Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ Ս ...

 

 

040.0641.240616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2016 թվականի N 641-Ն

 

i

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի և 30.1-ին հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) փախստականի նույնականացման քարտի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 23-ի

N 641-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ

 

1. Փախստականի նույնականացման քարտը (այսուհետ` քարտ) 54x85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Քարտի դիմերեսին ամրագրվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (հայերենով և անգլերենով), ինչպես նաև հայրանունը (հայերենով).

2) սեռը (հայերենով և անգլերենով).

3) քաղաքացիությունը (նշվում է փախստական) հայերենով և անգլերենով.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) քարտի վավերականության ժամկետը.

6) քարտի համարը.

7) անձի ստորագրությունը.

8) լուսանկարը:

3. Քարտի դարձերեսին ամրագրվում են հետևյալ տվյալները`

1) ծննդյան վայրը (հայերենով և անգլերենով).

2) ազգությունը` անձի կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

3) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)` հայերենով և անգլերենով.

4) քարտը տալու ամսաթիվը.

5) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

6) հանրային ծառայությունների համարանիշը (այն դեպքում, երբ անձը հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա քարտում հանրային ծառայությունների համարանիշը չի ամրագրվում):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 23-ի

N 641-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88x125 մմ չափսի, 40 էջից բաղկացած փաստաթուղթ է, որի յուրաքանչյուր էջին հայերենով և անգլերենով շարունակաբար կրկնվելով տպագրվում են «1951 թ. հուլիսի 28-ի Կոնվենցիա» բառերը:

2. Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ գտնվող և 3 մմ հաստությամբ երկու սև գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հայերենով և անգլերենով: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը հայերենով ու անգլերենով և էլեկտրոնային անձնագրի նշանը:

3. Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում հայերենով և անգլերենով տպագրվում է հետևյալ տեքստը.

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՆՐԱ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ՍԱԿԱՅՆ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ: THIS DOCUMENT IS ISSUED TO SOLELY WITH A VIEW TO PROVIDING THE HOLDER WITH A TRAVEL DOCUMENT WHICH CAN SERVE IN LIEU OF A NATIONAL PASSPORT, IT IS WITHOUT PREJUDICE TO AND IN NO WAY AFFECTS THE HOLDER'S NATIONALITY. ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՐՈՂԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ: THE HOLDER IS AUTHORIZED TO RETURN TO THE REPUBLIC OF ARMENIA BEFORE THE EXPIRATION DATE OF THIS DOCUMENT. ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿՐՈՂՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ` ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՆԱ ԱՅԴ ԵՐԿՐԻՑ ԿՐԿԻՆ ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԱՊԱ ՆԱ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ՆՈՐԸ ՇՆՈՐՀՈՂ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: SHOULD THE HOLDER LEGALLY TAKE UP RESIDENCE IN A FOREIGN COUNTRY, HE MUST, IF HE WISHES TO TRAVEL AGAIN, APPLY TO THE COMPETENT AUTHORITIES OF THE NEW COUNTRY OF RESIDENCE FOR A NEW DOCUMENT. THE OLD TRAVEL DOCUMENT SHALL BE WITHDRAWN BY THE AUTHORITY ISSUNG THE NEW DOCUMENT AND RETURNED TO AUTHORITY WHICH ISSUED IT.»:

4. Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հայերենով և անգլերենով: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը հայերենով և անգլերենով:

5. Փաստաթղթի 2-րդ էջում ամրագրվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (անգլերենով).

2) սեռը (անգլերենով).

3) ծննդյան վայրը (անգլերենով).

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) փաստաթուղթը տալու ամսաթիվը.

6) փաստաթղթի վավերականության ժամկետը.

7) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)` անգլերենով.

8) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

9) անձի ստորագրությունը.

10) լուսանկարը.

11) փաստաթղթի սերիան և համարը.

12) փաստաթուղթը տրամադրած երկրի ծածկագիրը.

13) փաստաթղթի տիպը (նշվում է «P» ծածկագիրը).

14) էլեկտրոնային անձնագրի նշանը:

6. Փաստաթղթի 3-րդ էջում ամրագրվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը, հայրանունը (հայերենով).

2) սեռը (հայերենով).

3) քաղաքացիությունը (հայերենով).

4) ծննդյան վայրը (հայերենով).

5) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) փաստաթուղթը տալու ամսաթիվը.

7) փաստաթղթի վավերականության ժամկետը.

8) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը)` հայերենով.

9) քարտը տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը.

10) փաստաթղթի սերիան և համարը:

7. Փաստաթղթի 4-րդ և 5-րդ էջերը նախատեսված են նշումներ կատարելու, իսկ 6-րդ էջից 40-րդ էջերը` օտարերկրյա պետությունների կողմից տրված մուտքի վիզաները փակցնելու, ինչպես նաև պետական սահմանը հատելիս իրավասու մարմնի կողմից մուտքի և ելքի վերաբերյալ նշումների համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2016
N 641-Ն
Որոշում