Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՊՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՊՎՈՂ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ ...

 

 

606.0046.230217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2017 թվականի N 46-Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՊՎՈՂ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Տեխնիկական սարքավորման միջոցով տպվող քվեարկության կտրոնի վրա, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տվյալներից բացի նշվում են հետևյալ լրացուցիչ տվյալները`

1) ընտրության անվանումը, քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, քվեարկության կտրոնը տպելու ժամը, մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործվելու դեպքում տեղեկություն, թե որ տեխնիկական սարքավորման միջոցով է ընտրողը գրանցվել,

2) զորամասում կազմվող, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասում կազմվող ընտրողների ցուցակներով քվեարկությանը մասնակցելիս համապատասխանաբար նշվում է` «Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակ» կամ «Տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակ» բառերը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.02.2017
N 46-Ն
Որոշում