0.6   |0.2 |-    |9.7   |1    |-    |-     |

|__________________|______|______|____|_____|______|_____|_____|______|

|    Ընդամենը      |200   |13    |7   |5    |1230  |5    |17.5 |240   |

._____________________________________________________________________.

 

28. Մեկ հեկտար ցանքի նորման սահմանվում է հետևյալ չափաքանակներով`

 

._________________________________________.

|Գարնանացան ցորեն     |250 կգ             |

|_____________________|___________________|

|Հնդկացորեն           |100 կգ             |

|_____________________|___________________|

|Ոլոռ                 |140 կգ             |

|_____________________|___________________|

|Սիսեռ                |130 կգ             |

|_____________________|___________________|

|Գարնանացան գարի      |200 կգ             |

|_____________________|___________________|

|Եգիպտացորեն          |25 կգ              |

|_____________________|___________________|

|Առվույտ              |25 կգ              |

|_____________________|___________________|

|Կորնգան              |150 կգ             |

._________________________________________.

 

V. ՉԻՐԱՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հայաստանի Հանրապետության մարզերին նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 2018 թվականի գարնանը հողօգտագործողներին սույն ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

30. Ծրագրի իրականացման ընթացքի վերահսկողությունն ու մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, իսկ հսկողությունը` համապատասխան մարզպետարանները:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

31. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծումը.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծումը, ցանքաշրջանառության կիրառումը.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը.

4) երկրի ագրոպարենային համակարգի կայուն վիճակի ձևավորման նախադրյալների ստեղծումը.

5) ցանքատարածությունների և համախառն բերքի ծավալների ավելացումը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացումը, տնտեսական աճի ապահովումը:

 

VIII. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուների դիմաց վճարված գումարները նպատակաուղղել հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

 

Ձև N 1

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ---------------ՄԱՐԶԻ ------------------- ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՐՄԱՑՈՒ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը|Անձնագիրը       |Տրամադրված|Կատարված|Ստորագրու-|

|ը/կ|                 |________________|սերմացուի |փաստացի |թյունը    |

|   |                 |համարը  |տրված` |քանակը    |ցանքը   |          |

|   |                 |        |օրը,   |(կգ)      |(հա)    |          |

|   |                 |        |ում    |          |        |          |

|   |                 |        |կողմից |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|1. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|2. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|3. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|4. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|5. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|6. |                 |        |       |          |        |          |

|___|_________________|________|_______|__________|________|__________|

|7. |                 |        |       |          |        |          |

|_____________________|________|_______|__________|________|__________|

|    Ընդամենը         |x       |x      |          |        |x         |

._____________________________________________________________________.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _____________________ ______________________________

                       (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

Կ. Տ. _____ _______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

ՀՀ ____________________ մարզպետ

_______________________________

                                            _______________________________

                                            ____ ___________ 20 թ.

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ________________________ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը|Համայնքի |Համայնքին|Կատարված|Սերմացու   |Համայնքի       |

|ը/կ|        |ղեկավարի |փաստացի  |փաստացի |ստացող     |ղեկավարի       |

|   |        |անունը,  |հատկացված|ցանքը   |շահառուների|ստորագրությունը|

|   |        |ազգանունը|սերմացուի|(հա)    |թիվը       |               |

|   |        |         |քանակը   |        |           |               |

|   |        |         |(տոննա)  |        |           |               |

|___|________|_________|_________|________|___________|_______________|

|   |        |         |         |        |           |               |

|___|________|_________|_________|________|___________|_______________|

|   |        |         |         |        |           |               |

|___|________|_________|_________|________|___________|_______________|

|   |        |         |         |        |           |               |

|___|________|_________|_________|________|___________|_______________|

|   |        |         |         |        |           |               |

|____________|_________|_________|________|___________|_______________|

|    Ընդամենը|         |         |        |           |               |

._____________________________________________________________________.

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

    ՊԵՏ                    ___________________ ___________________________

                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 216-Ն
Որոշում