Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ԵՎ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ԵՎ
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում վեներական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Առողջապահության մարմիններին իրավունք վերապահել`

ա) հարկադրական բժշկական ստուգման ենթարկելու այն անձանց, որոնց վեներական հիվանդությամբ տառապելու մասին բավարար տվյալներ կան, եթե այդ անձինք հրաժարվում են ստուգումից:

բ) հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթարկել` ուղարկելով ստացիոնար բուժման այն անձանց, ովքեր վեներական հիվանդությամբ տառապողի հետ շփման մեջ են եղել և հրաժարվում են պրոֆիլակտիկ բուժումից:

2. Սույն հրամանագրի 1 հոդվածում նշված անձինք հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման են ուղարկվում առողջապահության մարմինների բժշկական եզրակացությունների հիման վրա:

3. Վեներական հիվանդությամբ տառապողի հետ շփման մեջ գտնված անձանց հարկադրական պրոֆիլակտիկ բուժումը շարունակվում է մինչև բուժման անհրաժեշտ կուրսի ավարտումը և դադարեցվում է առողջապահության մարմինների որոշմամբ:

4. Հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթակա անձինք պարտավոր են բուժհիմնարկ ներկայանալ առողջապահության մարմինների գրավոր նախազգուշացումից հետո երեք օրվա ընթացքում:

Նշված ժամկետին չներկայանալու դեպքում հարկադրական բժշկական ստուգման և հարկադրական պրոֆիլակտիկ բուժման ենթակա անձինք բուժհիմնարկ են բերվում ներքին գործերի մարմինների կողմից` առողջապահության հիմնարկների գրավոր կարգադրության հիման վրա:

i

5. Սույն հրամանագրով նախատեսված ստուգումից և հարկադրական պրոֆիլակտիկ բուժումից խուսափող կամ սկսված բուժումն ինքնագլուխ դադարեցնող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 

25 հոկտեմբերի 1978 թ.

թիվ 2181-IX.

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
25.10.1978
N 2181-IX
Հրամանագիր