Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ...

 

 

605.0069.150217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60517076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 69-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշմամբ հաստատված կանոնադրության`

1) 8-րդ կետի «զ» ենթակետից հանել «և ատեստավորում» բառերը.

2) 8-րդ կետի «ը», «ը.1» և 10-րդ կետի «ժե», «ժե.1» ենթակետերի «մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման» բառերը փոխարինել «վերապատրաստման» բառով.

3) 8-րդ կետի «ժա», 10-րդ կետի «ժգ», «ժէ» և «ժթ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ամփոփիչ գնահատման կարգը.».

5) 8-րդ կետի «ժե.1» ենթակետից հանել «ատեստավորման,» բառը

6) 8-րդ կետի «լդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լդ) ստեղծում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովներ և հաստատում է այդ հանձնաժողովների աշխատակարգը.».

7) 8-րդ կետի «լդ.2» և «լդ.3» Ենթակետերից հանել «և ատեստավորման» բառերը:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
02.02.2017
N 69-Ն
Որոշում