Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0079.030217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 79-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 79-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ

 

1. Ազգային դեղամատյանը «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմնական դեղերի մասին տեղեկություններ (անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիր, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմ, կիրառման վերաբերյալ ցուցումներ, հակացուցումներ, նախազգուշացումներ, դեղաչափման տվյալներ, այդ թվում` տարբեր տարիքային խմբերում և հատուկ խմբերի պացիենտների շրջանում կողմնակի ազդեցությունները, դեղի փոխազդեցություններն այլ դեղերի և սննդի հետ, կիրառման կարգը հղիության և կրծքով սնուցման ժամանակաշրջանում, ինչպես նաև` երեխաների ու ծերերի շրջանում, դեղի պահման և ոչնչացման պայմանները) ընդգրկող տեղեկատուն է, որը հրապարակվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` հրապարակման տարվա հունիս ամսին:

2. Ազգային դեղամատյանի հրապարակումը` էլեկտրոնային եղանակով (պատկերամուտի տարբերակով) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am) տեղադրումն է գիրք-տեղեկատուի տեսքով` դրա համար նախատեսված հատուկ դարանում:

3. Առողջապահության նախարարությունն ապահովում է նաև ազգային դեղամատյանում ընդգրկված դեղերի վերաբերյալ մշտապես առցանց թարմացվող համացանցային հիմնապաշարի վարումը` հնարավորություն տալով ստանալու տեղեկատվություն յուրաքանչյուր համընդհանուր անվանմանը համապատասխան գրանցված դեղի մասին:

4. Ազգային դեղամատյանի հրապարակումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պաշտոնական մամլո հաղորդագրություն է տարածում ազգային դեղամատյանի հրապարակման վերաբերյալ` նշելով տվյալներ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում դրա տեղադրման մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 79-Ն
Որոշում