ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից, որոշում եմ.
ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար Գ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի նախագահությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
12 սեպտեմբերի 1995 թ.
ՆՀ-476