Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0702.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 702-Ն

 

i

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.3-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ժամանակավոր վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հուլիսի 7-ի

N 702-Ն որոշման

 

-----------------------------------------------------------------------

(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)

 

_____ ____________________20 թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N-----

 

.________.    _________________________________________________________

|        |                 (անունը, հայրանունը, ազգանունը)

|        |    _________________________________________________________

|        |            (ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վայրը)

|        |    _________________________________________________________

.________.             (հանրային ծառայությունների համարանիշը)

(լուսանկար)

 

Տրվել է փախստականի նույնականացման քարտի փոխանակման (կորստի,

վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ (ընդգծել)`

_______________________________________________________________________

 

_________________________________________20 թվականին:

 

Վկայականն ուժի մեջ է մինչև ____ _______________________20 թ.

 

Անձնագրային ծառայության պետ _____________________ ___________________

                                 (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հուլիսի 7-ի

N 702-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած` փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս, փախստականի ցանկությամբ, դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Փախստականի նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող փախստականին իր ցանկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների (այսուհետ` անձնագրային ծառայություն) կողմից տրվում է ժամանակավոր վկայական:

3. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար փախստականն անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35x45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի` խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը կամ լիազորագիրը: Դիմումն ընդունող անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև դիմումի ընդունման ամսաթիվը:

4. Ժամանակավոր վկայականը փախստականին տրամադրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:

5. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ փախստականն օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանագիրը կնքելու դեպքում ժամանակավոր վկայականի վավերականության ժամկետը սահմանվում է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 702-Ն
Որոշում