Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.03.2017  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.0159.240217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2017 թվականի N 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, որոշման N 1 հավելվածի N 1 ձևը, որոշման N 2 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, 4-րդ կետի 7-րդ ենթակետը, 14-րդ կետը, N 2 ձևը, N 3 ձևը, N 4 ձևը, N 8 ձևը, N 9 ձևը, N 10 ձևը, N 11 ձևը, N 12 ձևը, N 13 ձևը, որոշման N 3 հավելվածի N 1 ձևը, որոշման N 4 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, 4-րդ կետի 8-րդ ենթակետը, 17-րդ կետը, N 2 ձևը, N 3 ձևը, N 4 ձևը, N 5 ձևը, N 6 ձևը, N 12 ձևը, N 13 ձևը, N 14 ձևը, N 15 ձևը և N 16 ձևը «շրջանառության» բառից հետո լրացնել «, հետգնման» բառով.

i

2) որոշման նախաբանում «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերը փոխարինել «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:».

5) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 159-Ն
Որոշում