Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

040.0205.030317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2017 թվականի N 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի «գ» ենթակետում «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով.

2) 7-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Ոչ ուշ, քան ստուգումն անցկացնելուց քսան օր առաջ նախարարությունը հրապարակում է հայտարարություն որակավորման ստուգում անցկացնելու մասին: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և նախարարության www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքէջում:».

3) 8-րդ կետից հանել «հայերենով և» բառերը.

4) 9-րդ կետը «համակարգչային տեխնիկայից» բառերից հետո լրացնել «` առանց համացանցից օգտվելու հնարավորության» բառերով.

5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Թարգմանությունների ճշտությունն ստուգում են նախարարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առաջադրված` համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթուղթ ունեցող մասնագետների ցանկից հանձնաժողովի կողմից ընտրված փորձագետները: Փորձագետի բացակայության դեպքում նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` թարգմանությունների ճշտությունն ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար:».

6) 11.1-ին կետն «անցկացվել» բառից հետո լրացնել «նշված լեզվից» բառերով.

7) 12-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Փորձագետներին թարգմանություններն ուղարկվում են անանուն:».

8) 13-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է 2 միավորով: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում աշխատանքից պակասեցվում է 1 միավոր: Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում պակասեցվում է 0.5 միավոր: Էական են համարվում այն սխալները, այդ թվում` բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման, քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա ազդող շարահյուսական սխալների:».

9) 15-րդ կետը «5» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

10) 17-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

11) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):».

12) 19-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ և 19.3-րդ կետերով.

«19.1. Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական` այն նոտարի կողմից, ով վստահություն է հայտնել թարգմանչին:

19.2. Որակավորման վկայական ստանալու համար թարգմանիչը նոտարին պետք է ներկայացնի`

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. թարգմանչի ազգանունը, անունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում),

բ. այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն ստացել է տեղեկանք,

գ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

դ. դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) յուրաքանչյուր վկայականի համար` երկու գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) տեղեկանքի պատճենը:

19.3. Սույն կարգի 19.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում թարգմանչին տրվում է որակավորման վկայական, որի մասին նոտարը նոտարական պալատի միջոցով ծանուցում է ուղարկում նախարարություն:».

13) 20-րդ կետի`

ա. «ե» ենթակետից հանել «(լեզուները)» և «(որոնցով)» բառերը,

բ. վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Վկայականի ձևը հաստատվում է նախարարի կողմից:».

14) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Նախարարության կողմից վարվում է` տեղեկանք, ինչպես նաև վկայական ստացած անձանց էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն`

1) տեղեկանքի, վկայականի համարները.

2) տեղեկանքը, վկայականը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

3) ստուգում անցած, ինչպես նաև վկայական ստացած անձանց ազգանունը, անունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

4) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) տեղեկանք ստացած, ինչպես նաև վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.

5) տեղեկանք ստացած, ինչպես նաև վկայական ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.

6) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանունները, ովքեր ընտրել են թարգմանչին.

7) տեղեկություններ տեղեկանքի, ինչպես նաև վկայականի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին:».

15) 27-րդ կետում`

ա. առաջին պարբերությունից հանել «կամ բնակության վայրի» բառերը,

բ. «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

16) 27-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր լեզվից որակավորման ստուգում անցնելու դեպքում թարգմանչին տրվում է նոր վկայական:».

17) 28-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.

«28.1. Վկայական ստացած անձանց ցանկը, այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ, վերջինիս գործունեության վայրը, այն նոտարների անունները, ազգանունները, ովքեր ընտրել են թարգմանչին, ինչպես նաև սույն կետով նախատեսված տեղեկությունների փոփոխությունները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքէջում:».

18) 30-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին կետով.

«30.1. Վկայականը պետք է փակցվի այն ստացած անձի գործունեության իրականացման վայրում:».

19) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ` օրենքով նախատեսված դեպքերում:».

20) 32-րդ կետում «7» թիվը փոխարինել «5 աշխատանքային» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2017
N 205-Ն
Որոշում