041.0742.031299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 742
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանին 1999 թվականի դեկտեմբերի 6-8-ը գործուղել Մոսկվա` Երևանում «Մոսկվայի ժամանակակից ճարտարապետությունը» ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով ցուցանմուշներ ընտրելու համար:
2. Ա. Գրիգորյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ա. Գրիգորյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: