Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1397.220217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Մարզպետն ունի երեք խորհրդական, երկու օգնական և 1 մամլո քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:».

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով մարզպետի կողմից կարող են կազմավորվել մարզպետին կից հանրային ներկայացուցչական խորհրդակցական մարմիններ:».

3) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում`

ա. (ա ենթակետն ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

բ. (բ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

գ. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը լուծարել,

դ. (դ ենթակետն ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

ե. (ե ենթակետն ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը սահմանելու մասին» N 618-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

 

._________________________________________________________________.

|ՀՀ Սյունիքի մարզպետ |     3      |    1     |    2    |     -    |

._________________________________________________________________.

«:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1397-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1795-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Ֆինանսական և գնումների գործընթացների վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Ներքին աուդիտի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Մեղրու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2016
N 1397-Ն
Որոշում