Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0748.061299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 748

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի առաջին հանրապետության ռազմական նախարար և զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում ամփոփելու աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`

 

i

Մ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

(հանձնաժողովի նախագահ)

    Մ. Գրիգորյան      -  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին

                         տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Ս. Մանուկյան      -  Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի

                         անդամ (համաձայնությամբ)

    Ռ. Գևորգյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Մ. Մալխասյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Ֆ. Սարգսյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

    Հ. Կարապետյան      - ՀՀ Արագածոտնի մարզպետ

    Ա. Ասլիկյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

    Ա. Աղաբեկյան       - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

    Ա. Բայբուրդյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան          - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Է. Միլիտոնյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Վ. Տեր-Ղևոնդյան   - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

    Ռ. Պետրոսյան       - Արարատի քաղաքապետ

    Հ. Մարգարյան       - Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի

                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Մեսրոպ             - Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման

    արքեպիսկոպոս         1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի քարտուղար

    Աշճյան               (համաձայնությամբ)

Նավասարդ եպիսկոպոս - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան

    Կճոյան               Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

                         (համաձայնությամբ)

    Մ. Կանայան         - Դրաստամատ Կանայանի որդին (համաձայնությամբ)

    Ա. Իսրայելյան      - Ապարանի հուշահամալիրի ճարտարապետ

    Հ. Աբրահամյան      - «Դրաստամատ Կանայան» հանձնաժողովի անդամ

    Ա. Գալուստյան      - «Դրաստամատ Կանայան» հանձնաժողովի անդամ

    Վ. Կիրճյան         - «Դրաստամատ Կանայան» հանձնաժողովի անդամ

    Դ. Կանայան         - Դրաստամատ Կանայանի թոռը (համաձայնությամբ)

    Ֆ. Կանայան         - Դրաստամատ Կանայանի թոռը (համաձայնությամբ)

    Ա. Պետրոսյան       - գեներալ-մայոր

(կազմը փոփ. 04.01.00 թիվ 2, խմբ. 29.03.00 թիվ 147, 25.04.00 թիվ 215, 17.05.00 թիվ 275 որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 5-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Դրաստամատ Կանայանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում ամփոփելու հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.12.1999
N 748
Որոշում