Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2036 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2036 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 49

 

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2036 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. դեկտեմբերի 8-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2036 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Բովանդակություն

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 2. ԿԿԹԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 3. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ II. ԿԿԹԿ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ 2.1. Աղբահանության վրա ծախսվող միջոցները 2.2. Աղբահանության վճարը և դրույքաչափը 2.3. Աղբահանության համար հավաքված գումարը 3. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ III. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԸ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ/ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ 3. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ 4. ԱՂԲԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ 5. ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 6. ԵՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ 7. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ԿԿԹԿ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ 8. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ 9. ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ 10. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ 11. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ 12. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ V. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ VIII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ IX. ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ X. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գծապատկերներ և աղյուսակներ

 

Գծապատկեր 1. Աղբահանությունը ՀՀ մարզերում և Երևանում

Գծապատկեր 2. Աղբահանության, սան. մաքրման և աղբավայրերի շահագործման համար մեկ շնչի հաշվով բյուջետավորված միջոցները

Գծապատկեր 3. 2015 թվականին աղբահանության, սան. մաքրման և աղբավայրի շահագործման ծախսերի համամասնություն

Գծապատկեր 4. ԿԿԹԿ գործընթացը

Գծապատկեր 5. ԿԿԹԿ գործընթացը գյուղերում

 

Աղյուսակ 1. Աղբահանությունը ՀՀ մարզերում և Երևանում

Աղյուսակ 2. Աղբահանության, սան. մաքրման և աղբավայրերի շահագործման վրա համայնքների կողմից ծախսված միջոցները

Աղյուսակ 3. 2015 թվականին աղբահանության, սան. մաքրման և աղբավայրի շահագործման ծախս (1000 ՀՀ դրամ) առանց հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսերի

Աղյուսակ 4. Աղբահանության համար գանձվող դրույքաչափեր

Աղյուսակ 5. 2015 թվականին աղբահանության համար հավաքված գումար (1000 ՀՀ դրամ)

Աղյուսակ 6. Թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների իրավասությունները

Աղյուսակ 7. Ռազմավարության իրականացման տրամաբանական հենք

Աղյուսակ 8. ԿԿԹԿ յուրաքանչյուր ենթագործառույթն ապահովող ֆիզիկական ենթակառուցվածքի անհրաժեշտություն

Աղյուսակ 9. ԿԿԹ ՄԿՄ և ինսիներացիայի ընձեռած առավելությունները

 

Պատկեր 1. Տարածաշրջանային ենթահամակարգեր (9 ենթահամակարգ և 6 ենթահամակարգ)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) գերակա նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին (այսուհետ միասին` բաժանորդներ): ԿԿԹԿ հանրապետական համակարգը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր: Համակարգի ինտեգրվածությունը ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա:

2. Ռազմավարության իրականացման արդյունքում.

1) ՀՀ ամբողջ տարածքը կսպասարկի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի 2008 թ. նոյեմբերի 19-ի թիվ 2008/98/EC, 1994 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 94/62/EC և Խորհրդի 1999 թ. ապրիլի 26-ի թիվ 1999/31 հրահանգների (դիրեկտիվների) պահանջներին (այսուհետ միասին` ԵՄ չափանիշներին) բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը:

2) ԿԿԹԿ համակարգը բաղկացած կլինի սահմանափակ թվով տարածաշրջանային ենթահամակարգերից (ոչ ավելի քան 10 տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրի շահագործում և ենթահամակարգի համայնքներում աղբահանության իրականացում) և կսպասարկի Հայաստանի Հանրապետության տարածքի 100%:

3) Կհավաքվի Հայաստանի Հանրապետությունում գոյացող (գեներացվող) աղբի առնվազն 95%:

4) Բաժանորդները կտեսակավորեն իրենց կողմից առաջացված (գեներացրած) աղբի մինչև 20%:

5) Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աղբավայրերը (եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար):

6) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ, կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը: Ռազմավարության իրականացումը չի պահանջի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

7) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ նաև կմեծանա համակարգի գրավչությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար` աղբահավաքման արժեշղթայի յուրաքանչյուր օղակում (աղբահանությունից մինչև աղբավայրի շահագործում կամ աղբի վերամշակում):

8) Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: Աղբից մաքրված լանդշաֆտը կբարձրացնի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:

 

2. ԿԿԹԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Ռազմավարությունը խարսխված է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված հետևյալ սկզբունքների վրա.

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում և չեզոքացում.

2) բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովում.

3) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացում.

4) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, կրկնակի կամ վերաօգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծում և աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցում.

5) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացում` «խելացի» համակարգի ներդնում».

6) ոլորտում միջհամայնքային համագործակցություն.

7) տեխնիկատնտեսական հիմնավորված ծախսածածկող և բնակչության համար մատչելի վարձավճարներ:

 

3. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Խորհրդային ժամանակներում կային աղբահանության այն ժամանակներին բնորոշ մշակույթ, սովորույթ և ընթացակարգեր: Հետխորհրդային ժամանակաշրջանում այդ ամենը սովորույթի ուժով շարունակվեց, կրեց ձևախեղումներ, որը պայմանավորված էր կոմունալ ծառայությունների կենտրոնացված կառավարման վերացմամբ և համատիրությունների ոչ ամբողջական կայացմամբ: Ձևավորվեցին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց իրավասություններն աղբահանության մասով հստակեցված չէին: Մասնավորապես, տարածքային կառավարման մարմինները աղբահանության գործառույթն իրականացնելու լիազորություններ չստացան: Տեղական ինքնակառավարման մարմինները, հատկապես գյուղերում, պատշաճ վերահսկողության, ֆինանսավորման և համապատասխան ենթակառուցվածքների բացակայության հետևանքով, աղբը սկսեցին հեռացնել աղբահանության համար չհարմարեցված վայրերում:

5. Աղբահանության ոլորտը, թեև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթ է, անհրաժեշտ է պետական լիազոր մարմինների կողմից այդ գործառույթների համակարգումը, քանի որ թափոնների կառավարումն առնչվում է ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունների լիազորություններին:

6. Մասնավորապես` «Թափոնների մասին» ՀՀ օրենքով սահմանվեց արտոնագրված աղբավայր եզրը, սահմանելով տարածքային կառավարման մարմինների չարտոնագրված աղբավայրերը վերացնելու (լիկվիդացնելու) իրավասությունը, մինչդեռ, արտոնագրման գործընթացը և դրա նկատմամբ պահանջները հստակ չեն: Արդյունքում` ՀՀ-ում առ այսօր չկան արտոնագրված աղբավայրեր: Արդյունքում, եթե աղբահանությունը, թեև ոչ բավարար մակարդակով, բայց իրականացվում է, աղբավայրերի կառուցումն ու շահագործումը գտնվում է անմխիթար վիճակում:

7. Ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ առաջին քայլերը սկսել են իրականացվել դեռևս մեկ տասնամյակ առաջ: Սակայն, առաջարկված լուծումներն ու իրականացված քայլերը, ընդհանուր տեսլականի բացակայության պայմաններում, հնարավորություն չեն ընձեռում ապահովել ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը` առաջարկելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման համապարփակ լուծում:

8. Միասնական ռազմավարության անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Մասնավորապես.

1) մինչ այժմ ձեռնարկված քայլերը կամ առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ և հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն ու առանց տեսակավորելու և խտացնելու բնակավայրից հեռացնելուն: Համայնքային, մասնավոր նախաձեռնությունները, միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, վերաբերում էին կոշտ կենցաղային թափոնների կառավարման (այսուհետ` ԿԿԹԿ) գործընթացում որևէ առանձին բաղադրիչին (պլաստիկ շշերի հավաքում, աղբահանություն, աղբավայրի կառուցում, աղբի վերամշակում և այլն).

2) առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերել են ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու.

3) աղբավայրերի շահագործման, արտոնագրման հարցերում պետական կառավարման տարբեր մարմինների լիազորությունները հստակեցման կարիք ունեն.

4) պատշաճ ուշադրություն չի դարձվել պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը և ջանքերի համադրմանը.

5) հատվածային և ոչ լիարժեքորեն համակարգված բնույթ են կրում միջազգային ֆինանսական հաստատությունների և դոնոր երկրների (կազմակերպությունների) կողմից տրամադրված աջակցությունները. առկա են դեպքեր, երբ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ընդգրկված տարբեր փորձագետներ միմյանց բացառող լուծումներ են առաջարկել:

9. Այսպիսով, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է և նպատակահարմար մշակել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընդհանուր ռազմավարություն, որը կուրվագծի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) բնագավառում պետության քաղաքականությունը, նախընտրելի լուծումները և ակնկալվող արդյունքները:

10. Ամփոփելով հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման սույն Ռազմավարությունը հիմնված է Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ 2013 թվականին եվրոպական փորձագետների կողմից իրականացված «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» ուսումնասիրությամբ ներկայացված առաջարկների և վերլուծությունների հիման վրա:

 

II. ԿԿԹԿ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

11. 2016 հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության 896 համայնքներից 489 համայնքներ (54.6%), իրենց բյուջեներում, աղբահանության գումար են նախատեսել: Սակայն, հաշվի առնելով, որ աղբահանությունը, հիմնականում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության մեծ համայնքներում, աղբահանության ծառայություններից օգտվում է ՀՀ ընդհանուր բնակչության 89 տոկոսը: Այս առումով, ամենաբարվոք վիճակը Երևան քաղաքում է` 100%, ՀՀ Շիրակի (92.2%), Կոտայքի (87.5%) և Արարատի (87.4%) մարզերում: Աղբահանության ամենացածր տոկոսն ՀՀ Արագածոտնի մարզում է` 65%, ՀՀ Շիրակի մարզի բնակչության մեծ ներգրավվածությունը պայմանավորված է Գյումրիի մեծ տեսակարար կշռով: Մինչդեռ Շիրակում համայնքների ներգրավվածությունը խիստ ցածր է, օրինակ` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում աղբահանություն կազմակերպված է միայն մեկական համայնքներում:

12. Ստորև բերված աղյուսակն ու գծապատկերներն առավել տեսանելի են նկարագրում ՀՀ տարածքում աղբահանության վիճակը:

 

Աղյուսակ 1. Աղբահանությունը ՀՀ մարզերում և Երևանում

 

.______________________________________________________________.

|Մարզեր|Համայնքների|Բնակչության|      Աղբահանություն           |

|և     |թիվը       |թիվը       |_______________________________|

|Երևան |           |           |Ըստ համայնքների|Ըստ բնակչության|

|      |           |           |քանակի         |թվի            |

|______|___________|___________|_______________|_______________|

|Երևան |1          |1054698    |1     |100%    |1054698|100%   |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Արագա-|114        |125539     |51    |45%     |81541  |65%    |

|ծոտն  |           |           |      |        |       |       |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Արարատ|97         |246880     |88    |91%     |215768 |87%    |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Արմա- |97         |256639     |87    |90%     |200564 |78%    |

|վիր   |           |           |      |        |       |       |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Գեղար-|92         |211828     |38    |41%     |179402 |85%    |

|քունիք|           |           |      |        |       |       |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Լոռի  |107        |217103     |47    |44%     |177081 |82%    |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Կոտայք|67         |245324     |54    |81%     |214533 |87%    |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Շիրակ |119        |233308     |62    |52%     |170084 |73%    |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Սյու- |102        |119873     |14    |14%     |78281  |65%    |

|նիք   |           |           |      |        |       |       |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Վայոց |44         |47659      |20    |45%     |37999  |80%    |

|ձոր   |           |           |      |        |       |       |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Տավուշ|56         |112920     |27    |48%     |85031  |75%    |

|______|___________|___________|______|________|_______|_______|

|Ընդա- |896        |2871771    |489   |55%     |2494982|87%    |

|մենը` |           |           |      |        |       |       |

|ՀՀ-ում|           |           |      |        |       |       |

.______________________________________________________________.

 

Գծապատկեր 1. Աղբահանությունը ՀՀ մարզերում և Երևանում

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

13. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դիտարկումներով Հայաստանի Հանրապետությունում, թերևս բացի Երևան քաղաքից, աղբահանության մակարդակը հեռու է բավարար լինելուց, նույնիսկ այն համայնքներում, որտեղ աղբահանություն իրականացվում է: Մասնավորապես, կարելի է առանձնացնել 3 հիմնական խնդիրներ.

1) Մեքենաների և սարքավորումների ոչ պիտանիություն պայմաններում աղբը հավաքվում է բաց աղբամաններում, ինչը սանիտարահիգիենիկ, բնապահպանական և էսթետիկ խնդիրներ է առաջացնում: Աղբամաններից բեռնատարներ է բարձվում բահերի միջոցով: Բեռնատարների զգալի մասը բաց թափքով է, ինչի արդյունքում, աղբը տեղափոխելիս այն ցրվում է մեծ տարածությունների վրա:

2) Աղբահանության ամբողջականությունը բացակայում է զգալի թվով համայնքներում, որտեղ այդ ծառայությունը հասանելի չէ համայնքի ողջ բնակչությանը: Խնդիրն առավել լուրջ է գյուղերում: Արդյունքում` կենցաղային աղբը համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում և համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում, աղբախցերում պահելու փոխարեն, անկանոն կերպով թափվում է համայնքի մերձակա տարածքներում կամ նույնիսկ ոռոգման ջրանցքներում:

3) Աղբահանության հաճախականությունը ևս խնդիր է: Չնայած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, զգալի թվով համայնքներում աղբահանության սահմանված հաճախականությունը փոքր է կամ հաստատված ժամանակացույցը խախտվում է, ինչի արդյունքում ընդհանուր օգտագործման տարածքներում աղբի կուտակումը ստեղծում է հակասանիտարական և ոչ էսթետիկ իրավիճակ:

14. Հավաքված աղբը տեղադրելու հարցում խնդիրներն ավելի լուրջ են: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գնահատականներով, Հայաստանում գործում է առավել քան 450 աղբավայր: Աղբավայրերը քարտեզագրված չեն, նրանց սահմանները հստակ չեն, աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալներն ու բաղադրությունը հայտնի չեն: Աղբավայրերի մեծ մասը որոշակի առանձնացված տարածքներ, որտեղ որևէ կառավարում չի իրականացվում, կամ իրականացվում է խիստ սահմանափակ ծավալով կամ ոչ բավարար որակով: Արդյունքում` ստեղծվել է մարդու և բնության համար անբարենպաստ միջավայր:

15. ԿԿԹԿ բնագավառում ստեղծված իրավիճակին նպաստում են մի քանի առարկայական և ենթակայական պատճառներ: Մասնավորապես.

1) Բարոյապես և ֆիզիկապես մաշված ֆիզիկական ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումներ կամ չեն արվել, կամ արվել են ոչ բավարար ծավալով, կամ էլ ընտրողաբար` մի քանի համայնքներում:

2) Աղբահանության և ԿԿԹԿ պատշաճ համակարգի բացակայությունը նպաստել են չկարգավորված աղբաթափության սովորության ձևավորմանը, ինչը հղի է սանիտարական և բնապահպանական վտանգավոր հետևանքներով, բացասաբար է ազդում զբոսաշրջության զարգացման վրա, ինչպես նաև էսթետիկական տեսանկյունից տհաճ է:

3) Հասարակության շրջանում առկա է աղբահանության ծառայության դիմաց վճարելու դժկամություն: Ծառայության դիմաց վարձավճարների հաշվառման և գանձման ոչ բավարար մակարդակը էապես նվազեցնում է աղբահանության իրականացման և համակարգի արդիականացման համար հասանելի միջոցները:

4) Համայնքային միջոցների սղությունն ու մասնավոր հատվածի կողմից հետաքրքրվածության բացակայությունը բավարար չեն բարձրորակ ծառայություններ մատուցելու համար, իսկ ֆոնդային միջոցների բացակայությունը պատճառ է ներդրումների բացակայության:

5) ԿԿԹԿ բնագավառում տեղական ինքնակառավարման (ՏԻ) մարմինների լիազորությունների ոչ ամբողջականությունը ևս ազդում է աղբահանության մակարդակի վրա: ՏԻ մարմինները պատասխանատու են աղբահանության համար, սակայն պատասխանատու չեն իրենց վարչական տարածքներում գտնվող աղբավայրերի շահագործման համար:

6) Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է Երևանում կամ Երևանի անմիջական հարևանությամբ (մինչև 50 կմ): Որպես հետևանք` Հայաստանում գոյացող կոշտ թափոնների մեծամասնությունը նույնպես կենտրոնացած է Երևանում:

7) Լեռնային ռելիեֆը նույնպես ազդում է աղբահանության աշխատանքների վրա: Հայաստանի Հանրապետության լեռնային ռելիեֆը հանրապետության որոշ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ է ստեղծում:

8) Ելնելով որոշ համայնքների հեռավորությունից և (կամ) սակավ բնակեցվածությունից` հեռավոր և նոսր բնակեցված համայնքների ԿԿԹ կառավարումը բավականին ծախսատար է:

9) Աղբահանության ոչ պատշաճ կազմակերպման, աղբահանության պայմանագրով չնախատեսված վայրերում աղբ թափելու համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները կիրառվում են ոչ հետևողական: Չնայած ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածը վարչական պատասխանատվություն (տուգանք) է նախատեսում աղբահանության ոչ ժամանակին կազմակերպման, ինչպես նաև չնախատեսված վայրերում աղբ թափելու համար, սակայն այդ տուգանքները, հիմնականում, կիրառվում են ընտրողաբար և շատ հազվադեպ:

 

2. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ

 

2.1. Աղբահանության վրա ծախսվող միջոցները

16. ՀՀ համայնքներն իրենց համայնքային բյուջեներում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման համար որոշակի ֆինանսական միջոցներ են նախատեսում: Եթե համայնքի տարածքում գործում է նաև աղբավայր, ապա աղբավայրի շահագործման համար նույնպես միջոցներ են հատկացվում: 2015 թվականին աղբահանության, սանիտարական մաքրման և աղբավայրերի շահագործման համար Հայաստանի Հանրապետությունում բյուջետավորվել է 8,8 մլրդ. ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ համայնքային բյուջեների եկամտի ընդամենը 30 տոկոսն է ձևավորվում սեփական միջոցների հաշվին, կարելի է մոտարկել, որ 8.8 մլրդ. ՀՀ դրամից առավել քան 6 մլրդ. ՀՀ դրամը ծախսվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

17. Ստորև բերված աղյուսակն ամփոփում է աղբահանության համար 2016 թ. համայնքների կողմից բյուջետավորված միջոցները:

 

Աղյուսակ 2. Աղբահանության, սան. մաքրման և աղբավայրերի շահագործման վրա համայնքների կողմից ծախսված միջոցները

 

.___________________________________________________________________.

|Մարզեր և |Բնակչու- |Աղբահանության սան. |Մեկ շնչի     |Մեկ շնչի     |

|Երևան    |թյան թիվը|մաքրման և          |հաշվով բյուջե|հաշվով բյուջե|

|         |         |աղբավայրի          |տավորված     |տավորված     |

|         |         |շահագործման համար  |տարեկան      |ամսական      |

|         |         |բյուջետավորված     |գումար       |գումար       |

|         |         |տարեկան գումար     |             |             |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Երևան    |1 054 698|5 449 950 000      |5 167        |431          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Արագածոտն|125 539  |106 168 600        |846          |70           |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Արարատ   |246 880  |317 368 000        |1 286        |107          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Արմավիր  |256 639  |316 725 000        |1 234        |103          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Գեղարքու-|211 828  |277 526 000        |1 310        |109          |

|նիք      |         |                   |             |             |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Լոռի     |217 103  |486 593 000        |2 241        |187          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Կոտայք   |245 324  |875 791 000        |3 570        |297          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Շիրակ    |233 308  |172 481 000        |739          |62           |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Սյունիք  |119 873  |432 084 000        |3 605        |300          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Վայոց ձոր|47 659   |115 210 000        |2 417        |201          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Տավուշ   |112 920  |294 549 000        |2 608        |217          |

|_________|_________|___________________|_____________|_____________|

|Ընդամենը`|2 871 771|8 844 436 000      |3 080        |257          |

|ՀՀ       |         |                   |             |             |

.___________________________________________________________________.

 

Գծապատկեր 2. Աղբահանության, սանմաքրման և աղբավայրերի շահագործման համար մեկ շնչի հաշվով բյուջետավորված միջոցները

 

__________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

18. Ստորև ներկայացված աղյուսակում, մարզերի մեծ քաղաքների համար, երեք ուղղություններով 2015 թվականին կատարված ծախսերն առավել մանրամասնեցված են:

 

Աղյուսակ 3. 2015 թվականին աղբահանության, սան. մաքրման և աղբավայրի շահագործման ծախս (1000 ՀՀ դրամ) առանց հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսերի

 

._____________________________________________________________________.

|Քաղաք          |Սան. Մաքրում    |Աղբավայրի շահագործում|Աղբահանություն|

|               |(Առանց փողոցների|                     |              |

|               |լվացման և  ձյան |                     |              |

|               |մաքրման)        |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Երևան          |                |5064963              |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Արագածոտնի մարզ|                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Աշտարակ        |20070           |7080                 |18570         |

|_______________|________________|_____________________|______________|

|Ապարան         |7754            |650                  |6570          |

|_______________|________________|_____________________|______________|

|Թալին          |1850            |1537                 |9909          |

|_______________|________________|_____________________|______________|

|Արարատի մարզ   |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Արտաշատ        |32828           |0                    |31945         |

|_______________|________________|_____________________|______________|

|Արարատ         |32979           |810                  |22795         |

|_______________|________________|_____________________|______________|

|Մասիս          |37036           |14520                |20165         |

|_______________|________________|_____________________|______________|

|Վեդի           |14300           |0                    |18600         |

|_______________|________________|_____________________|______________|

|Արմավիրի մարզ  |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Արմավիր        |59830           |4476                 |30410         |

|_______________|________________|_____________________|______________|

|Էջմիածին       |55106           |29831                |107131        |

|_______________|________________|_____________________|______________|

|Մեծամոր        |16000           |40                   |8200          |

|_______________|________________|_____________________|______________|

|Գեղարքունիքի   |                |                     |              |

|մարզ           |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Գավառ          |2024            |728                  |33649         |

|_______________|________________|_____________________|______________|

|Մարտունի       |790             |2540                 |39600         |

|_______________|________________|_____________________|______________|

|Վարդենիս       | -              |1191                 |19707         |

|_______________|________________|_____________________|______________|

|Սևան           |30811           |4824                 |33069         |

|_______________|________________|_____________________|______________|

|Լոռու մարզ     |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Վանաձոր        |62519           |                     |197802        |

|_______________|________________|_____________________|______________|

|Սպիտակ         |15798           |2889                 |19375         |

|_______________|________________|_____________________|______________|

|Ալավերդի       |19858           |3582                 |36744         |

|_______________|________________|_____________________|______________|

|Ստեփանավան     |33655           |                     |14850         |

|_______________|________________|_____________________|______________|

|Տաշիր          |12162           |                     |19760         |

|_______________|________________|_____________________|______________|

|Կոտայքի մարզ   |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Հրազդան        |55100           |20557                |53073         |

|_______________|________________|_____________________|______________|

|Աբովյան        |81971           |4080                 |103766        |

|_______________|________________|_____________________|______________|

|Չարենցավան     |41977           |1873                 |46000         |

|_______________|________________|_____________________|______________|

|Շիրակի մարզ    |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Գյումրի        |140 964         |9 520                |67 637        |

|_______________|________________|_____________________|______________|

|Արթիկ          |10 482          |0                    |14 979        |

|_______________|________________|_____________________|______________|

|Մարալիկ        |9 247           |1 641                |11 061        |

|_______________|________________|_____________________|______________|

|Սյունիքի մարզ  |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Կապան          |57708           |41850                |13640         |

|_______________|________________|_____________________|______________|

|Սիսիան         |36048           |500                  |27125         |

|_______________|________________|_____________________|______________|

|Մեղրի          |6893            |4689                 |13478         |

|_______________|________________|_____________________|______________|

|Ագարակ         |6723            |0                    |20552         |

|_______________|________________|_____________________|______________|

|Գորիս          |11000           |4300                 |36977         |

|_______________|________________|_____________________|______________|

|Վայոց ձորի մարզ|                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Եղեգնաձոր      |16853           |1023                 |2740          |

|_______________|________________|_____________________|______________|

|Վայք           |3806            |0                    |4381          |

|_______________|________________|_____________________|______________|

|Ջերմուկ        |39245           |1496                 |4527          |

|_______________|________________|_____________________|______________|

|Տավուշի մարզ   |                |                     |              |

|_______________|________________|_____________________|______________|

|Իջևան          |35580           |3071                 |31867         |

|_______________|________________|_____________________|______________|

|Դիլիջան        |32300           |1500                 |23886         |

|_______________|________________|_____________________|______________|

|Բերդ           |21000           |0                    |18900         |

|_______________|________________|_____________________|______________|

|Նոյեմբերյան    |633             |0                    |1440          |

|_______________|________________|_____________________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ՀՀ   |1 062 900       |170 798              |1 184 880     |

|(առանց Երևանի) |                |                     |              |

._____________________________________________________________________.

 

9. Ստորև բերված գծապատկերի վրա ծախսերի համամասնությունն ավելի պատկերավոր է:

 

Գծապատկեր 3. 2015 թվականին աղբահանության, սան. մաքրման և աղբավայրի շահագործման ծախսերի համամասնություն

_________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

2.2. Աղբահանության վճարը և դրույքաչափը

20. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին: Աղբահանության վճարը սահմանված է նույն օրենքի 14-րդ հոդվածով և կազմում է ամսական առավելագույնը 400 ՀՀ դրամ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ: Ստորև ներկայացված աղյուսակում ամփոփված են ՀՀ որոշ քաղաքների կողմից գանձվող աղբահանության դրույքաչափերը:

 

Աղյուսակ 4. Աղբահանության համար գանձվող դրույքաչափեր

 

.______________________________________________.

|Համայնք         |Դրույքաչափ|Համայնք|Դրույքաչափ|

|                |(ՀՀ դրամ) |       |(ՀՀ դրամ) |

|________________|__________|_______|__________|

|Երևան           |200       |Կոտայքի|          |

|                |          |մարզ   |          |

|________________|__________|_______|__________|

|Արագածոտնի մարզ |          |Հրազդան|200       |

|________________|__________|_______|__________|

|Աշտարակ         |150       |Աբովյան|250       |

|________________|__________|_______|__________|

|Ապարան          |100       |Չարենցա|200       |

|                |          |վան    |          |

|________________|__________|_______|__________|

|Թալին           |100       |Շիրակի |          |

|                |          |մարզ   |          |

|________________|__________|_______|__________|

|Արարատի մարզ    |          |Գյումրի|100       |

|________________|__________|_______|__________|

|Արտաշատ         |100       |Արթիկ  |120       |

|________________|__________|_______|__________|

|Արարատ          |180       |Մարալիկ|100       |

|________________|__________|_______|__________|

|Մասիս           |180       |Սյունիք|          |

|                |          |մարզ   |          |

|________________|__________|_______|__________|

|Վեդի            |150       |Կապան  |150       |

|________________|__________|_______|__________|

|Արմավիրի մարզ   |          |Սիսիան |150       |

|________________|__________|_______|__________|

|Արմավիր         |100       |Մեղրի  |400       |

|________________|__________|_______|__________|

|Էջմիածին        |150       |Ագարակ |400       |

|________________|__________|_______|__________|

|Մեծամոր         |100       |Գորիս  |150       |

|________________|__________|_______|__________|

|Գեղարքունիքի    |          |Վայոց  |          |

|մարզ            |          |ձորի   |          |

|                |          |մարզ   |          |

|________________|__________|_______|__________|

|Գավառ           |150       |Եղեգնա-|210       |

|                |          |ձոր    |          |

|________________|__________|_______|__________|

|Մարտունի        |150       |Վայք   |100       |

|________________|__________|_______|__________|

|Վարդենիս        |0         |Ջերմուկ|100       |

|________________|__________|_______|__________|

|Սևան            |200       |Տավուշի|          |

|                |          |մարզ   |          |

|________________|__________|_______|__________|

|Լոռու մարզ      |          |Իջևան  |100       |

|________________|__________|_______|__________|

|Վանաձոր         |150       |Դիլիջան|100       |

|________________|__________|_______|__________|

|Սպիտակ          |150       |Բերդ   |120       |

|________________|__________|_______|__________|

|Ալավերդի        |150       |Նոյեմ- |100       |

|                |          |բերյան |          |

|________________|__________|_______|__________|

|Ստեփանավան      |150       |       |          |

|________________|__________|_______|__________|

|Տաշիր           |100       |       |          |

.______________________________________________.

 

1. Անհրաժեշտ է նշել, որ առնվազն երկու քաղաք` Մեղրին և Ագարակը, աղբահանության համար գանձում են օրենքով սահմանված աղբահանության վարձի առավելագույն դրույքաչափը: Վարդենիս քաղաքում աղբահանությունն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով:

 

2.3. Աղբահանության համար հավաքված գումարը

22. 2015 թվականին ՀՀ որոշ քաղաքներում հավաքված աղբահանության վճարն ամփոփված է ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 5. 2015 թվականին աղբահանության համար հավաքված գումար (1000 ՀՀ դրամ)

 

.____________________________________________.

|Քաղաք          |Ֆիզիկական անձանցից|Իրավաբանա|

|               |                  |կան      |

|               |                  |անձանցից |

|_______________|__________________|_________|

|Երևան          |1 619 663         |1 214 594|

|_______________|__________________|_________|

|Արագածոտնի մարզ|                  |         |

|_______________|__________________|_________|

|Աշտարակ        |10560             |4090     |

|_______________|__________________|_________|

|Ապարան         |4171              |3461     |

|_______________|__________________|_________|

|Թալին          |2581              |1208     |

|_______________|__________________|_________|

|Արարատի մարզ   |                  |         |

|_______________|__________________|_________|

|Արտաշատ        |11705             |3531     |

|_______________|__________________|_________|

|Արարատ         |37448             |7597     |

|_______________|__________________|_________|

|Մասիս          |13621             |6544     |

|_______________|__________________|_________|

|Վեդի           |15165             |2609     |

|_______________|__________________|_________|

|Արմավիրի մարզ  |                  |         |

|_______________|__________________|_________|

|Արմավիր        |23640             |7791     |

|_______________|__________________|_________|

|Էջմիածին       |92151             |22285    |

|_______________|__________________|_________|

|Մեծամոր        |7519              |684      |

|_______________|__________________|_________|

|Գեղարքունիքի   |                  |         |

|մարզ           |                  |         |

|_______________|__________________|_________|

|Գավառ          |14501             |5755     |

|_______________|__________________|_________|

|Մարտունի       |14270             |7457     |

|_______________|__________________|_________|

|Վարդենիս       |-                 |-        |

|_______________|__________________|_________|

|Սևան           |19022             |11041    |

|_______________|__________________|_________|

|Լոռու մարզ     |                  |         |

|_______________|__________________|_________|

|Վանաձոր        |108240            |25100    |

|_______________|__________________|_________|

|Սպիտակ         |12884             |3149     |

|_______________|__________________|_________|

|Ալավերդի       |10397             |4802     |

|_______________|__________________|_________|

|Ստեփանավան     |9897              |2648     |

|_______________|__________________|_________|

|Տաշիր          |3152              |1120     |

|_______________|__________________|_________|

|Կոտայքի մարզ   |                  |         |

|_______________|__________________|_________|

|Հրազդան        |55034             |14757    |

|_______________|__________________|_________|

|Աբովյան        |115742            |26466    |

|_______________|__________________|_________|

|Չարենցավան     |40465             |3722     |

|_______________|__________________|_________|

|Շիրակի մարզ    |                  |         |

|_______________|__________________|_________|

|Գյումրի        |90 457            |85 289   |

|_______________|__________________|_________|

|Արթիկ          |6 544             |6 675    |

|_______________|__________________|_________|

|Մարալիկ        |475               |592      |

|_______________|__________________|_________|

|Սյունիքի մարզ  |                  |         |

|_______________|__________________|_________|

|Կապան          |31539             |27392    |

|_______________|__________________|_________|

|Սիսիան         |16709             |10838    |

|_______________|__________________|_________|

|Մեղրի          |8762              |6117     |

|_______________|__________________|_________|

|Ագարակ         |12960             |10700    |

|_______________|__________________|_________|

|Գորիս          |14149             |6128     |

|_______________|__________________|_________|

|Վայոց ձորի մարզ|                  |         |

|_______________|__________________|_________|

|Եղեգնաձոր      |6686              |32970    |

|_______________|__________________|_________|

|Վայք           |4231              |1326     |

|_______________|__________________|_________|

|Ջերմուկ        |3875              |57406    |

|_______________|__________________|_________|

|Տավուշի մարզ   |                  |         |

|_______________|__________________|_________|

|Իջևան          |5435              |6585     |

|_______________|__________________|_________|

|Դիլիջան        |7778              |12392    |

|_______________|__________________|_________|

|Բերդ           |5261              |4657     |

|_______________|__________________|_________|

|Նոյեմբերյան    |736               |2744     |

|_______________|__________________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ՀՀ   |2 457 425         |1 652 222|

.____________________________________________.

 

23. Աղյուսակ 5-ից երևում է, որ ֆիզիկական անձանցից գանձվել է ընդհանուր աղբահանության վճարի 60%:

 

3. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, հատկապես «Թափոնների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` ԿԿԹԿ գործընթացում պետական կառավարման տարբեր մարմինների լիազորությունները ամփոփված են ստորև բերված աղյուսակում.

 

Աղյուսակ 6. Թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների իրավասությունները

 

._____________________________________________________________________.

|Պետական կառավարման մարմին|               Իրավասություն               |

|_________________________|___________________________________________|

|ՀՀ տարածքային կառավարման |1. մասնակցություն թափոնների գործածության   |

|և  զարգացման             |ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը. |

|նախարարություն և         |2. մասնակցություն թափոնների գործածության   |

|տարածքային               |ոլորտի պետական ծրագրերի կազմմանը.          |

|կառավարման մարմիններ     |3. թափոնների գործածության ոլորտում իրենց   |

|                         |վարչական տարածքի սահմաններում տարածքային   |

|                         |նշանակության ծրագրերի կազմումը և  դրանց    |

|                         |իրականացման համակարգումը.                  |

|                         |4. իրենց վարչական սահմաններում թափոնների   |

|                         |տեղադրման վայրերի լիազորված պետական մարմնի |

|                         |հետ համաձայնեցված թույլտվություններ տալը.  |

|                         |5. իրենց վարչական տարածքի սահմաններում     |

|                         |սանիտարական մաքրման սխեմաների կազմումը և   |

|                         |աղբահանության նկատմամբ հսկողության         |

|                         |իրականացումը.                              |

|                         |6. թափոնների գոյացման, մշակման ու          |

|                         |օգտահանման օբյեկտների և  հեռացման վայրերի  |

|                         |գրանցամատյանների կազմումը և  վարումը.      |

|                         |7. թափոնների գոյացման, մշակման,            |

|                         |վնասազերծման, օգտահանման ու հեռացման,      |

|                         |հաշվառման և  դրանց անձնագրավորման          |

|                         |կազմակերպումը.                             |

|                         |8. իրենց վարչական տարածքի սահմաններում     |

|                         |չհսկվող և  չարտոնագրված աղբավայրերի        |

|                         |վերացումը (լիկվիդացումը).                  |

|                         |9. իրենց վարչական տարածքի սահմաններում     |

|                         |ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր     |

|                         |թափոնների հավաքման գործընթացին բնակչության |

|                         |ներգրավման կազմակերպումը:                  |

|_________________________|___________________________________________|

|ՀՀ բնապահպանության       |1. մասնակցությունը թափոնների գործածության  |

|նախարարություն           |ոլորտում պետական քաղաքականության           |

|                         |ձևավորմանը.                                |

|                         |2. թափոնների գործածության ոլորտում         |

|                         |նպատակային ծրագրերի կազմումը.              |

|                         |3. թափոնների պետական հաշվառման             |

|                         |իրականացումը.                              |

|                         |4. թափոնների գործածության օբյեկտների       |

|                         |տեղադրման վայրերի վերաբերյալ               |

|                         |համաձայնություն տալը.                      |

|                         |5. թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ |

|                         |տեղեկատվական բանկի ստեղծումը.              |

|                         |6. օրենքով սահմանված կարգով թափոնների      |

|                         |գոյացման, մշակման, օգտահանման, տեղադրման և |

|                         |հեռացման ժամանակ պոլիգոնների, համալիրների, |

|                         |շինությունների և  այլ հատուկ հատկացված     |

|                         |վայրերի կամ օբյեկտների շինարարության,      |

|                         |վերակառուցման և  շահագործման նախագծային    |

|                         |փաստաթղթերի ու համալիր ծրագրերի պետական    |

|                         |բնապահպանական փորձաքննության իրականացումը. |

|                         |7. թափոնների պետական կադաստրի վարումը.     |

|                         |8. թափոնների գոյացման, վերամշակման ու      |

|                         |օգտահանման օբյեկտների և  հեռացման վայրերի  |

|                         |ռեեստրների կազմման, վարման, ինչպես նաև     |

|                         |մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացումը.  |

|                         |9. թափոնների գործածության ոլորտը կարգավորող|

|                         |իրավական ակտերի նախագծերի մշակումը և  իր   |

|                         |իրավասության սահմաններում գերատեսչական     |

|                         |իրավական ակտերի ընդունումը.                |

|                         |10. հեռացման վայրերի պետական դիտանցի       |

|                         |(մոնիտորինգի) իրականացման կարգերի մշակումը |

|                         |11. ՀՀ տարածքում սպառման թափոնների` ըստ    |

|                         |վտանգավորության աստիճանի դասակարգումը      |

|                         |12. շրջակա միջավայրի վրա վնասակար          |

|                         |ներգործության և  դրանց աղբյուրների         |

|                         |բացահայտման, թափոնների կառավարման          |

|                         |ապահովումը                                 |

|                         |13. բնապահպանական պետական տեսչության       |

|                         |աշխատանքների համակարգումը և  բնապահպանական |

|                         |վերահսկողությունը կանոնակարգող իրավական    |

|                         |ակտերի մշակման ապահովումն ու իր            |

|                         |իրավասության սահմաններում դրանց հաստատումը.|

|                         |14. բնապահպանական պետական տեսչության       |

|                         |աշխատանքային ծրագրերի հաստատումը և         |

|                         |կատարված աշխատանքների վերաբերյալ           |

|                         |հաշվետվությունների ընդունումը.             |

|                         |15. փորձաքննության գործընթացին վերաբերող   |

|                         |քաղաքականության մշակումն ու իր իրավասության|

|                         |սահմաններում դրա իրականացումը.             |

|                         |16. փորձաքննության գործընթացը կարգավորող   |

|                         |իրավական ակտերի մշակումը.                  |

|                         |17. իր իրավասության սահմաններում           |

|                         |փորձաքննության գործընթացին վերաբերող       |

|                         |միջազգային համագործակցության իրականացումը. |

|                         |18. անդրսահմանային ազդեցություն ունեցող    |

|                         |հիմնադրութային փաստաթղթի կամ գործունեության|

|                         |փորձաքննական եզրակացության տրամադրումը     |

|                         |19. օրենքով սահմանված հիմքերով ու կարգով`  |

|                         |անդրսահմանային ազդեցություն ունեցող        |

|                         |հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող    |

|                         |գործունեության փորձաքննական եզրակացության  |

|                         |կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու        |

|                         |վերաբերյալ Հայաստանի Հանրապետության        |

|                         |կառավարության որոշման նախագիծը Հայաստանի   |

|                         |Հանրապետության կառավարության հաստատմանը    |

|                         |ներկայացնելը.                              |

|                         |20. իր կողմից պատվիրվող կամ նախաձեռնվող    |

|                         |հիմնադրութային փաստաթղթի և  նախատեսվող     |

|                         |գործունեության ազդեցության գնահատումների   |

|                         |իրականացումը կամ կազմակերպումը.            |

|                         |21. անդրսահմանային ազդեցություն ունեցող    |

|                         |հիմնադրութային փաստաթղթի կամ գործունեության|

|                         |փորձաքննության գործընթացում փորձագետների   |

|                         |ներգրավումը.                               |

|                         |22. օրենքով սահմանված կարգով փորձաքննական  |

|                         |եզրակացության պահանջների կատարման նկատմամբ |

|                         |վերահսկողության իրականացումը.              |

|                         |23. սույն օրենքով սահմանված դեպքերում և    |

|                         |կարգով փորձաքննության գործընթացում         |

|                         |հանրության ծանուցման և  մասնակցության      |

|                         |հնարավորության ապահովումը.                 |

|_________________________|___________________________________________|

|ՀՀ առողջապահության       |1. թափոնների գործածությանը վերաբերող       |

|նախարարություն           |նորմատիվատեխնիկական փաստաթղթերում մարդու   |

|                         |առողջության համար անվտանգության պահանջների |

|                         |մշակումը և  թափոնների գոյացման, հավաքման,  |

|                         |փոխադրման, պահման, մշակման, օգտահանման,    |

|                         |հեռացման, վնասազերծման և  թաղման ընթացքում |

|                         |մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր |

|                         |ազդեցության բացառման նպատակով սանիտարական  |

|                         |և  հակահամաճարակային կանոնների ու նորմերի, |

|                         |հիգիենիկ նորմատիվների մշակումը և  դրանց    |

|                         |պահանջների կատարման նկատմամբ               |

|                         |վերահսկողության իրականացումը.              |

|                         |2. թափոնների բացասական ներգործությունից    |

|                         |մարդու առողջության պաշտպանության           |

|                         |միջոցառումների գերակա ուղղությունների      |

|                         |մշակումը և  դրանք Հայաստանի Հանրապետության |

|                         |կառավարություն ներկայացնելը.               |

|                         |3. թափոնների գործածության օբյեկտների       |

|                         |տեղադրման վայրերի սահմանման վերաբերյալ     |

|                         |համաձայնություն տալը:                      |

._____________________________________________________________________.

 

25. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների տիրույթում գտնվող գործնական հարթության վրա իրականացվող աղբահանությունը կարգավորվում է մասնավորապես, համայնքի ավագանու կայացրած որոշումների հիման վրա (աղբահանության դրույքաչափի սահմանում, աղբահանության իրականացման կարգի հաստատում և այլն): Ավելին.

1) համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով (ծրագրերով) կամ արտաբյուջետային հաշվից,

2) համայնքի տարածքում համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը կամ օպերատորները,

3) աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով,

4) կենցաղային աղբը հավաքվում և (կամ) պահվում (ամբարվում) է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում և համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում, աղբախցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ,

5) Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները:

26. Անհրաժեշտ է հստակեցնել, որ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի շահագործումը չի մտնում տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների մեջ, իսկ աղբահանության վճարը չի ներառում աղբավայրում աղբի տեղադրման հետ կապված ծախսերը:

 

III. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

27. Չնայած որ ռազմավարության մեկնարկը պետք է տրվի 2017 թվականին` 2004 թվականից սկսած իրականացվել են ռազմավարության տրամաբանությանը համահունչ և ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը նպաստող գործողություններ: Ծրագրերը ֆինանսավորվել են պետական ու համայնքային բյուջեների և միջազգային (արտասահմանյան) կազմակերպությունների կողմից: Մասնավորապես`

1) «Եվրամիության աջակցությամբ 2004 թվականին իրականացվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերում կոշտ կենցաղային թափոնների կայուն կառավարման ինտեգրված ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել և վերլուծվել է աղբահանության համակարգը երկու մարզերում և ներկայացվել են ոլորտի բարելավմանն ուղղված համապատասխան օրենսդրական ու ինստիտուցիոնալ առաջարկությունները.

2) Ճապոնական Շիմիցու կորպորացիայի կողմից Կիոտոյի արձանագրության շրջանակներում 2005 թվականին իրականացվել է «Հայաստանի Գյումրի և Վանաձոր քաղաքների աղբավայրերում կենսագազի օգտահանման տեխնիկատնտեսական հիմնավորում» ծրագիրը.

3) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից 2008-2010 թվականներին ուսումնասիրվել է Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ.

4) Գերմանիայի դաշնային բնապահպանական գործակալության ֆինանսավորմամբ 2009-2011 թթ. պատրաստվել է «Հայաստանում կենցաղային թափոնների վերամշակումը» զեկույցը, որում ուսումնասիրվել է Հայաստանի 5 համայնքների` Վանաձորի, Էջմիածնի, Սևանի, Թալինի և Մխչյանի աղբի կառուցվածքը` սեզոնային առանձնահատկություններով:

5) 2010-2013 թվականներին ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվել է «Թափոնների կառավարում-ԵՀԳԳ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան և ՈՒկրաինա), որի շրջանակներում մշակվել է ՀՀ Լոռու մարզի բոլոր համայնքների աղբահանության համակարգի ձևավորման, տարածաշրջանային աղբավայրերի ստեղծման ռազմավարությունը` ֆինանսական, տնտեսական և տեխնիկական բաղադրիչների զարգացման առաջարկություններով.

6) ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել և ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագիծը.

7) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2009-2011 թթ., ՀՀ քաղաքաշինության նախարարության գործընկերությամբ, ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընդհանուր համակարգի ստեղծման իրագործելիությունը, որն արտացոլվել է «Կոտայքի մարզի և Սևան քաղաքի կոշտ կենցաղային թափոնների կառավարումը» զեկույցում: 2014 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ծրագրի իրագործման համար վարկ ներգրավելու նպատակով բանակցություններ վարելու լիազորությամբ: Բանակցությունների ընթացքում կարևորվել է ծրագրի ընդլայնումը և ՀՀ Գեղարքունիքի մարզի ներառման իրագործելիության ուսումնասիրությունը: 2016 թ. հուլիսին սկսվել է ծրագրի իրականացումը, որի համար ներգրավվել են 11 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որի կեսն ապահովվել է դրամաշնորհներով, մյուս կեսը` վարկով 15 տարի մարման ժամկետով:

8) Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ 2013 թ. մշակվել է «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» փաստաթուղթը, որն ամփոփ կերպով ներկայացրել է ԿԿԹԿ բնագավառում տվյալ պահին տիրող իրավիճակը և ԿԿԹԿ ազգային համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ գործողությունները: Ծրագրի 2-րդ փուլով, 2016 թ, ՀՀ Շիրակի մարզի համար մշակվել է մարզային աղբավայրի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը:

9) Գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ 2012 թ. իրականացվել է «Կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր» ծրագիրը, որի արդյունքում մշակվել է ՀՀ Լոռու մարզում ԿԿԹ կառավարման բարելավման տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվությունը:

10) Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մշակվում է «Հեռավոր և փոքր համայնքների համար կոշտ թափոնների կառավարման լուծումներ» զեկույցը: Աշխատանքը ներկայացվելու է 2016 թ. վերջին:

11) ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1268-Ա և թիվ 45 արձանագրային որոշմամբ, ՀՀ Արմավիրի մարզում չեխական ներդրողին է օտարվել հողատարածք` ԿԿԹ վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար:

12) ՀՀ Արագածոտնի մարզպետի նախաձեռնությամբ տեղական ներդրողի միջոցներով դադարեցվել է 3-րդ մայրուղու Աշտարակ-Էջմիածին հատվածի երկայնքով Աշտարակի աղբավայրի գործունեությունը և Սասունիկ համայնքի վարչական տարածքում Աշտարակի տարածաշրջանի համայնքների համար սկսվել է նոր աղբավայրի կառուցման աշխատանքները:

13) 2015-2016 թվականներին Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակում` բանկի միջոցներով, ավստրիական «Bernard Ingenieure» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվել է Երևանում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության ծրագիրը»:

14) 2016 թվականի մեկնարկել է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) և Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի դրամաշնորհային միջոցների հաշվին գործող Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի ԵՄ չափանիշներին համապատասխան մեկուսացման, նոր աղբավայրի կառուցման և շահագործման մրցութային գործընթացը:

 

IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԸ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Ռազմավարության իրականացման տրամաբանական հենքը ներկայացված է ստորև բերված աղյուսակում: Ռազմավարության իրականացման ուղղությունները սահմանվել են տրամաբանական հենքի համաձայն:

 

Աղյուսակ 7. Ռազմավարության իրականացման տրամաբանական հենք

 

._____________________________________________________________________.

|Տրամաբանական հենքի տարր|Նկարագրություն         |Կատարողականի ցուցանիշ|

|Վերջնական արդյունք     |Հայաստանի              |1. ՀՀ տարածքի մաս,   |

|                       |Հանրապետության ամբողջ  |որտեղ ԿԿԹ կառավարումն|

|                       |տարածքը ներառող, ԵՄ    |իրականացվում է       |

|                       |չափանիշներին բավարարող,|համաձայն ԵՄ          |

|                       |կոշտ կենցաղային        |ստանդարտներին,       |

|                       |թափոնների կառավարման   |արտահայտված տոկոսով. |

|                       |ինտեգրված համակարգ, որը|2. Հայաստանում       |

|                       |տեխնիկական, ֆինանսական |գոյացած աղբի հավաքում|

|                       |և  բնապահպանական       |արտահայտված տոկոսով. |

|                       |առումներով կայուն և    |3. Բաժանորդների      |

|                       |ծախսարդյունավետ        |կողմից աղբյուրի մոտ  |

|                       |ծառայություններ է      |տեսակավորված աղբ,    |

|                       |տրամադրելու համակարգի  |արտահայտված տոկոսով: |

|                       |բաժանորդներին:         |4. Աղբի տեսակավորման |

|                       |                       |և  վերամշակման       |

|                       |                       |գործընթացներում      |

|                       |                       |մասնավորի ներգրավում:|

|_______________________|_______________________|_____________________|

|ՈՒղղակի արդյունք 1     |Մարզերում ԿԿԹԿ         |1. ԵՄ չափանիշներին   |

|                       |ֆիզիկական              |համապատասխան         |

|                       |ենթակառուցվածքի        |աղբավայրեր.          |

|                       |ստեղծում:              |2. Աղբի փոխանցման    |

|                       |                       |կայաններ.            |

|                       |                       |3. Աղբի հավաքման     |

|                       |                       |մասնագիտացված        |

|                       |                       |մեքենաներ.           |

|                       |                       |4. Աղբի հավաքման     |

|                       |                       |կոնտեյներներ.        |

|                       |                       |5. Աղբի նախնական     |

|                       |                       |տեսակավորման համար   |

|                       |                       |անհրաժեշտ            |

|                       |                       |կոնտեյներներ:        |

|_______________________|_______________________|_____________________|

|ՈՒղղակի արդյունք 2     |Գործող աղբավայրերի     |Փակված աղբավայրերի   |

|                       |գույքագրում և  փակում  |քանակ                |

|_______________________|_______________________|_____________________|

|ՈՒղղակի արդյունք 3     |ԿԿԹԿ ինստիտուցիոնալ    |1. ԿԿԹԿ համակարգի    |

|                       |ենթակառուցվածքի        |լիազոր մարմին.       |

|                       |ստեղծում:              |2. Աղբահանություն    |

|                       |                       |իրականացնող և  ԵՄ    |

|                       |                       |չափանիշներին         |

|                       |                       |համապատասխան         |

|                       |                       |աղբավայրերը          |

|                       |                       |շահագործող           |

|                       |                       |մասնագիտացված        |

|                       |                       |ընկերություններ:     |

|_______________________|_______________________|_____________________|

|ՈՒղղակի արդյունք 4     |Ռազմավարության         |Ֆինանսավորման        |

|                       |իրականացման համար      |համակարգ:            |

|                       |անհրաժեշտ ֆինանսավորման|                     |

|                       |մեխանիզմի ստեղծում     |                     |

|_______________________|_______________________|_____________________|

|ՈՒղղակի արդյունք 5     |Ռազմավարության         |Փոփոխված օրենքներ և  |

|                       |իրականացման նպատակով ՀՀ|ընդունված            |

|                       |օրենսդրության և        |ենթաօրենսդրական      |

|                       |ենթաօրենսդրական ակտերի |ակտեր:               |

|                       |փոփոխություն           |                     |

|                       |                       |                     |

._____________________________________________________________________.

 

29. Ներկայացված տրամաբանական հենքի համաձայն ռազմավարությունն իրականացվելու է 4 ուղղությամբ.

1) Ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծում/բարելավում,

2) Ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի ստեղծում,

3) Ֆինանսավորման մեխանիզմի ապահովում,

4) Օրենսդրական դաշտի վերանայում:

 

1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ/ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

30. ԿԿԹԿ հանրապետական համակարգը ներառելու է միմյանցից անկախ գործող, սահմանափակ թվով (ոչ ավելի, քան տասը), ԵՄ չափանիշներին բավարարող, տարածաշրջանային ենթահամակարգեր: Ենթահամակարգերի քանակն ու տեղակայումը պետք է որոշվեն առանձին ուսումնասիրությունների արդյունքում:

31. Ընտրությունը կատարվում է հետևյալ չափորոշիչներով.

1) ծախսարդյունավետություն և ծառայության մատչելիություն,

2) բնությանը հասցվող նվազագույն վնաս

3) կոմերցիոն գրավչություն` ներառյալ պետական-մասնավոր գործընկերային մեխանիզմների միջոցով:

32. Յուրաքանչյուր ենթահամակարգում ընդգրկված համայնքներին տրամադրվելու է աղբահանության ամբողջական ծառայություն, որը ներառում է աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրերում, ինչպես նաև աղբավայրերի շահագործում: Որևէ ենթահամակարգում համայնքի ներառման չափորոշիչն է ծախսարդյունավետությունը` աղբահանության համար գանձվող նվազագույն դրույքաչափի գանձումը: Կբարելավվի վարձավճարների հավաքագրումը: Ծառայության ծախսածածկումը կապահովվի բաժանորդների և համայնքների կողմից կատարված վճարների հաշվին: Համայնքների վճարները կներառեն նաև սանիտարական մաքրման ծախսերը:

33. Ենթահամակարգերի հնարավոր սահմաններն ուրվագծված են ստորև բերված պատկերի վրա: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գնահատականներով, առավել նպատակահարմար է դիտարկել ինը կամ վեց ենթահամակարգերից բաղկացած համակարգ:

 

Պատկեր 1. Տարածաշրջանային ենթահամակարգեր (9 ենթահամակարգ և 6 ենթահամակարգ)

 

________________________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

2. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

34. ԿԿԹԿ ֆիզիկական ենթակառուցվածքն ապահովելու է ԿԿԹԿ ողջ գործընթացի սահուն իրականացումը: Գծապատկերային եղանակով ԿԿԹԿ գործընթացը կարելի է պատկերել հետևյալ կերպ.

 

Գծապատկեր 4. ԿԿԹԿ գործընթացը

 

________________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

35. ԿԿԹԿ գործընթացի վերլուծության հիման վրա ուրվագծվում են ֆիզիկական ենթակառուցվածքի բաղադրիչները, որոնք ամփոփված են ստորև ներկայացված աղյուսակում:

 

Աղյուսակ 8. ԿԿԹԿ յուրաքանչյուր ենթագործառույթն ապահովող ֆիզիկական ենթակառուցվածքի անհրաժեշտություն

._________________________________.

|Ենթագործառույթ|Ենթակառուցվածք    |

|______________|__________________|

|Աղբահանություն|Համայնքներում     |

|              |աղբահավաքությունն |

|              |իրականացնող       |

|              |մեքենաներ,        |

|              |աղբամաններ և  աղբի|

|              |հավաքման կետեր    |

|______________|__________________|

|Աղբի          |Շուկայական արժեք  |

|տեսակավորում  |ունեցող,          |

|              |վերամշակվող       |

|              |թափոնների համար   |

|              |նախատեսված տարաներ|

|______________|__________________|

|Աղբի փոխադրում|Փոխանցման կայաններ|

|մեծ տարածու-  |և  մեծ            |

|թյուններ      |տարողությամբ      |

|              |մեքենաներ         |

|              |(տրեյլերներ)      |

|______________|__________________|

|Աղբի տեղադրում|ԵՄ չափանիշներին   |

|և  թաղում     |համապատասխան      |

|              |աղբավայրեր        |

._________________________________.

 

3. ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

 

36. Քաղաքներում աղբահանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.

1) ավագանիների որոշումներով հաստատել աղբահանության իրականացման սանիտարական սխեմաները,

2) սանիտարական սխեմաների համաձայն քաղաքներում և գյուղերում բավարար քանակով աղբատար մասնագիտացված մեքենաներով ապահովում,

3) սանիտարական սխեմաների համաձայն համայնքներում 700-1100 լ տարողությամբ կոնտեյներներով (աղբամաններով) ապահովում:

37. Մեքենաների անհրաժեշտ քանակը, աղբի հավաքման կետերի քանակը և յուրաքանչյուր կետում հավաքվող աղբի ծավալը պետք է որոշվի յուրաքանչյուր տարածաշրջանի համար առանձին իրագործելիության ուսումնասիրության ժամանակ:

38. Քաղաքներում հավաքված աղբը պետք է տեղափոխվի կամ միանգամից դեպի ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր, կամ փոխանցման կայան` այնուհետև աղբավայր (տե՛ս գծապատկեր 4): Աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Նպատակահարմար է տեղափոխումն իրականացնել 10-20 մ3 թափքի ծավալ ունեցող աղբատար մեքենաներով: Վերամշակման ենթակա աղբը, համապատասխան հատուկ մեքենաներով կտեղափոխվի փոխանցման կայաններ (տե՛ս գծապատկեր 4):

39. Այն գյուղական բնակավայրերում, որոնք հասանելի են աղբատար մեքենաների համար, աղբը կհավաքվի նույն սկզբունքով ինչ քաղաքներում, սակայն ավելի փոքր հաճախականությամբ, օրինակ` շաբաթը մեկ անգամ:

40. Դժվարանցանելի գյուղերում կկառուցվեն գյուղական աղբի հավաքման կետեր, որպեսզի վերջ տրվի աղբի անկանոն թափման կամ աղբը բաց այրելու պրակտիկային: Մեկ հավաքման կետը կարող է սպասարկել մի քանի գյուղերի: Աղբը, փոքր տարողունակությամբ բեռնատարներով կամ տրակտորներով կարող է տեղափոխվել հավաքման կետ: Հավաքման կետերը, որպես կանոն, ասֆալտապատված, ցանկապատված տարածքներ են, որտեղ տեղադրվում են 5 մ3 տարողությամբ մի քանի աղբամաններ: Հավաքման կետերը պետք է տեղակայվեն բնակավայրերի հիմնական ճանապարհների երկայնքով, որոնք անցանելի պետք է լինեն մեծ տարողունակությամբ աղբահավաք մեքենաների համար: Կետերը պետք է բեռնատարների համար հարմար մուտք ունենան, որպեսզի հնարավոր լինի աղբամանները միանգամից դատարկել բեռնատարների մեջ:

41. Այսպիսով, նախորդ պարբերության մեջ նկարագրված գյուղերում աղբահանությունը կազմակերպելու համար համայնքներն իրենք պետք է կենցաղային աղբը հասցնեն հավաքման կետ` համայնքի ավագանու կողմից հաստատված աղբահանության իրականացման կարգի համաձայն: Եթե մի կետը սպասարկելու է մի քանի գյուղերի, անհրաժեշտ կլինի հաստատել միջհամայնքային սանիտարական սխեմաներ:

 

4. ԱՂԲԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ

 

42. Առավել արդյունավետ է, երբ կենցաղային թափոններում պարունակվող շուկայական արժեք ներկայացնող, վերամշակման ենթակա աղբից օգտակար մնացորդներն օգտահանվում են հենց աղբյուրի (արտադրողի) մոտ: Այսինքն` անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որ բաժանորդներն իրենք իրենց կենցաղային աղբի միջից տեսակավորեն վերամշակման ենթակա կենցաղային թափոնները: Այդ նպատակով, աղբի հավաքման կետերում, աղբի կոնտեյներների հարևանությամբ, կտեղադրվեն վերամշակվող թափոնների զետեղման կոնտեյներներ` նախատեսված ապակու, թղթի/ստվարաթղթի, պլաստիկի/պոլիէթիլենի, մետաղների համար: Այստեղ պետք է հիմնական դերակատարում ունենա մասնավոր սեկտորը, որի նախաձեռնությամբ կապահովվի տեսակավորված աղբի հավաքումն ու դրանց վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը:

43. Հաշվի առնելով գյուղերի կենցաղային աղբի բաղադրությունը` այնտեղ աղբի նախնական տեսակավորման կոնտեյներների տեղադրում չի նախատեսվում: Սակայն, կարելի է դիտարկել օրգանական աղբի կոմպոստացման հնարավորությունները:

44. Գյուղերում կենցաղային աղբի կառավարման սխեման ներկայացված է ստորև:

 

Գծապատկեր 5. ԿԿԹԿ գործընթացը գյուղերում

 

____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

5. ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

45. Փոխանցման կայանների կառուցման հիմնական նպատակն է` թափոնների` դեպի տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր տեղափոխման, ծախսերի նվազեցումը, քանի որ փոխանցման կետերից աղբն աղբավայրեր տեղափոխվում են խտացում ապահովող մեքենաներով: Բացի այդ, փոխանցման կայանները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում աղբահանությամբ զբաղվող փոքր կազմակերպությունների համար, որոնք կարող են աղբը շրջակա բնակավայրերից միանգամից տեղափոխել դեպի փոխանցման կայան:

46. Փոխանցման կայանների քանակը, բաշխումն ու տարողունակությունը պետք է որոշվի յուրաքանչյուր մարզի կամ մարզերի խմբերի համար իրականացվելիք ուսումնասիրության ժամանակ:

 

6. ԵՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

47. Համայնքներից հավաքված կոշտ կենցաղային թափոնները կտեղադրվեն ԵՄ չափանիշներին բավարարող, սահմանափակ թվով (ոչ ավելի, քան տասը) տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերում: Յուրաքանչյուր աղբավայրը, միջինում, կարող է զբաղեցնել 20 հա տարածք և ունենալ միջինը` 20 տարվա շահագործման ժամկետ: Աղբավայրերը կազմված կլինեն մինչև 3 հա տարածք ունեցող բջիջներից, որոնք իրենցից ներկայացնում են ֆիլտրատների հավաքման ջրհորդաններ, որոնցից ֆիլտրատները հատուկ խողովակներով փոխադրվում են դրանց հավաքման կամերաներ: Բջիջների կառուցումը ուղեկցվում է միատարր կավաշերտի խտացմամբ, բարձր խտության պոլիէթիլենի, գեոտեքստիլ և մանրախճի դրենաժային շերտերի տեղակայմամբ: Շահագործման ժամկետի ընթացքում աղբավայրի բջիջներում աղբը պետք է լցվի սահմանված չափանիշներին համաձայն, պարբերաբար տոփանելով և խտացնելով մինչև 1տ/մ3 խտության և պարբերաբար կավահողով կամ չափանիշներին համապատասխան այլ նյութերով ծածկելով: Լցված բջիջները պետք է ծածկվեն ավելի մեծ հողաշերտով ու խոտածածկով և նոր բջիջներ ստեղծվեն: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում նպատակահարմար է համարվել բջիջներից յուրաքանչյուրի կյանքի տևողությունը սահմանել միջինը 3 տարի: Կտեղադրվի կենսագազի հավաքման համակարգ, որը հետագայում կարող է ծառայել ջերմություն կամ էլեկտրաէներգիա ստանալու համակարգեր ստեղծելու համար:

48. Յուրաքանչյուր աղբավայրում պետք է հստակեցվի տեղադրվող աղբի տեսակները, ինչպես նաև անհրաժեշտ է ներդնել մեծածավալ /մեծ գաբարիտներով/, էլեկտրոնային և վտանգավոր թափոնների հավաքման և դրանց հետագա օգտահանման, վնասազերծման և հեռացման գործընթացները:

49. Քանի որ աղբավայրի շահագործման դադարեցումից հետո մինչև 30 տարի, աղբաջրերի և աղբավայրի գազի պատճառով, դեռևս պահպանվում է շրջակա միջավայրի աղտոտման վտանգը, աղբավայրի կառուցման և շահագործման ծախսերը հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև աղբավայրի հետագա պահպանման և վնասակար ազդեցությունների չեզոքացման ու աղբավայրի փակման ծախսերը:

50. Նոր աղբավայրերի կառուցմանը և շահագործմանը զուգընթաց անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն գործող` սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի փակման ուղղությամբ` ներառյալ աղբավայրերի գույքագրումը, աղբի և մեծածավալ թափոնների մեկանգամյա հեռացումը, համապատասխան լաբորատոր փորձաքննության և դրենաժային միջոցառումների իրականացումը:

 

7. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ԿԿԹԿ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ

 

51. ԿԿԹԿ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը կոչված է լինելու երեք խնդիրների լուծմանը.

1) ԿԿԹԿ ռազմավարության իրականացումը համակարգող լիազոր մարմնի սահմանում

2) Մասնագիտացված օպերատորների ստեղծում և (կամ) կազմակերպչական հզորացում

3) Պետական-մասնավոր գործընկերության խրախուսում:

 

8. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

 

52. ԿԿԹԿ ռազմավարության իրականացումը պահանջում է լիազոր մարմնի կառուցվածքում համապատասխան կառույցի ստեղծում (առանց լիազոր մարմնի համար հաստատված հաստիքների թվի ավելացման), որը կհամակարգի և կվերահսկի Ռազմավարության իրականացումը: Լիազոր մարմնի պարտականությունները պետք է ներառեն ԿԿԹ կառավարման ոլորտի պետական նորմավորման, տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, մոնիտորինգի համակարգի ներդնումը, ինչպես նաև Ռազմավարության իրականացման մեջ ներգրավված միջազգային ֆինանսական հաստատությունների, դոնոր երկրների և կազմակերպությունների հետ աշխատանքների և նրանց կողմից տրամադրված ֆինանսական, խորհրդատվական և տեխնիկական օժանդակության համադրումը:

53. Լիազոր մարմնին կից կգործի միջգերատեսչական խորհուրդ` բաղկացած ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններից, քաղաքաշինության պետական կոմիտեից, և այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից: Միջգերատեսչական խորհուրդը պարբերաբար կլսի զեկույցները ՀՀ տարածքում ԿԿԹԿ ռազմավարության իրականացման վերաբերյալ, ինչպես նաև կհանդիսանա միջգերատեսչական քննարկումների հարթակ:

54. Մասնագիտացված օպերատորների ստեղծում և (կամ) կազմակերպչական հզորացում:

55. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին անմիջականորեն իրականացնում են համայնքային հիմնարկները կամ օպերատորը: Հայաստանի Հանրապետության համայնքների աղբահանությունն իրականացվում է մեծամասամբ համայնքային հիմնարկների միջոցով: Մասնագիտացված օպերատորների ծառայություններից օգտվում են մի քանի համայնքներ, ներառյալ Երևանը: Սակայն, առկա օպերատորները միայն տրամադրում են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ. որևէ մասնագիտական ընկերություն մարզերում աղբավայրի կառավարում չի իրականացնում: Նախատեսվում է, որ Կոտայք-Գեղարքունիքի ենթահամակարգում աղբահանություն, աղբի տեղափոխում և նոր կառուցվող աղբավայրի շահագործումը կիրականացնի ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքների կողմից հիմնադրված ընկերությունը:

56. Կոտայք-Գեղարքունիքի ենթահամակարգում կիրառված կոշտ կենցաղային թափոնների կառավարման ողջ արտադրական շղթայի ուղղահայաց ինտեգրված մոտեցումը, երբ աղբահանությունից մինչև աղբի տեղափոխումն, աղբավայրում տեղադրումն ու աղբավայրի շահագործումն իրականացվում է մեկ ընկերության կողմից կարող է կիրառելի չլինել մյուս ենթահամակարգերի համար: Ելնելով տեղական առանձնահատկություններից և ծախսերի արդյունավետության պահանջներից, ԿԿԹԿ գործընթացի տարբեր ենթագործընթացներ կարող են ապահովվել տարբեր ընկերությունների կողմից: Ընդ որում, պարտադիր պայման չէ, որ ենթահամակարգի բոլոր համայնքների աղբահանությունն իրականացնի միևնույն օպերատորը: Նմանապես, ենթահամակարգի փոխանցման կայան(ներ)ի շահագործումը կարող է (են) իրականացնել կամ առանձին ընկերություն (ներ), կամ աղբահանություն իրականացնող ընկերություններ, կամ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրը շահագործող ընկերությունը: Որոշակի մուտքի վարձի դիմաց թե՛ փոխանցման կայանը, թե՛ աղբավայրը պետք է բաց լինեն միևնույն ենթահամակարգի ներսում գործող աղբահանություն իրականացնող ընկերությունների համար: Ընդ որում, գերիշխող դիրքի չարաշահումը աղբավայրը և/կամ փոխանցման կայանը շահագործող ընկերությունների կողմից պետք է բացառվի:

57. Ակնհայտ է, որ ԿԿԹԿ բարեփոխումների հաջողությունն էապես կախված է աղբահանություն և աղբավայրերի շահագործումն իրականացնող համայնքային հիմնարկների և օպերատորների աշխատանքի որակից: ՈՒստի, անհրաժեշտ է մասնագիտացված ընկերությունների ստեղծումը (եթե այդպիսիք չկան) և/կամ կազմակերպչական հզորացումը, ներառյալ.

1) կառավարման համակարգերի ներդրումը (որակի կառավարում, աշխատանքի անվտանգություն, բնապահպանական նորմեր և այլն),

2) աշխատակիցների ընտրությունն ու վերապատրաստումը,

3) հաշվապահական հաշվառման ապահովումը,

4) բիզնես գործընթացների քարտեզագրումն ու համապատասխան գործառնական փաստաթղթերի մշակումը,

5) տեղեկատվության կառավարման համակարգերի նախագծումն ու ներդրումը:

58. Աղբահանություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ որևէ սահմանափակում չկա, սակայն խրախուսելի է մասնավոր հատվածի ընկերությունների ներգրավումը:

 

9. ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

 

59. Մասնավոր հատվածի ներգրավումն ապահովելու համար, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, նախատեսվում է մշակել և ներդնել պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմներ, որի արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունները կտրամադրեն ավանդաբար պետական հատվածի կողմից տրամադրվող ծառայությունները: Պետական-մասնավոր գործընկերության արդյունքում հնարավոր կլինի.

1) ներգրավել ներդրումներ մասնավոր հատվածից,

2) բարձրացնել ԿԿԹԿ ծառայություններ մատուցող ընկերությունների գործառնական արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը,

3) երկարացնել կնքվող պայմանագրերի ժամկետայնությունը և մեծացնել օպերատոր ընկերության ներգրավվածությունը` ԿԿԹԿ համակարգի նախագծումից մինչև ֆիզիկական ենթակառուցվածքի շինարարություն և շահագործում:

60. Պետական-մասնավոր գործընկերությունը ենթադրում է պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշ գործառույթների փոխանցում մասնավոր հատվածին: Ընդ որում, գործընկերության տեսակը կարող է շատ լայն լինել` վճարովի ծառայություններ մատուցելու պայմանագրից և լիզինգից սկսած մինչև կոնցեսիոն պայմանագրեր և ֆիզիկական ենթակառուցվածքներ կառուցելու ու շահագործելու պայմանագրեր:

61. Անհրաժեշտ է նշել, որ մասնավոր կազմակերպությունների ներգրավումն ու պետական-մասնավոր գործընկերության գործիքակազմի կիրառումն ինքնանպատակ չէ` հաշվի առնելով, որ մասնավոր հատվածի ներգրավումը լրացուցիչ ռեսուրսներ է ենթադրում: Որոշում կայացնելիս վճռորոշ նշանակություն ունի ռիսկի գործոնը: Մասնավոր հատվածի և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառումը պետք է խթանվի, եթե ռիսկերի արդյունավետ կառավարման միջոցով կնվազեն համակարգի շահագործման ծախսերը:

 

10. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

62. Սույն Ռազմավարության իրականացման շահառուն Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունն է, քանի որ կոշտ կենցաղային թափոնների կառավարումը կենսական նշանակություն ունի երկրի թե՛ տնային տնտեսությունների, թե՛ կազմակերպությունների համար: Այնուամենայնիվ, կառանձնացնենք 3 խումբ շահառուների.

1) Բնակիչներ (ֆիզիկական անձինք)

ա. Պահանջվող առողջապահական նորմերին չբավարարող աղբավայրերի գոյությունն անմիջական սանիտարահամաճարակային ռիսկ է հանրապետության բնակչության համար: Բնապահպանական նորմերի խախտումը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ինչն անդրադառնում է մարդկանց առողջության և նյութական բարեկեցության վրա: ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի կառուցման և շահագործման նորմերի ու կանոնների սահմանումն ու կիրառումը կչեզոքացնեն այդ ռիսկերը:

բ. Այսօր էական թվով համայնքներում իրականացվող անկանոն աղբահանությունն անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար: Մասնավորապես, սանիտարական մաքրման կարգի խախտումներն անորոշ են դարձնում աղբահանության գրաֆիկը, ինչն առավել ցայտուն է երևում այն համայնքներում, որտեղ աղբի հավաքման կոնտեյներներ կամ չկան, կամ կան անբավարար քանակով:

գ. Սույն ռազմավարության իրականացմամբ նաև կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նախ, աղբահանության կազմակերպված իրականացումն ու աղբավայրերի շահագործումը նախատեսում է համապատասխան կազմակերպությունների կարողությունների հզորացում, ինչի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: Բացի այդ, կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունքում աղբից կմաքրվեն թե՛ հանրապետության համայնքները, թե՛ շրջակա միջավայրն, ինչը Հայաստանն էլ ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կավելացնի այդ բնագավառում ընդգրկված աշխատողների թվաքանակը և եկամուտները:

2) Կազմակերպություններ (իրավաբանական անձինք)

ա. Սույն ռազմավարության շահառուներից են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունները: Կազմակերպությունները նույնպես թափոններ ստեղծողներ են: Հետևաբար, թափոնների գործուն համակարգի ներդրումից նրանք նույնպես կշահեն:

բ. Թափոնների կառավարման համակարգի ստեղծումը գործարար հնարավորություններ կընձեռի այն ձեռնարկությունների համար, ովքեր կցանկանան զբաղվել աղբահանությամբ կամ աղբավայրերի շահագործմամբ: Նմանապես, ավելի բարվոք իրավիճակ կստեղծվի ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների համար (տե՛ս նախորդ կետը):

3) Համայնքներ

ա. Ռազմավարությամբ նախատեսվում է էապես բարելավել Հայաստանի Հանրապետության համայնքների աղբահանությունը ինչպես նաև կարգավորել աղբավայրերի կառուցումն ու շահագործումը: Համայնքները և նրանց հարակից տարածքները կմաքրվեն կուտակված աղբից: Արդյունքում, կվերանան առողջապահական և բնապահպանական ռիսկերը, համայնքներում կստեղծվի բնակության համար ավելի հարմարավետ միջավայր, կբարձրանա համայնքների գրավչությունը զբոսաշրջիկների համար:

 

11. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

63. Նույնականացվել են ռազմավարության իրականացման 3 հիմնական ռիսկեր.

1) Արտասահմանյան ֆինանսավորման բացակայություն կամ ոչ բավարար մակարդակ

ա. Ռազմավարության իրականացումը պահանջում է առնվազն 90 մլն. եվրո: Յուրաքանչյուր ենթահամակարգի ֆինանսավորման համար տարվում են առանձին բանակցություններ (առավել մանրամասների համար տե՛ս Գլուխ VI): Եթե ռազմավարության իրականացման համար արտաքին ֆինանսական միջոցներ չապահովվեն, Ռազմավարության իրականացումը կֆինանսավորվի այլ աղբյուրներից, մասնավորապես կարող է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

2) Աղբահանության վճարի դրույքաչափի վրա ճնշում

բ. նախնական հաշվարկների համաձայն Ռազմավարության իրականացումը կարող է չպահանջել աղբահանության վճարի դրույքաչափի ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն արժեքի վերանայում, բայց աղբահանության և աղբավայրերի կառավարման համակարգի արդիականացումն, անխուսափելիորեն, կհանգեցնի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինքնարժեքի բարձրացմանը: Արդյունքում, որոշ համայնքներ ստիպված կլինեն վերանայել ներկայումս գործող դրույքաչափերը:

3) Մասնավոր հատվածի կողմից բավարար հետաքրքվածության բացակայություն

գ. Ռազմավարության հաջողությունն էապես կախված է մասնավոր հատվածի ներգրավումից: Սակայն, առկա է ռիսկ, որ բավարար քանակով մասնավոր ընկերություններ հետաքրքրված չլինեն աղբահանության իրականացմամբ կամ աղբավայրերի շահագործմամբ, եթե տվյալ ենթահամակարգում նախատեսվի մասնավոր աղբավայրի կառուցումը, կամ պետական աղբավայրի շահագործումը մասնավոր ընկերության կողմից: Այս դեպքում, աղբահանությունը կշարունակվի իրականացվել համայնքային հիմնարկների կողմից, իսկ աղբավայրերի շահագործումը` պետական հիմնարկների կամ ամեն ենթահամակարգի շահառու քաղաքների մասնակցությամբ ստեղծված ընկերությունների կողմից (այսինքն` կգործարկվի ներկայումս Կոտայք-Գեղարքունիքի ենթահամակարգում փորձարկվող մոդելը):

 

12. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

64. Սույն Ռազմավարությունը նախատեսված է 20 տարվա համար` 2017 թվականից մինչև 2036 թվականը:

65. Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում ազգային համակարգող մարմնի ստեղծումը նախատեսված է 2017 թվականին:

66. Յուրաքանչյուր ենթահամակարգի ստեղծման աշխատանքները կարելի է բաժանել 4 փուլի.

1) Յուրաքանչյուր ենթահամակարգի

2) համար իրագործելիություն ուսումնասիրության իրականացում.

3) Յուրաքանչյուր ենթահամակարգի տեխնիկատնտեսագիտական հիմնավորման մշակում.

4) Յուրաքանչյուր ենթահամակարգի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովում.

5) ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրի, փոխանցման կայանների կառուցում և աղբահանության իրականացման համար մասնագիտացված մեքենաների, աղբի կոնտեյներների ձեռքբերում և տեղադրում:

67. Դեռևս բոլոր ենթահամակարգերի համար իրագործելիության ուսումնասիրությունները չեն ավարտվել: Հետևաբար, ռազմավարության իրականացման առանձին փուլերը վերջնականապես կհստակեցվեն, երբ պատրաստ լինեն ենթահամակարգերի իրագործելիության ուսումնասիրությունները և լուծվեն ֆինանսավորման խնդիրները:

 

V. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

 

68. Ռազմավարության իրականացմանը զուգընթաց հանրապետության ողջ տարածքում պետք է իրականացվի հանրային իրազեկման քարոզարշավ, որի նպատակը պետք է լինի հասարակության մեջ սերմանել և ամրապնդել աղբի ծավալների նվազեցման միջազգայնորեն ընդունված 3R (reduce, reuse, recycle - նվազեցնել, բազմակի անգամ օգտագործել, վերամշակել) սկզբունքը:

69. Նվազեցնելու (reduce) սկզբունքը հիմնականում վերաբերվում է գնումների սահմանափակմանը: Մասնավորապես, խրախուսվում է գնել միայն այն, ինչ անհրաժեշտ կամ այնքան, որքան անհրաժեշտ է, քանի որ չօգտագործված ցանկացած իր պոտենցիալ աղբ է: Օրինակ` խորհուրդ է տրվում գնել այնքան սննդամթերք, որքան հնարավոր է սպառել, կամ սահմանափակել փաթեթավորման միջոցների` տոպրակների, թղթի, տուփերի գնումը և օգտագործումը:

70. Բազմակի անգամ օգտագործելու (reuse) սկզբունքը խրախուսում է գնել բազմակի օգտագործման համար նախատեսված ապրանքներ (օրինակ` կտորից տոպրակներ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակների փոխարեն) կամ որևէ իր դեն նետելուց առաջ փորձել օգտագործել նորովի (օրինակ` որևէ փաթեթավորման տուփի կամ տարայի օգտագործումը որպես պահատուփ):

71. Վերամշակել (recycle) սկզբունքը խրախուսում է թափոնների վերամշակումն օգտակար առարկայի (օրինակ` թղթի թափոնի վերամշակում թղթի), որը կկանխի օգտակար իրերի և նյութերի վատնումը և նոր ռեսուրսների օգտագործումը: Վերամշակման ժամանակ, որպես կանոն, փոփոխվում են թափոնների ֆիզիկական հատկությունները:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

72. Հայաստանի Հանրապետության տարածքում ԵՄ չափանիշներին բավարարող ԿԿԹԿ համակարգ ներդնելու համար պահանջվող բյուջեն մոտավորապես կազմում է 90 մլն. եվրո: Ընդ որում, կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքը` պետական, համայնքային բյուջեների, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին` ՊՄԳ գործիքների կիրառմամբ, որոնց մասնաբաժինները կհստակեցվեն ծրագրերի իրականացման ժամանակ: Առավել մանրամասն բյուջե կարելի է ձևավորել միայն տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի կողմից սպասարկման տարածքների և աղբավայրերի տեխնիկական պարամետրերի հստակեցումից, անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքների (փոխանցման կայաններ, աղբատար մեքենաներ և այլն) հաշվարկից հետո: Քանի որ ստեղծվող ենթակառուցվածքը սպասարկելու է աղբահանության բաժանորդներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) և համայնքներին` սանիտարական մաքրման համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների աղբից մաքրման և համայնքների ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկման մասով, ապա համակարգի ներդրման ծախսերը պետք է ծախսածածկվեն 3 շահառուների աղբահանության վճարների միջոցով: Ընդ որում, այս պահանջը չի բացառում համայնքների կողմից իրենց բնակիչների աղբահանության վճարի մասնակի սուբսիդավորումը:

73. Երևանի կոշտ թափոնների կառավարում» ծրագրի համար նախատեսվում է 24,0 մլն եվրո, որից 8,0 մլն եվրո վարկային միջոցները տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից, 8,0 մլն եվրո վարկային միջոցներ` Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ևս 8,0 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

74. «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է բարելավել 2 մարզերի աղբահանության համակարգը և կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն. եվրո: 2016 թվականի ապրիլի 5-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված 5.5 մլն. եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի համաձայն` 3.5 մլն եվրոն նախատեսված է ՀՀ Կոտայքի մարզի և 2,0 մլն.եվրոն` ՀՀ Գեղարքունիքի մարզի համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև 5.5 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային միջոցների ներգրավում, որից 3.5 մլն եվրոն` ԵՄ հարևանության ներդրումային գործիքի միջոցով և 2,0 մլն եվրոն` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցով:

75. Նախատեսվում է 6,3 մլն եվրո վարկային և 4 մլն դրամաշնորհային միջոցների ներգրավում Գերմանական զարգացման (KfW) բանկից ՀՀ Լոռու մարզի և Դիլիջան քաղաքի ենթահամակարգի զարգացման համար, ինչպես նաև 16 մլն եվրո` Ասիական զարգացման բանկից ՀՀ Շիրակի մարզի ենթահամակարգերի ներդրման ծրագրերի իրականացման համար:

76. Հանրապետական Ռազմավարությունն օտարերկրյա վարկային ու դրամաշնորհային ռեսուրսներից բացի կարող է իրականացվել նաև պետական բյուջեի միջոցներով և մասնավոր ներդրումներով (պետական-մասնավոր գործընկերության դեպքում): Պետական մասնակցության ձևաչափը կարող է հստակեցվել միայն որևէ ենթահամակարգի ֆինանսավորման կարիքների և ոչ պետական միջոցների առկայության հստակեցումից հետո:

77. Ընդ որում, միջազգային ֆինանսական հաստատություններից վարկեր և դրամաշնորհներ կարող են ներգրավել թե՛ օպերատոր ընկերությունները, թե՛ ՀՀ կառավարությունը` օպերատորներին վերավարկավորելու նպատակով: Ընդ որում, վարկեր կարող են ներգրավել օպերատորների կողմից վարկային միջոցների ծախսածածկման պարագայում:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

78. Սույն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում: Մասնավորապես, ի թիվս այլոց, անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել Լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև վերանայել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները:

79. Օրենսդրությամբ անհրաժեշտ է սահմանել, որ.

1) ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր կարող են կառուցվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ և Լիազոր մարմնի կողմից հաստատված աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման նորմերին համապատասխան.

2) ԿԿԹ համար իրավաբանական անձանց կողմից վճարվող բնապահպանական վճարներն ուղղվում են ԿԿԹԿ համակարգի պահպանմանն ու արդիականացմանը.

3) կոշտ կենցաղային թափոնները չեն կարող դասակարգվել, որպես վտանգավոր թափոններ:

80. Անհրաժեշտ է նաև խստացնել աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու, ինչպես նաև չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու, աղբահանության պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելու (թափելու) համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները և խստորեն կիրառել դրանք:

Սույն բաժնով նշված օրենսդրական բարեփոխումները նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության կողմից ռազմավարությունը հավանության արժանանալուց հետո 11-ամսյա ժամկետում:

Մասնավորապես. նախագծի հավանության արժանանալուց հետո` երկամսյա ժամկետում կմշակվի և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

 

VIII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

81. Սույն Ռազմավարությունը վերաբերում է կոշտ կենցաղային թափոնների հավաքմանը, փոխադրմանը և ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերում տեղադրմանը և աղբավայրերի շահագործմանը, ինչպես նաև նշված գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ձևավորմանը, ռազմավարության ֆինանսավորմանը և անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին: Սույն ռազմավարությունը չի անդրադառնում ԿԿԹ կառավարման այլընտրանքային մոտեցումներին, ինչպիսիք են կենցաղային թափոնների մեխանիկա-կենսաբանական մշակումը (ՄԿՄ) և աղբի փակ այրմանը (ինսիներացիա` էներգիա ստանալու նպատակով աղբի այրում):

82. Աղբի մեխանիկա-կենսաբանական մշակումը աղբի մշակման տեխնոլոգիա է, որի ժամանակ աղբից, մեխանիկական եղանակով, որոշ բաղադրիչներ հեռացվում են, իսկ մնացած բաղադրիչները ենթարկվում են կենսաբանական մշակման, ինչը հնարավորություն է տալիս աղբից կորզել օգտակար մնացորդները և նվազեցնել մնացորդային աղբի ծավալները:

83. Աղբի ինսիներացիան (փակ այրումը) աղբի ջերմային մշակման տեխնոլոգիա է, որը կարող է 95 տոկոսով նվազեցնել մնացորդային աղբի ծավալը և ստանալ ջերմային էներգիա;

84. ՄԿՄ և փակ այրման ընձեռած առավելություններն ամփոփված են ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 9. ԿԿԹ ՄԿՄ և ինսիներացիայի ընձեռած առավելությունները

 

._______________________________________________________________.

|ՄԿՄ                       |Այրում /Ինսիներացիա/                |

|Նվազեցնում է աղբավայրերում|Նվազեցնում է աղբավայրերում տեղադրվող|

|տեղադրվող աղբի ծավալը`    |աղբի ծավալը` նպաստելով աղբահանության|

|նպաստելով աղբահանության   |ինքնարժեքի իջեցմանը:                |

|ինքնարժեքի իջեցմանը:      |                                    |

|__________________________|____________________________________|

|ԿԿԹ-ում նվազեցնում է      |Աղբի այրումից կարելի է ստանալ       |

|կենսաքայքայվող օրգանական  |ջերմային և  էլեկտրական էներգիա:     |

|նյութերի քանակը`          |                                    |

|պակասեցնելով աղբավայրային |                                    |

|կեղտաջրերի և  գազի        |                                    |

|արտադրության ծավալները:   |                                    |

|__________________________|____________________________________|

|Մեծացնում է ԿԿԹ-ից        |                                    |

|շուկայական արժեք ունեցող, |                                    |

|վերամշակման ենթակա        |                                    |

|թափոնների օգտահանման      |                                    |

|տոկոսը:                   |                                    |

._______________________________________________________________.

 

85. Հաշվի առնելով ՄԿՄ և աղբի փակ այրման ընձեռած հնարավորությունները` անհրաժեշտ է իրականացնել ծախսեր-օգուտների վերլուծություն` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նպատակահարմարությունը գնահատելու համար:

 

IX. ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ

 

86. Սույն Ռազմավարության ընդունումից հետո` մինչև 2017 թվականի վերջը, պետք է մշակվեն բոլոր տարածաշրջանային ենթահամակարգերի տեխնիկատնտեսական իրականացման նախագծերը, որոնք կսահմանազատեն ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգերը, կորոշվի ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի տեղակայման վայրերը, աղբավայրերի տարողունակությունը, փոխանցման կայանների քանակը, տեղակայումն ու տարողունակությունը, ինչպես նաև աղբահանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի տեխնիկական նկարագրությունը:

87. Օտարերկրյա պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ պետք է աշխատանքներ իրականացվեն սույն Ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ միջոցների, մասնավորապես` դրամաշնորհների ներգրավման ուղղությամբ:

 

X. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

88. Սույն Ռազմավարության դրույթներն ու դրանցից բխող օրենսդրական կարգավորումներն անցումային շրջանում չեն տարածվում այն համայնքների, բաժանորդների կամ օպերատորների վրա, որոնց սպասարկող ենթահամակարգը դեռևս չի գործում:

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2016
N 49
Արձանագրային որոշում