ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՐԴԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին» հրամանագրի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 16-ի արտահերթ նիստի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցը`
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրինագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունների մասին:
15 մայիսի 1995 թ.
ՆՀ-438