Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

040.0157.230217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2017 թվականի N 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր և ցուցակ) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը (համալիրները` 1:200 կամ 1:500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով), լուսանկարվում և ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը (մոնումենտալ արվեստի բնույթի օբյեկտի դեպքում), արտաքին չափսերը և տարածքի սահմանը կոորդինատային տվյալներով (ճշտությամբ): Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:».

2) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«34. Հուշարձանի տարածքի շուրջը սահմանվող պահպանական գոտիների նախագծերում (N 3 ձևը կցվում է) նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզի վրա` կոորդինատային տվյալներով, պահպանական գոտիների սահմանները (որոնց ճշտությունը կարող է լինել մինչև 3 մետր), պայմանակարգը և մոտենալու ուղիները:».

3) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

4) 109-րդ կետում «տրամադրելիս» բառից հետո հանել «բացառությամբ զբոսաշրջությունը խթանող դեպքերի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 23-ի

N 157-Ն որոշման

 

«Ձև N 1

 

.___________________.

ՀՀ մշակույթի նախարարություն              | 1  | 2  | 3  | 4  |

    Պատմամշակութային ժառանգության            .___________________.

    գիտահետազոտական կենտրոն                  Պահպանական միավորի ցուցիչ

 

.________________________________.       - համապատասխան տպագիր

|           ՎԿԱՅԱԳԻՐ             |       նկարագիրն առնել շրջանակի մեջ

|պատմության և  մշակույթի անշարժ  |       - մեկից ավելի պատասխանների

|հուշարձանի                      |       դեպքում նկարագրիչներն

.________________________________.       իրարից առանձնացնել գծիկով

- անհրաժեշտության դեպքում

վկայագրին ավելացնել ներդիր

(միջանկյալ թերթիկ)

 

     ՀՈՒՇԱՐՁԱՆԸ                        Պետցուցակի ցուցիչ`

 

001 Տիպային անվանումը

002 Հատուկ անունը

003 Այլ անվանումներ

004 Օգտագործումը` սկզբնական, հաջորդական և ժամանակակից

005 Սկզբնական պատկանելությունը

006 Պահպանական միավորի անվանումը

007 Պահպանական միավորի առանձին վկայագրվող մասերը

 

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

008 Մարզը-ենթատարածքը-համայնքը-բնակավայրը

009 Հասցեն

010 Տեղագրությունը, տեղական տոպոնիմները

011 Հեռավորությունը և դիրքը բնակավայրից

 

|ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՍՈՒՄ| |ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ|

.__________________. ._________________.

012 Աշխարհագրական կոորդինատները (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)

013 Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից

014 Տեղանքի սեյսմիկությունը

015 Կադաստրը (տարեթիվը - սեկցիան)

016 Ջրագրությունը

017 Համառոտ նկարագրությունը

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

018 Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)

019 Կառուցման ժամանակը` տարեթվերով

020 Թվագրման հիմնավորում

 

|ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ||ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ||ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ|

._____________________..________________..____________________________.

|ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ| |ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ| |այլ հիմնավորումներ |

.______________________. .__________________________. .___________________.

 

021 Հեղինակը (հեղինակները) (անունը, ազգանունը (մասնագիտությունը)

022 Հեղինակի որոշման աղբյուրը

 

|ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ||ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ||ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ|

._____________________..________________..____________________________.

|ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ| |ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ| |այլ հիմնավորումներ |

.______________________. .__________________________. .___________________.

 

023 Հուշարձանի ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)

024 Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)

025 Պատմական համառոտ տեղեկանք

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ - ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

026 ա. հնագիտական մաս` շերտագրությունը, գտածոները

բ. ճարտարապետական մաս` ճարտարապետական հորինվածքը

գ. դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս` հորինվածքը, գունային լուծումները

027 Շինանյութը (տեսակը, գույնը)

028 Բացվածքները

 

    ա. մուտքերը              քանակը        կողմնորոշումը

    բ. լուսամուտները         քանակը        կողմնորոշումը

 

029 Հարկայնությունը |             ||                                  |

._____________..__________________________________.

լրացուցիչ տեղեկանք

 

030 Կոնստրուկցիաները|                 ||                              |

._________________..______________________________.

                               կրող                     ծածկի

 

031 Տանիքը` նյութը, ձևը

032 Իրականացման տեխնիկան

 

           շինանյութի մշակումը          շարվածքի չափը

 

           շարվածքի տիպը                երեսապատումը

 

033 Հարդարանքը |                                                      |

.______________________________________________________.

տիպը

 

034 Պատկերագրությունը, բովանդակությունը

035 Չափերը

 

           երկարությունը                լայնությունը

           բարձրությունը                խորությունը

           տարածքի մակերեսը             հաստությունը

 

036 Պահպանվածությունը

|  ԼԱՎ    |  ՄԻՋԻՆ   |   ՎԱՏ    |   ՎԹԱՐԱՅԻՆ    |

Որակական ._______________________________________________.

 

Քանակական |1/4|2/4|3/4|4/4||                              |

._______________..______________________________.

լրացուցիչ տեղեկանք

 

037 Արժեքավորումը

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

038

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

039 Նշանակությունը

|       ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ      ||       ՏԵՂԱԿԱՆ          |

._________________________..________________________.

 

040 Սեփականության ձևը

|       ՊԵՏԱԿԱՆ        ||      ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ     |

.______________________..______________________.

 

|ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ||ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ||    ՄԱՍՆԱՎՈՐ      |

.________________________.._______________________..__________________.

 

041 Սեփականատերը

 

Օգտագործողը

Վարձակալը

 

042 |                                 |                               |

._________________________________________________________________.

պետական պահպանության տակ վերցնելու պահպանական գոտու առկայությունը

տարեթիվը

 

043 ՎԿԱՅԱԳՐԻՆ ԿԻՑ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

 

ա. գծագիր |     ԸՀ    |    Հ      |     Ճ     |    ԿՏ    |   ՄԱՆՐ     |

.___________________________________________________________.

 

բ. լուսանկար|     ԸՏ    |   ՀՏՎ    |    ՆՏ     |

.__________________________________.

 

ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

044 Հաշվառող, ուսումնասիրող

կազմակերպությունը ________________________________________________.

    045                   ________________________________________________.

                          տնօրեն        ստորագրությունը    ամսաթիվը

046 Վկայագրի կազմման |                     |               |          |

.________________________________________________.

                         հեղինակը (հեղինակները) ստորագրությունը ամսաթիվը

 

047 Վկայագրի լրացման |                     |               |          |

.________________________________________________.

հեղինակը (հեղինակները) ստորագրությունը ամսաթիվը

 

048 Համակարգիչ       |                 |                  |           |

        մուտքագրման      .________________________________________________.

        օպերատորը                            ստորագրությունը    ամսաթիվը

 

Ձև N 3

 

.____________________________.._______________________________________.

|ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ   ||(Հայաստանի Հանրապետության զինանշան)    |

|ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ._____________.||     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          |

|ՊԵՏԱԿԱՆ      |             |||     ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ           |

|ՑՈՒՑԻՉԸ      |   ՏԱՐԱԾՔԻ   |||   ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ       |

|             | ՏԵՂԱԳՐԱԿԱՆ  |||      ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ          |

|             |  ՀԱՆՈՒՅԹԸ   |||                                       |

|             | Մ. 1:25000  ||| ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ        |

|             |             ||| ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ|

|             |             |||                                       |

|             |             |||           ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                |

|             |             |||      ՀՀ մշակույթի նախարար             |

|             |             |||      ______________________           |

|             |             |||      «____»____________20  թ.         |

|             |             |||                                       |

|             ._____________.||Մարզը _________________________________|

|                            ||Համայնքը ______________________________|

|Տնօրեն`      ._____________.||Բնակավայրը ____________________________|

|             |             |||Հուշարձանը (պահպանման միավորը) ________|

|____________ | ՔԱՐՏԵԶ-ՍԽԵՄԱ|||Պահպանական գոտիների տարածքը____________|

|             |      ԵՎ     |||Այդ թվում`                             |

|             | ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ |||Հուշարձանի տարածքը ____________________|

|             |   ՄՈՏԵՑՄԱՆ  |||                                       |

|             |   ՈՒՂԻՆԵՐԸ  |||ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ           ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ      |

|             |             |||ՀՀ տարածքային         Համայնքի ղեկավար |

|             |             |||կառավարման պետական                     |

|             |             |||մարմին                                 |

|Հեղինակներ`  |             |||__________________ _________________   |

|Ճարտարապետ`  |             |||«___»_______20  թ. «___»______20  թ.   |

|Հնագետ`      |             |||                                       |

|Փորձագետ`    |             |||ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ         |

|             |             |||ՏԱՐԱԾՔԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ     |

|             ._____________.||ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ, ՈՒՆԻ |

|                            ||ԱՅԴ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ             |

|                            ||ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ|

|                            ||ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄ: ԱՅԴ   |

|                            ||ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ,           |

|                            ||ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ    |

|                            ||ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ ԵՆ         |

|                            ||ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ     |

|                            ||ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ                      |

.____________________________.._______________________________________.

 

._____________________________________________________________________.

|ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ          ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ    |

|ՏԵՂԵԿԱՆՔ                          ԳՈՏԻՆԵՐԸ                           |

|.__________________________.._______________________________________.|

||           .____________. ||                         |Հուշարձանի   ||

||           |(ԼՈՒՍԱՆԿԱՐ) | ||                         |տարածքի և    ||

||           |            | ||                         |պահպանական   ||

||           |            | ||                         |գոտիների     ||

||           |____________| ||  (ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ   |սահմանները   ||

||           |(ԼՈՒՍԱՆԿԱՐ) | ||        ՆԱԽԱԳԻԾ)         |_____________||

||           |            | ||                         |կոորդինատներ ||

||           |            | ||                         |_____________||

||           |____________| ||                         |  X   |  Y   ||

||           |(ԼՈՒՍԱՆԿԱՐ) | ||                         |______|______||

||           |            | ||                         |      |      ||

||           |            | ||                         |      |      ||

||           .____________. ||0--50__100--150__200--250|      |      ||

||                          ||_______________________________________||

||                          ||         ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ            ||

||                          ||____  - հուշարձանի տարածքի սահմանը     ||

||                          ||                                       ||

||                          || ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ          ||

||                          ||                                       ||

||                          ||---- - պահպանության գոտու սահմանը      ||

||                          ||_._. - կառուցապատման կարգավորման գոտու ||

||                          ||       սահմանը                         ||

||                          ||.... - լանդշաֆտի պահպանման գոտու       ||

||                          ||       սահմանը                         ||

||                          ||1                                      ||

||                          ||/\   - բազմանկյան գագաթների            ||

||                          ||       համարակալումը                   ||

|.__________________________.._______________________________________.|

._____________________________________________________________________.

 

Հուշարձանի պահպանության գոտիների համակարգի օգտագործման պայմանակարգը

(ռեժիմ)

 

._____________________________________________________________________.

|NN |Օգտագործման գործունեությունը|Թույլատրվում է|Արգելվում է|Ծանոթա-  |

|ը/կ|(աշխատանքի տեսակը)          |              |           |գրություն|

|   |____________________________|              |           |         |

|   |անվանումը|ենթահամարը|բնույթը|              |           |         |

|___|_________|__________|_______|______________|___________|_________|

| 1 |    2    |    3     |   4   |      5       |     6     |    7    |

|_____________________________________________________________________|

|                      Պահպանության գոտում                            |

|___|_________________________________________________________________|

|1  |         |   1.1    |  ...  |      x       |           |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |  ...    |   1.2    |  ...  |              |     x     |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |         |   1.3    |  ...  |      x       |           |         |

|_____________________________________________________________________|

|               Կառուցապատման կարգավորման գոտում                      |

|_____________________________________________________________________|

|2  |  ...    |   2.1    | ...   |      x       |           |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |         |   2.2    | ...   |              |     x     |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |         |   2.3    | ...   |              |     x     |         |

|_____________________________________________________________________|

|                    Լանդշաֆտի պահպանման գոտում                       |

|_____________________________________________________________________|

|3  |  ...    |   3.1    | ...   |              |     x     |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |         |   3.2    | ...   |      x       |           |         |

|   |         |__________|_______|______________|___________|_________|

|   |         |   3.3    | ...   |              |     x     |         |

._____________________________________________________________________.

 

* Աղյուսակի անվանումը և բնույթը սյունակը կարող է լրացվել համապատասխան տողերով»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 157-Ն
Որոշում