Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՆՀ-270-Ա ՀՐԱՄԱՆԱ ...

 

 

030.0270.280217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՆՀ-270-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի փետրվարի 14-ի ԱԽ-2-Ե-1, ԱԽ-2-Ե-2 և ԱԽ-2-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.

1. Նարինե ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Կարեն ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Անդրանիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

 

28 փետրվարի 2017 թվականի

ՆՀ-270-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.02.2017
N ՆՀ-270-Ա
Հրամանագիր