Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0188.010317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2017 թվականի N 188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 6-7-ը պաշտոնական այցով Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Բիշքեկի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արսեն Նաջարյանինը, Վերգինե Ասլանյանինը, այդ թվում` նաև ճանապարհածախսը, Արմեն Ալեքսանյանինը և Արմեն Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Շուշան Սարդարյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Աղվան Այվազյանինը և Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի մարտի 6-ին` Երևան-Բիշքեկ, իսկ 2017 թվականի մարտի 7-ին` Բիշքեկ-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 1-ի

N 188-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-7-Ը ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԲԻՇՔԵԿ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման

                         և բարեփոխումների նախարար

 

    Ա. Սահակյան        - Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և

                         լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Շ. Սարդարյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Ս. Քարտաշյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ

                         արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         վարչության պետի պաշտոնակատար

 

Է. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Ա. Նաջարյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Այվազյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պաշտոնական այցերի բաժնի կցորդ

                         (01.03.2017 թ.-08.03.2017 թ.)

 

    Դ. Ղամբարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պաշտոնական այցերի բաժնի կցորդ

                         (01.03.2017 թ.-08.03.2017 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (06.03.2017 թ.-08.03.2017 թ.)

 

    Ա. Շահինյան        - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         լուսանկարիչ

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

 

    Ն. Մուրադյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (06.03.2017 թ.- 08.03.2017 թ., համաձայնությամբ)

 

    Ա. Շահոյան         - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (06.03.2017 թ.-08.03.2017 թ., համաձայնությամբ)

 

    Ա. ՈՒդումյան       - «Հ1» հեռուստաընկերության լրագրող

                         (06.03.2017 թ.,-08.03.2017 թ., համաձայնությամբ)

 

    Ա. Գևորգյան        - «Հ1» հեռուստաընկերության օպերատոր

                         (06.03.2017 թ.- 08.03.2017 թ., համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.03.2017
N 188-Ա
Որոշում