Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0252.140317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2017 թվականի N 252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 15-18-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Հարությունյանինը, Ներսես Տեր-Վարդանյանինը, Արմեն Այվազյանինը և Քրիստինե Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գայանե Մանուկյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 14-ի

N 252-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-18-Ը ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

Ն. Տեր-Վարդանյան  - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ք. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

 

    Գ. Մանուկյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,

                         Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան

                         Ասիայի և Օվկիանիայի բաժնի երրորդ քարտուղար

 

    Ա. Այվազյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական

                         համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի

                         հայկական կողմի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.03.2017
N 252-Ա
Որոշում