Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ, ԻՆՉՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏ ...

 

 

040.0914.080916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 914-Ն

 

i

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՁՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ և 30.1-ին հոդվածի 13-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փախստականի նույնականացման քարտ, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 2-ի

N 914-Ն որոշման

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՁՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս` անհրաժեշտ կենսաչափական տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի շրջանակներում փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս` անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին է համարվում, եթե անձը`

1) գտնվում է քրեակատարողական հիմնարկում.

2) բժշկական կազմակերպությունում հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում է ստանում.

3) հաշմանդամության, հիվանդության կամ վիճակի, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված` զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:

3. Փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոստիկանությանը հասցեագրված գրությունը` քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համապատասխան գրությունն ուղարկում է ոստիկանություն` փախստականի կողմից նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու գրավոր ցանկության հայտնումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

2) 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ գրությունը.

3) 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` ինքնուրույն տեղաշարժվելու անհնարինությունը հավաստող` առողջության առաջնային պահպանման բժշկի կամ բուժող բժշկի կողմից տրված տեղեկանքը կամ`

ա. փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ առաջին անգամ ստանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից տրված տեղեկանքը.

բ. փախստականի նույնականացման քարտի կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխանակման, ինչպես նաև կորած նույնականացման քարտի կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նորն ստանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների կողմից տրված տեղեկանքը:

4. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու համար ոստիկանության անձնագրային ծառայություն դիմում է ներկայացնում փախստականի կարգավիճակ ստացած անձի խնամակալը կամ ներկայացուցիչը` կցելով սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը կամ լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

5. Ոստիկանության անձնագրային ծառայությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համապատասխան գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է փախստականի գտնվելու վայրում շարժական սարքերով անհրաժեշտ կենսաչափական տվյալները վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:

6. Փախստականին անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված գործընթացը կազմակերպելուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում:

7. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականին տրամադրվում է խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց փաստաթղթերը տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2016
N 914-Ն
Որոշում