Սեղմել Esc փակելու համար:
«ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈ ...

 

 

040.0236.100317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 236-Ա

 

«ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջիանգսու նանթոնգ սանջիան քընսթրաքշն գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում, Չինաստանի աջակցությամբ Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման շրջանակներում, իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի, 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները`

1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)` հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում.

2) շինարարության իրականացում` հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 236-Ա
Որոշում