Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

041.0199.020317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2017 թվականի N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է:»,

բ. 6-րդ կետից հանել «կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերը,

գ. 10-րդ, 15-րդ և 20-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

դ. 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.

2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 2-ի

N 199-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի

                         նախագահ)

 

    Ա. Առաքելյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                         վարչության պետ

 

    Լ. Շահվերդյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի խորհրդական

 

    Լ. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և

                         քարտեզագրության վարչության պետ

 

    Ա. Եգանյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի արդյունաբերության

                         զարգացման վարչության պետ

 

    Ա. Աբրոյան         - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի

                         պատմության և մշակույթի հուշարձանների

                         պահպանության գործակալության պետ

 

    Վ. Սահակյան        - ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա

                         միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Հ. Պետրոսյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի

                         «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

                         գործակալության պետ

 

    Ա. Դավթյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի

                         փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և

                         աղետների հետևանքների վերացման կազմակերպման

                         վարչության պետ

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»

                         ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

    Տ. Բարսեղյան       - Երևանի  գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

- համապատասխան ՀՀ մարզպետ

 

- համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Գ. Մինասյան        - «ՀՀ շինարարների միություն» հասարակական

                         կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Մինասյան        - «ՀՀ ճարտարապետների միավորում» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Հախումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2017
N 199-Ա
Որոշում