011.0273.080217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով)` ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1111 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ԱԺՈ-273-Ն
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների`
ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում
համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածին կից
Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության և վերահսկողության բնագավառում պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն: