Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0214.100317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 7-րդ» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ» բառերով.

2) որոշման հավելվածի 1-ին կետում «Սննդամթերքի անվտանգության մասին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» բառերով.

3) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից հանել «, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների» բառերը.

4) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ծառայության կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Հսկիչ գնումը կատարվում է հսկիչ գնումից առաջ ստացված գումարով, որը ծառայության աշխատակազմի ֆինանսատնտեսական ստորաբաժանման կողմից փոխանցվում է հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի հաշվին, իսկ հսկիչ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում, տրամադրվում է կանխիկ, որի համար հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձը ներկայացնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանը և զեկուցագիր, որտեղ նշվում է գնվող ապրանքի (ապրանքների) անվանումը, ապրանքանիշը, քանակը և կատարվելիք ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:».

5) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում է գնված ապրանքի (ապրանքների) և կատարած ծախսերի վերաբերյալ զեկուցագիր, հսկիչ գնման արդյունքում կազմված արձանագրության պատճենները, ինչպես նաև ապրանքի գնման հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ: Հսկիչ գնման արդյունքում կատարված ծախսը վերցված գումարից ավելի լինելու դեպքում, հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից ստանում է տարբերությունը, իսկ պակաս լինելու դեպքում` տարբերությունը վերադարձնում ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 214-Ն
Որոշում