041.0740.031299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 740
Ա. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԵՎ Ս. ԿԱՆԱՅԱՆԻ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1999 թվականի դեկտեմբերի 5-10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչության պետ Ստեփան Կանայանին գործուղել Հաագա` Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նախապատրաստելու համար:
2. Ա. Ղարիբյանի և Ս. Կանայանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ա. Ղարիբյանի և Ս. Կանայանի Նիդերլանդների Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը: