Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ Հ ...

26.09.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2017  -ից մինչեւ   26.09.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 22.09.2023 թիվ 1629-Ն որոշում)

i

040.0142.200217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2017 թվականի N 142-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 666-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 16-ի

N 142-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած մթերքի` իրացման և վերամշակման համար նախատեսված մսեղիքի, կիսամսեղիքի և քառորդ մսեղիքի (այսուհետ` միս) և որսի կենդանիների սպանդից գոյացած մսեղիքի անասնաբուժական դրոշմման (այսուհետ` դրոշմում) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) մսեղիք` սպանդի ենթարկված կենդանու մարմինն ամբողջական, առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների և ներքին օրգանների.

2) կիսամսեղիք` մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանված մասերը.

3) քառորդ մսեղիք` մսեղիքի չորս մասի բաժանված հատվածները:

3. Դրոշմումն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կատարում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն, ինչպես նաև կենդանիների սպանդ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

4. Անասնաբուժասանիտարական դրոշմումը հավաստում է մսի անվտանգությունը և պիտանիությունը:

5. Դրոշմման համար կնիքները պատրաստվում են բրոնզից, ռետինից, չժանգոտվող այլ նյութից:

6. Անասնաբուժասանիտարական դրոշմը 1,0-1,5 մմ խորությամբ փորագրված շրջագծով է և ներառում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը (անվանումը) կամ հիվանդության անվանումը և կենդանու տեսակը, ինչպես նաև «ԱԲՍՓ» հապավումը:

7. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ:

8. Դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:

 

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՆԵՐԸ

 

9. Անասնաբուժական դրոշմներն են`

1) 25x40 մմ և 40x60 մմ չափսերի ձվաձև դրոշմները, որոնցով հաստատվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության լիարժեքությունը, ինչպես նաև` այն, որ միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման: 25x40 մմ չափսի ձվաձև դրոշմն օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի մսի դրոշմման (N 1 ձև), իսկ 40x60 մմ չափսի ձվաձև դրոշմը` մյուս տեսակների գյուղատնտեսական և որսի կենդանիների մսի դրոշմման համար (N 2 ձև).

2) 40x70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմով հաստատվում է, որ միսը ենթակա է օգտագործման` վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման` համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն) (N 3 ձև).

3) 20x50 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմով հաստատվում է կենդանատեսակի մսեղիքը (տավարի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ուղտի, եղջերուի, եղնիկի, վարազի, փորսուղի, ճագարի, կուղբի, ճահճակուղբի և այլն) (N 4 ձև):

 

III. ՄՍԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՈՒՄԸ

 

10. Մսի անասնաբուժական դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`

1) կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.

2) կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.

3) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին.

4) օգտահանման ենթակա մսի վրա համապատասխան դրոշմը դրվում է առնվազն 3-4 տարբեր մասերում:

11. Կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված միսը ենթակա է կրկնակի դրոշմման` սույն կարգի 9-րդ կետով սահմանված համապատասխան դրոշմով, որը կսահմանի դրա հետագա օգտագործման հնարավորությունը:

12. Թռչնի և ճագարի մսի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ` 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը:

13. Անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի կնքվում, իսկ դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

 

Ձև N 1

 

ԴՐՈՇՄ

 

ՃԱԳԱՐԻ, ՆԱՊԱՍՏԱԿԻ, ԹՌՉՆԻ, ԿՈՒՂԲԻ, ՃԱՀՃԱԿՈՒՂԲԻ ՄՍԻ

 

Ձվաձև դրոշմ` 25x40 մմ չափսի, 1 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը` 6 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 3 մմ բարձրությամբ մեծատառերով «ԱԲՍՓ» հապավումը (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև N 2

 

ԴՐՈՇՄ

 

ԲԱՑԻ ՃԱԳԱՐԻՑ, ՆԱՊԱՍՏԱԿԻՑ, ԹՌՉՆԻՑ, ԿՈՒՂԲԻՑ, ՃԱՀՃԱԿՈՒՂԲԻՑ` ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄՍԻ

 

Ձվաձև դրոշմ` 40x60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը` 12 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով «ԱԲՍՓ» հապավումը (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև N 3

 

ԴՐՈՇՄ

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՍԻ

 

ՈՒղղանկյունաձև դրոշմ` 40x70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ եզրագծով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը` 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով` հիվանդության անունը (օրինակ, ԴԱԲԱՂ)

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև N 4

 

ԴՐՈՇՄ

 

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԻ ՄՍԵՂԻՔԻ

 

ՈՒղղանկյունաձև դրոշմ` 20x50 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը` 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 5 մմ բարձրությամբ մեծատառերով` կենդանատեսակը (օրինակ, ԱՅԾ)

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2017
N 142-Ն
Որոշում