041.0203.030317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2017 թվականի N 203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 8-րդ կետից հանել «6-ամսյա ժամկետում» բառերը.
2) 9-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 9-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Լիազորված մարմինը որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` հայտում նշված եղանակով` կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով հայտատուին տեղեկացնում է դրա մասին: Լիազորված մարմինը որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է հայտատուին` փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:».
4) 14-րդ կետում`
ա. «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. «6-ամսյա ժամկետում հրապարակում սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով.
5) 22-րդ կետում «սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում` դրանց ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ