Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

050.0031.270217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2017 թվականի թիվ 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Առևտրային բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:»,

2) Կանոնակարգի 24.1 կետից հանել «և 24.1.5» բառերը,

3) Կանոնակարգի 53.1 կետում`

ա. «24.1.5» թիվը փոխարինել «24.1.4» թվով,

բ. «կարգով» բառից հետո լրացնել «` բացառությամբ, եթե վաղաժամկետ մարված կամ հետգնված փոխառության ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով)» բառերը,

4) Կանոնակարգի 53.4 կետում «24.1.5» թիվը փոխարինել «24.1.4» թվով,

5) Կանոնակարգի Հավելված 3-ը 7.1.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.2 և 7.1.3 կետերով.

«7.1.2. Այն դեպքում, երբ պարտապանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով սահմանված կարգի ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր, վերջինիս գծով առկա պահանջների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

1) պարտապանին տրամադրված արտարժութային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի` համապատասխան դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները,

2) պարտապանին տրամադրված դրամային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի` դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռներից 50 տոկոսով ցածր ռիսկի կշիռներ, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա. եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի համաձայն դրամային ակտիվների համար սահմանված է 50% ռիսկի կշիռ, ապա «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր ունեցող պարտապանի հանդեպ համապատասխան պահանջի նկատմամբ կիրառվում է 35% ռիսկի կշիռ,

բ. եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի համաձայն դրամային ակտիվների համար սահմանված է 75% ռիսկի կշիռ, ապա «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր ունեցող պարտապանի հանդեպ համապատասխան պահանջի նկատմամբ կիրառվում է 50% ռիսկի կշիռ:

7.1.3. Սույն հավելվածի 7.1.2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում այն ակտիվների վրա, որոնք բավարարում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի 6.30-րդ տողի պայմաններին:»,

6) Կանոնակարգի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերը ««Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ» (Frankfurt School Financial Services GmbH)» բառերից հետո լրացնել «, «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի» (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ» (Global Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (Black Sea Trade and Development Bank)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.02.2017
N 31-Ն
Որոշում