Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱ ...

 

 

606.0043.230217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2017 թվականի N 43-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 67-րդ հոդվածի 3-րդ մասով և 140-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով`

1) մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում` տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և «դեմ եմ» քվեաթերթիկներից երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

2) քվեարկության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դատարկում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի պարունակությունը լցվելու դեպքում թողնելով որոշակի քանակի քվեաթերթիկներ:

Քվեարկության խցիկներում տեղադրված արկղից հանված չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու, դասավորելու լցվում են այդ նպատակով տրամադրված պարկի մեջ, որը պետք է գտնվի քվեարկության սենյակում.

3) ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերում նկատելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողին տեղեկացնում է քվեարկության խցիկ վերադառնալու և չօգտագործված քվեաթերթիկները քվեարկության խցիկում գտնվող արկղի մեջ գցելու մասին:

(որոշումը փոփ. 03.08.2022 թիվ 60-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.02.2017
N 43-Ն
Որոշում